Էնն Վենեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Վենեման
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ և Thomas Downey High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հունիսի 29, 1949(1949-06-29)[1] (74 տարեկան)
Ծննդավայր Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Էնն Մարգարետ Վենեման (անգլ.՝ Ann Margaret Veneman; հունիսի 29, 1949(1949-06-29)[1], Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ, ԱՄՆ գյուղատնտեսության 27-րդ նախարարը (2001-2005 թվականներ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի 5-րդ գործադիր տնօրեն (2005-2010 թվականներ)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն է անցկացրել Մոդեստոյի մոտ գտնվող դեղձի ֆերմայում, համարվում է կինոռեժիսոր Ջորջ Լուկասի զարմիկը[2]։

1970 թվականին ստացել է արվեստի քաղաքագիտության բակալավրի աստիճան (Դեյվիսի Կալիֆոռնիայի համալսարանում), 1971 թվականին՝ Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի Գոլդմանի անվան քաղաքական դպրոցի Քաղաքականության մագիստրոսի աստիճան), 1976 թվականին՝ Հաստինգս քոլեջի իրավունքի դոկտորի աստիճան[3]։

Եղել է Ստանիսլաուս շրջանի հանրային պաշտպանի օգնականը և Bay Area Rapid Transit System-ում կորպորատիվ փաստաբանը, այնուհետև աշխատել է Վաշինգտոնի Patton, Boggs & Blow լոբբիստական ընկերությունում։ 1995 թվականին նահանգապետ Փիթ Ուիլսոնը Վենեմանին անսպասելիորեն նշանակեց Կալիֆոռնիայի գյուղատնտեսության նախարար (նա դարձավ առաջին կինն ու առաջին մարդը, որն այդ պաշտոնում ֆերմերային փորձ չունի 1980 թվականների սկզբից, երբ Ջերի Բրաունը նման լիազորություններ էր շնորհել Ռոուզ Բերդին)[4]։

Եղել է Calgene կենսատեխնոլոգիական ընկերության տնօրենը, որը հետագայում գնել է Monsanto Company-ն։ Calgene-ն առաջինն է շուկա դուրս եկել գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքներով՝ Flavr Savr տեսակի լոլիկով։ Մտել է սննդի և գյուղատնտեսական առևտրի քաղաքականության միջազգային խորհրդի ֆինանսավորող կազմակերպություններ` (Inernational Food and Agriculture Trade Policy Council), Mon Monsanto, Syngenta, Cargill, Nestlé, Kraft Foods և այլն[5]։

ԱՄՆ գյուղատնտեսության նախարար 2001-ից 2005 թվականներին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն` 2005 թվականի մայիսից մինչև 2010 թվականի ապրիլ։ Զբաղվում էր երեխաների առողջության և սնուցման, բոլորի համար տարրական կրթության որակի, մաքուր ջրի հասանելիության, երեխաների և կանանց բռնության, շահագործման և ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնում այցելել է ավելի քան 70 երկիր, որտեղ տեղում ուսումնասիրել է իրավիճակը։ 2009 թվականին Ֆորբս ամսագիրը նրան գրանցել է 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշում 46-րդ հորիզոնականում[6]։

2008 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում Բարաք Օբամայի թիմն ուսումնասիրել է Էնն Վենեմանին որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու ներգրավելու հնարավորությունը[7]։

2010 թվականից՝ Alexion Pharmaceuticals Inc.-ի տնօրեն 2011 թվականից՝ Nestlé-ի ոչ գործադիր տնօրեն, 2013-ից 2014 թվականներին՝ S&W Seed Company-ի տնօրեն։ Malaria No More կազմակերպության տնօրեն, Միավորված ազգերի կազմակերպության սննդի կոմիտեի նախագահ, պատվաստումների և իմունիզացիայի գլոբալ դաշինքի հոգաբարձուների խորհրդի անդամ (Global Alliance for Vaccines and Immunization)[8]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Վենեմանի մոտ ախտորոշվել է կրծքի քաղցկեղ և նա անցել է հաջող բուժման ընթացք, որը ներառում է լամպեկտոնիան (թեթև վիրաբուժական վիրահատություն), և վեց շաբաթ ռադիոթերապիա[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Race After the Internet / Lisa Nakamura, Peter Chow-White. — Routledge, 2013. — P. 98.
  3. «Ann M. Veneman» (անգլերեն). Nestlé. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. Dan Morain (1995 թ․ ապրիլի 28). «Agriculture Secretary Is Named: Government: Wilson's choice of Ann M. Veneman, a Washington attorney and non-farmer, for the post surprises state lawmakers» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. Beth H. Harrison Shedding Light on Genetically Engineered Food. — iUniverse, 2007.
  6. «Ann M. Veneman» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Ben Smith and Amie Parnes (2008 թ․ հուլիսի 25). «Obama veep team floats GOP name» (անգլերեն). Politico. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «Ann M. Veneman J.D.» (անգլերեն). Bloomberg. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «Veneman Completes Treatments for Cancer» (անգլերեն). Los Angeles Times. 2002 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Վենեման» հոդվածին։