Էնթոնի Դոր
Էնթոնի Դոր անգլ.՝ Anthony Doerr | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1973[1][2][3][…] (51 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | վիպասան, գրող և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոլդուն քոլեջ[4][5], University School?[4] և Bowling Green State University?[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Ողջ լույսը, որ մենք չենք կարող տեսնել և Cloud Cuckoo Land? |
Աշխատավայր | Բոստոնի գլոբուս[4] |
Պարգևներ | |
Կայք | anthonydoerr.com |
![]() |
Էնթոնի Դոր (անգլ.՝ Anthony Doerr, հոկտեմբերի 27, 1973[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), ժամանակակից ամերիկացի արձակագիր, վիպասան։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 2014 թվականին հրատարակած «Ողջ լույսը, որ մենք չենք կարող տեսնել» վեպի շնորհիվ, որի համար արժանացել է Պուլիտցերյան մրցանակի[11][12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել ու մեծացել է Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքում[13]։ Հաճախել է մերձակայքում գործող համալսարանական դպրոցը, որն ավարտելուց հետո՝ 1991-1995 թվականներին պատմություն է ուսումնասիրել Մեն նահանգի Բրունսուիք քաղաքի Բոուդոյն քոլեջում։ Ուսումը շարունակել է Բոուլինգ Գրին պետական համալսարանում, որն ավարտել է գեղարվեստի մագիստրոսի որակավորումով[14]։
Ներկայումս ապրում է Այդահո նահանգի Բոյսե քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկվորյակ երկու որդի[15]։
Գրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորի առաջին գիրքը «Խեցիներ հավաքողը» պատմվածքների ժողովածուն էր, որ լույս է տեսել 2002 թվականին։ Այդ պատմվածքներից շատերում գործողությունները ծավալվում են Աֆրիկայում կամ Նոր Զելանդիայում, որտեղ նա որոշ ժամանակ ապրել ու աշխատել է։ 2010 թվականին Դորը հրատարակել է պատմվածքների ևս մեկ ժողովածու՝ «Հիշողության պատը» («Memory Wall») խորագրով։ Իսկ մինչ այդ՝ 2004 թվականին նա լույս էր ընծայել «Գրեյսի մասին» («About Grace») վերնագիրը կրող իր առաջին վեպը, 2007-ին էլ՝ «Չորս տարեշրջան Հռոմում» («Four Seasons in Rome») հիշողությունների գիրքը։
Դորի երկրորդ վեպը, որ կրում է «Ողջ լույսը, որ մենք չենք կարող տեսնել» խորագիրը և պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ֆաշիստների կողմից զավթված Ֆրանսիայի մասին, տպագրվել է 2014 թվականին։ Գրական այդ երկը առանձնահատուկ ջերմությամբ է ընդունվել, արժանացել թե՛ ընթերցողների և թե՛ գրաքննադատների դրվատանքին, «Գեղարվեստական արձակ» անվանակարգում հասել Գրքի ազգային մրցանակ մրցույթի եզրափակիչ փուլ[16], դարձել բեսթսելլեր, New York Times-ի կողմից հռչակվել 2014 թվականի ամենանշանակալից գրքերից մեկը[17]։ Հաջորդ տարի՝ 2015 թվականին վեպն արժանացելէ Պուլիտցերյան մրցանակի, հասել Dayton Literary Peace Prize գրական մրցանակաբաշխության եզրափակիչ[18], նվաճել Ohioana Library Association Book Award մրցնակը[19]։
Գրական գործունեությունից զատ՝ Դորն զբաղվում է ժուռնալիստական աշխատանքով. աշխատակցում է Boston Globe թերթին, որի սյունակագիրներից մեկն է և գրախոսություններ է պատրաստում նոր լույս տեսած գիտական աշխատությունների վերաբերյալ, միաժամանակ մասնակցում է The Morning Newsառցանց ամսագրի պատրաստման աշխատանքներին։
2007-ից մինչև 2010 թվականը նա եղել է writer-in-residence Այդահո նահանգում[20][21]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրեյսի մասին» /About Grace (2004) 978-0-7432-6182-1
- «Ողջ լույսը, որ մենք չենք կարող տեսնել» /All the Light We Cannot See (2014) 1476746583
Պատմվածքների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խեցիներ հավաքողը» /The Shell Collector[22] (2002) 1439190054
- «Հիշողության պատը» /Memory Wall (2010) 978-1-4391-8280-2
Հիշողությունների գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չորս տարեշրջան Հռոմում» /Four Seasons in Rome: On Twins, Insomnia and the Biggest Funeral in the History of the World[23] (2007) 978-1-4165-4001-4
