Էնրիկո Բետտի
Էնրիկո Բետտի (իտալ.՝ Enrico Betti, հոկտեմբերի 21, 1823[1][2][3][…], Պիստոյա, Տոսկանայի Մեծ դքսություն[4][5] - օգոստոսի 11, 1892[1][2][3][…], Soiana, Իտալիայի թագավորություն[4][5]), իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս։ Հայտնի է տեղաբանության վերաբերյալ իր աշխատանքներով, զբաղվել է նաև ընդհանուր հանրահաշվով և մաթեմատիկական վերլուծությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է տոսկանական Պիստոյա քաղաքում, վաղ տարիքից զրկվել է հորից։ 1846 թվականին ավարտել է Պիզայի համալսարանը։ Մասնակցություն է ունեցել Իտալիայի միավորման համար մղվող զինված պայքարին, այնուհետև դասախոսել է Պիզայի համալսարանում։
- 1857 թվականին բարձրագույն հանրահաշվի պրոֆեսոր, այնուհետև փոխադրվել է վերլուծության բարձրագույն երկրաչափության ամբիոն
- 1864 թվականին Մաթեմատիկական ֆիզիկայի պրոֆեսոր
- 1870 թվականին Երկնային մեխանիկայի պրոֆեսոր
Բետտին դասավանդել է նաև Պիզայի Բարձրագույն նորմալական դպրոցում, իսկ 1864 թվականից դառնում է նրա տնօրենը։ Այդ տարիներին Բարձրագույն նորմալական դպրոցը դարձել է Իտալիայի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը։ Իտալիայի 19-րդ դարի երկրորդ կեսի շատ նշանավոր մաթեմատիկոսներ սովորել են նրա դասախոսություններով։ Սկզբնապես (1850-1860) Բետտիի հետազոտությունները վերաբերվում էին հանրահաշվին (Գալուայի տեսություն), մաթեմատիկական վերլուծությանը (Էլլիպտիկ ֆունկցիաներ), ֆունկցիաների տեսությանը։ Եվրոպայում ճամփորդությունների ժամանակ (1858) ծանոթացել է Ռիմանի հետ, տարվել է նրա գաղափարներով և շարունակել նրա աշխատանքները բազմաչափ երկրաչափության և մաթեմատիկական ֆիզիկայի վերաբերյալ։ 1871 թվականին Բետտին հոդված հրատարակեց «Կամայական թվերի տարածության չափերի վերաբերյալ» (Sopra gli spazi di un numero qualunque di dimensioni), որտեղ ի հայտ եկավ մի տերմին-հասկացություն, որը հետագայում կոչվեց «Բետտիի թվեր»։ Տերմինի անվանումը տվեց Անրի Պուանկարեն, որն էլ ավարտեց տոպոլոգիայի հիմքերի ստեղծումը։ Բետտին իր ավանդը ունեցավ պոտենցիալի տեսության, մակերեսների բազմաչափ կապակցման տեսության բնագավառում։ Ֆիզիկայի բնագավառում ուսումնասիրեց ջերմության տարածման, հիդրոդինամիկայի և մազական տեսության պրոբլեմները։ Առաձգականության տեսության մեջ բացահայտել է Բետտիի կարևորագույն թեորմը։
1862 թվականից իտալական խորհրդարանի անդամ էր, 1884 թվականին դարձել է պատգամավոր[11]։
Նշանավոր աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեզարե Արցելա
- Լուիջի Բիանկի
- Վիտո Վոլտերա
- Ուլիս Դինի
- Գրեգորիո Ռիչի Կուրբաստրո
- Ֆեդերիգո Էնրիկես
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բետտիի վերը հիշատակվածներից ամենանշանավորը «Կամայական թվերի տարածության չափերի վերաբերյալ» հոդվածն է։
- Betti E. Sopra gli spazi di un numero qualunque di dimensioni(չաշխատող հղում) . Ann. Mat. pura appl. 2/4 (1871), 140—158. ISSN: 0373-3114.
Բետտիի ստեղծագործությունների երկհատորյակը հրատարակվել է հետմահու 1903-1913 թվականներին։
- Opere matematiche di Enrico Betti, pubblicate per cura della R. Accademia de' lincei (2vols.) (U. Hoepli, Milano, 1903—1913)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Боголюбов А. Н. Математики. Механики. Биографический справочник. - Киев: Наукова думка, 1983.
- Колмогоров А. Н., Юшкевич А. П. (ред.). Математика XIX века. - М.: Наука, 1981. - Т. 2. Геометрия. Теория аналитических функций..
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Structurae — Ratingen: 1998.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 https://oajournals.fupress.net/index.php/cdg/article/view/15666/14180 — P. 26, nota 9.
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18472646
- ↑ storia.camera.it (իտալ.)
- 1 2 3 4 5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «Edizione Nazionale Mathematica Italiana - Enrico Betti». mathematica.sns.it. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Enrico Betti Արխիվացված 2012-05-10 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկո Բետտի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1823 ծնունդներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1892 մահեր
- Իտալիայում թաղվածներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պիզայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի ճարտարագետներ
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Իտալացի ֆիզիկոսներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով