Էռնստ ֆոն Լասո
Էռնստ ֆոն Լասո գերմ.՝ Ernst von Lasaulx | |
---|---|
Ծնվել է | 1805[1][2][3][…] Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց |
Մահացել է | 1861[1][2][3][…] Մյունխեն, Բավարիայի թագավորություն |
Գերեզման | Հին հարավային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, դասական բանասեր, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և JMU |
Պաշտոն(ներ) | Ֆրանկֆուրտի պառլամենտի անդամ |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Բոննի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Հայր | Johann Claudius von Lassaulx? |
Peter Ernst von Lasaulx Վիքիպահեստում |
Էռնստ ֆոն Լասո կամ Լազո (գերմ.՝ Ernst von Lasaulx, 1805[1][2][3][…], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց - 1861[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[4]), գերմանացի բանասեր և փիլիսոփա[4], պատմաբան[5] և հնագետ[6], գրող, Վյուրցբուրգի համալսարանի պրոֆեսոր, Բավարիայի Լանդթագի պատգամավոր, որում նա պաշտպանում էր կաթոլիկության շահերը[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1805 թվականի մարտի 16-ին Կոբլենցում։ Նրա հայրը ականավոր ճարտարապետ Յոհան Կլավդիուս ֆոն Լազոլսն[de] է, մայրը՝ Աննա Մարիա Մյուլլերը (1780-1855)։ Նա մեծացել է հինգ եղբայրների և քույրերի հետ, որոնց թվում է Ամալյան, որը դարձավ Ավգուստինայի ողորմության քույր և Բոննի Սուրբ Հովհաննեսի հիվանդանոցի[de] առաջին մայրապետը[7]։ Նրա հորեղբայրը՝ Յոզեֆ Գյորեսը, ջերմեռանդ կաթոլիկ ազատամարտիկ էր և երիտասարդ Էռնստը լի էր խանդավառությամբ դեպի կաթոլիկ հավատքն ու ազատությունը։ Նա նախ սովորել է Բոննի համալսարանում (1824-1830), ապա սովորել դասական բանասիրություն և փիլիսոփայություն Մյունխենի համալսարանում, մասնավորապես՝ նվիրվելով Շելինգին, Գերեսին և Ֆրանց ֆոն Բադերին, իսկ հետո չորս տարի անց ճանապարհորդել է Ավստրիայում, Իտալիայում, Հունաստանում և Պաղեստինում՝ այցելելով քաղաքակրթության պատմության ամենահայտնի վայրերը՝ ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական։ Նա ուղևորությունը Աթենք կատարեց որպես Հունաստանի թագավոր ընտրված Վիտելսբախի տան բավարացի իշխան Օտտոնի շքախմբի անդամ։ Վերադառնալով հայրենիք՝ նա 1835 թվականին ստացել է դոկտորի կոչում Քիլքեի համալսարանից՝ ներկայացնելով «De mortis dominatu in veteran, commentatio theologica-Philosphica» թեզը և նշանակվել Վյուրցբուրգի համալսարանի դասական բանասիրության դոկտոր, որտեղ ունեցել է խոր և հեռանկարային ազդեցություն համալսարանի երիտասարդության մասին։ Այդ ընթացքում նա ամուսնացավ մյունխենյան փիլիսոփա Ֆրանց ֆոն Բադերի դստեր՝ Ջուլի Բադերի (Julie Baader) հետ[4]։
1837 թվականի նոյեմբերի 20-ին Պրուսիայի իշխանությունների կողմից Քյոլնի արքեպիսկոպոս Կլեմենս Ավգուստին ձերբակալությունից հետո, որի բռնի ազատազրկումը Մինդենի բերդում մեծ արձագանք առաջացրեց ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում գտնվող կաթոլիկ շրջանակներում, Լասոն գրեց հորեղբոր Գյորեսին` կոչ անելով բողոքել Բեռլինի կառավարության կամայականությունների դեմ։ Դա դրդեց Գերրեսին պաշտպանել արքեպիսկոպոսին, որի համար նա ձերբակալվեց և բանտում գտնվելու ընթացքում գրեց իր «Մեծ Աթանաս» (Athanasius, 1837) աշխատությունը[8]։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Լասոն, թողարկել է վիճահարույց «Kritische Bemerkungen über die Kölner Sache» բրոշյուրը , համարձակ հարձակում պրուսական կառավարության և դիվանագետ Յոսիաս ֆոն Բունսենի դեմ։ 1844 թվականի աշնանը Լասոն նշանակվեց Մյունխենի համալսարանի բանասիրության և գեղագիտության պրոֆեսոր՝ չնայած նրան պահելու Վյուրցբուրգի համալսարանի սենատի բուռն ջանքերին։ Մյունխենում նա արագորեն հայտնի դարձավ որպես ուսուցիչ։ Լասոյի գործողությունները ազդեցին արտգործնախարար Կառլ Աբելի տապալման վրա, ինչը ողջունվեց համալսարանի սենատի կողմից, բայց Բավարիայի արքա Լյուդվիգ I-ը իր դժգոհությունն արտահայտեց՝ 1847 թվականի փետրվարի 28-ին Լասոյին պաշտոնանկ անելով։ Դրան հաջորդեցին ուսանողների ցույցերը, որոնց արդյունքում աշխատանքից հեռացվեցին համալսարանի ութ այլ դասախոսներ։ 1848 թվականինին Լասոն և նրա նախկին գործընկերները ընտրվեցին Ֆրանկֆուրտի ազգային ժողով, որտեղ նա մտավ աջ պահպանողական խումբ և պաշտպանեց կաթոլիկ եկեղեցու ազատությունները[4]։