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barnes & Noble Discover Prize - «Խեցիներ հավաքողը» («The Shell Collector») ժողովածուի համար
- Rome Prize՝ Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի և Հռոմի ամերիկյան ակադեմիայի կողմից
- 2003 - Նյու Յորքի հանրային գրադարանի Young Lions Fiction Award մրցանակ - «Խեցիներ հավաքողը» («The Shell Collector») ժողովածուի համար
- 2005, 2011 - Ohioana Book Award մրցանակներ «Գրեյսի մասին» («About Grace») վեպի և «Հիշողության պատը» («Memory Wall») ժողովածուի համար
- 2010 - Գուգենհեյմի մրցանակի դափնեկիր
- 2011 - The Story Prize «Հիշողության պատը» («Memory Wall») ժողովածուի համար
- 2011 - Sunday Times EFG Private Bank Short Story Award - 'The Deep' պատմվածքի համար[24][25]
- 2014 - Գրքիր ազգային մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակից «Գեղարվեստական արձակ» անվանակարգում
- 2015 - Պուլիտցերյան մրցանակ «Ողջ լույսը, որ մենք չենք կարող տեսնել» /All the Light We Cannot See վեպի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BIBSYS — 1972.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 http://www.anthonydoerr.com/
- ↑ https://bowdoinorient.com/2024/04/12/anthony-doerr-shining-light-on-navigating-life/
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ http://www.pnba.org/uploads/2/6/5/9/26598517/2011bookawards.pdf
- ↑ http://www.lalettredulibraire.com/Palmar%C3%A8s-du-Grand-prix-de-litt%C3%A9rature-am%C3%A9ricaine
- ↑ http://www.pnba.org/2022-awards.html
- ↑ http://www.pnba.org/2015-book-awards.html
- ↑ «В США вручили пулитцеровскую премию в области журналистики и литературы». РИА Новости Украина. 2015 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2015-05-27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Amanda Vaill (2014 թ․ մայիսի 5). «'All the Light We Cannot See,' by Anthony Doerr» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Long, Karen R. (2011 թ․ ապրիլի 9). «Anthony Doerr Wins Lucrative Short-story Prize». The Plain Dealer. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Anthony Doerr». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Oland, Dana (2015 թ․ ապրիլի 20). «Boise's Anthony Doerr wins the 2015 Pulitzer Prize for Fiction». Idaho Statesman. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Alex Shephard (2014 թ․ հոկտեմբերի 15). «National Book Awards shortlists announced». Melville House Publishing. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «The 10 Best Books of 2014». nytimes.com.
- ↑ D. Verne Morland. «Dayton Literary Peace Prize - An International Award».
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «ICA». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Anthony Doerr Is A Recognized (And Slightly Wealthier) Fellow». Boise Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ The Shell Collector.
- ↑ Four Seasons in Rome.
- ↑ Staff writer (2011 թ․ ապրիլի 8). «Anthony Doerr wins Short Story award». BBC News. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Staff writer (2011 թ․ ապրիլի 9). «A heartwarming win for a heartbreaking tale». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ
- Video: The Story Prize reading Արխիվացված 2014-05-18 Wayback Machine with Yiyun Li and Suzanne Rivecca. March 2, 2011.
- Best Selling Books by Anthony Doerr from Local Library
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Դոր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի սյունակագիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Պուլիցերյան մրցանակակիրներ