Մառնի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մառնի ճակատամրտ
Առաջին համաշխարհային պատերազմ
Western front 1914 RU.gif
Արևմտյան ճակատ 1914
Թվական 1914 թվականի
սեպտեմբերի 5 - 12
Վայր Ֆրանսիա ՖրանսիաՄառն, Սենի աջ վտակ
Արդյունք Անտանտի ստրատեգիական նշանակություն ունեցող հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
խափանվեց Արևմտյան ճակատում արագ հաղթանակի հասնելու և Ֆրանսիային պատերազմից հանելու Ալֆրեդ ֆոն Շլիֆենի պլանը
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիա
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն
Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն
Հրամանատարներ
Ֆրանսիա Ժոզեֆ Ժոֆր
Բրիտանական կայսրություն Ջոն Ֆրենչ
Գերմանական կայսրություն Հելմուտ Մոլտկե
Գերմանական կայսրություն Կարլ Բյուլով
Գերմանական կայսրությունԱլեքսանդր ֆոն Կլյուկ
Կողմերի ուժեր
1 082 000 900 000
Ռազմական կորուստներ
շուրջ 263 000 սպանված, վիրավոր և անհետ կորած.
Ֆրանսիա 250 000 (80 000 զոհ)
Մեծ Բրիտանիա 13 000 (1700 զոհ)
շուրջ 250 000 սպանված, վիրավոր և անհետ կորած

Մառնի ճակատամրտ 1914, խոշոր ճակատամարտ անգլո-ֆրանսիական և գերմանական զորքերի միջև, Մառն գետի մոտ, Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ, սեպտեմբերի 5-12-ը։ Ավարտվել է գերմանական զորքերի պարտությամբ Հելմուտ Մոլտկե Ավագի գլխավորությամբ։ Երկու կողմից ճակատամարտին մասնակցել են 116 դիվիզիա (մոտ 2 միլիոն զինվոր), ավելի քան 6.600 թնդանոթ։ Գերմանական զորքերի անհաջողության հիմնական պատճառներն էին ռազմաճակատի արևմտյան թևում ուժերի փոխհարաբերության փոփոխությունը հօգուտ Անտանտի բանակների, գերմանական հրամանատարության համար բավարար քանակությամբ պահեստային ուժերի բացակայությունը, ռուս, բանակի վճռական հարձակումը Արևելյան Պրուսիայում, որը ստիպեց գերմանական հրամանատարությանը արևմտյան ոազմաճակատից ուժեր փոխադրել արևելյան։ Գերմանական զորքերի պարտությունը ձախողեց պատերազմում շտապ հաղթանակ ձեռք բերելու գերմանական ստրատեգիական պլանը։ Մառն գետի մոտ ճակատամարտ տեղի է ունեցել նաև 1918-ին, գերմանական և Անտանտի զորքերի միջև, երբ գերմանական հիմնական ուժերը նահանջել են՝ տալով մեծ կորուստներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265 CC-BY-SA-icon-80x15.png