Թագավոր Մաքսիմիլիան II-ը, ի վերջո զիջեց Մյունխենի ուսանողների խնդրագրին և 1849 թվականի մարտի 15-ին վերականգնեց Լասոյին և աքսորված այլ պրոֆեսորներին Լասոն վերսկսեց իր աշխատանքը որպես փիլիսոփայական գրող։ Նույն թվականին նա ընտրվեց Բավարիայի Լանդթագ, որտեղ մինչ իր մահը մասնակցեց բոլոր քաղաքական վեճերին[4]։
Նա մահացել Մյունխենում, 1861 թվականի մայիսի 9-ին[4]։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ ֆոն Սրբիկը[de], իր «Հոգի և պատմություն» մեծ աշխատության մեջ գերմանական հումանիզմից մինչև այսօր (Geist und Geschichte von deutschen Hununismus bis zur Gegenwart. München, 1950), գնահատում է Էռնստ ֆոն Լասոյի և Ֆրանց ֆոն Բադերի դերը Աստծուն պատմության մեջ մտցնելու համար[9]։
Էռնստ ֆոն Լասոյի գրվածքները որոշիչ ազդեցություն ունեցան Յոհան Հուբերի փիլիսոփայական և աստվածաբանական տեսակետների ձևավորման վրա[10]։
Լասոն հոլանդացի դասական բանասեր և հնէաբան Կառլ Ֆոլգրաֆի[nl] ուսանողն էր և պատմաբան Օսվալդ Շպենգլերի նախորդը[11]։ Կառլ Ֆոլգրաֆի հետ միասին, Շպենգլերից շատ առաջ, նա ոչ միայն նկարագրեց պատմական շրջաններ, այլև արտահայտեց իր շատ այլ գաղափարներ։ Էռնստ ֆոն Լասոն1856 թվականին հրատարակել է «Պատմության փիլիսոփայության նոր փորձ՝ հիմնված իրական փաստերի վրա» (Neuer Versuch einer alten auf die Wahrheit der Thatsachen gegründeten Philosophie der Geschichte) գիրքը[6]։ Շպենգլերի աշխատություններում կան Լասոյի այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են կենսաբանական փոխաբերությունները, հին և արևմտյան մշակույթների համեմատությունը, մշակույթների անկման և մահվան մասին պատկերացումները։ Լասոն մարդկությանը դիտում է որպես մեծ օրգանիզմ, որն անցնում է մանկության, պատանեկության, հասունության և ծերության փուլերը զարգացման ընթացքում։ Ֆոլգրաֆի և Լասոյի գաղափարները հետագայում վերարտադրեց գերմանացի պատմաբան Հայնրիխ Ռյուկերտը իր «Համաշխարհային պատմության դասագիրքը օրգանական ներկայացմամբ» (1857) հոդվածում, որը նույնպես համբավ ձեռք բերեց Ռուսաստանում[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ամենակարևոր աշխատանքները[6]․
- Der Untergang des Hellenismus und die Einziehung semer Tempelgüter durch die christl. Kaiser (München, 1854)
- Die Philosophie der schönen Künste (München, 1860)
- Ueber die theolog. Grundlage aller philosoph. Systeme (München, 1856)
- «Պատմության փիլիսոփայության նոր փորձ՝ հիմնված իրական փաստերի վրա» (Neuer Versuch einer alten auf die Wahrheit der Thatsachen gegründeten Philosophie der Geschichte, München, 1856)
- Des Sokrates Leben, Lehre und Tod (München, 1857)
- Die prophetische Kraft der menschlichen Seele in Dichtern und Denkern (München, 1858)
Լասոյի մահվանից անմիջապես հետո նրա չորս աշխատանքները տեղադրվեցին արգելված գրքերի ցուցակում՝ աստվածաբանական սխալների պատճառով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Hoeber, Karl Ernst von Lasaulx // Catholic Encyclopedia / Herbermann, Charles, ed.. — New York: Robert Appleton, 1913.
- ↑ 5,0 5,1 Афанасьев, Валерий Владимирович Философия политики Освальда Шпенглера: Автореферат диссертации доктора политических наук: 23.00.01 / Место защиты: Ин-т философии РАН. — М.: МПУ, 2007. — 46 с.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Ласо, Эрнст». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Amalie von Lassaulx». Portal Rheinische Geschichte (գերմաներեն). LVR. 2017. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Петров, Д. Гёррес // Католическая энциклопедия. — М.: Изд-во Францисканцев, 2002. — Т. 1: А - З. — 1906 с.
- ↑ Вайнштейн, О. Л. Новейшая буржуазная литература по истории исторической науки. Обзор // Вопросы истории. — 1956. — № 3. — С. 146—157.
- ↑ Православная энциклопедия/168225/Губер/13/396-399/Резвых П. В.
- ↑ Свасьян К. А. Освальд Шпенглер и его реквием по Западу // Закат Европы : Очерки морфологии мировой истории / Освальд Шпенглер ; Пер. с нем., вступ. ст. и прим. К. А. Свасьяна. — М.: Мысль, 1993. — Т. 1: Гештальт и действительность. — С. 5—19. — 666 с. — ISBN 5-244-00656-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ ֆոն Լասո» հոդվածին։ |
|
- 1805 ծնունդներ
- Կոբլենց քաղաքում ծնվածներ
- 1861 մահեր
- Մյունխեն քաղաքում մահացածներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի հնագետներ
- Գերմանացի պատմաբաններ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Կաթոլիկ կրոնական գործիչներ