Էմի Ռիչարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմի Ռիչարդս
Ծնվել է1971
ԾննդավայրԱլեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ
Մասնագիտությունակտիվիստ, գրող, ֆեմինիստ և արվեստագետ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ

Ամելիա «Էմի» Ռիչարդս (անգլ.՝ Amelia "Amy" Richards, 1971, Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ակտիվիստ, կազմակերպիչ, գրող, հեռուստատեսային պրոդյուսեր, ֆեմինիստ և պատմաբան, ներկայումս բնակվում է Նյու Յորքում[1]: 1992 թվականին ավարտել է Բարնարդի քոլեջը[2]: Ռիչարդսը հայտնվել է FoxThe O'Reilly Factor, Oprah, New York One և CNN ծրագրերում[3]: Նա է արտադրել Emmy մրցանակաբաշխությանն առաջադրված «Կին» սերիալը, որը ցուցադրվում էր Վայսլենդ հեռուստաալիքով[3]: Նա հանդիսանում է Soapbox, Inc.-ի ֆեմինիստական դասախոսական գործակալության նախագահ[3]:

Կյանքի վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ռիչարդսը ծնվել է 1970 թվականի փետրվարի 9-ին Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, Ալբերտ Վենցի և Քարեն Ռիչարդսի ընտանիքում[2]: Նա մեծացել է Փենսիլվանիաում[2]: Հայրը՝ Վենցը, նրա կյանքին մասնակցություն չի ունեցել[2]: Հաճախել է Թեյբորի ակադեմիա, Մասաչուսեթսի Մարիոն քաղաքի մասնավոր գիշերօթիկ դպրոց[2]: Թեյբորի ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 1992 թվականին, նա ավարտել է Բարնարդի քոլեջը՝ արվեստի պատմության մեջ արվեստի բակալավրի աստիճանով[2]: Բարնարդում NCAA առաջին դիվիզիայի ֆուտբոլիստ էր[3]: Նա նաև չորս անգամ մասնակցել է մարաթոնային վազքին[3]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Ռիչարդսն անսպասելի կերպով սկսել է զբաղվել ֆեմինիստ ակտիվիստի, գրողի և կազմակերպչի գործունեությամբ, երբ մասնակցում էր ամառային Freedom Summer'92 նախագծին՝ ամբողջ երկրում ընտրողների գրանցման շարժմանը[2]: Manifesta. Young Women, Feminism և Future-ի համահեղինակն է՝ Ջենիֆեր Բաումգարդների հետ[3]: Գիրքը հրատարակվել է Farrar, Straus and Giroux հրատարակչական ընկերության կողմից 2000 թվականին, իսկ 2010 թվականին հրատարակվել է թարմացված խմբագրությամբ[3]: Նա հեղինակել է «Ունենալ երեխա առանց քեզ կորցնելու», ֆեմինիզմի և մայրության մասին գիրքը, հանդիսանում է Grassroots-ի համահեղինակ, ֆեմինիստական ակտիվիզմի ուղեցույց[3]: Նա գրել է ուղեցույց՝ «Գնումներ Նյու Յորքում»[3] վերնագրով: Նաև գրել է «ԿՅԱՆՔԵՐ; երբ մեկը բավական է» հոդվածը, եռյակով հղի լինելու փորձի մասին և նրանցից երկուսի կյանքը դադարեցնելու որոշման, իսկ երրորդին՝ ծնունդ տալու մասին[3]: Նա և Մարիան Շնոլը աջակցել են 2003 թվականի Ընկերությունը հավերժ է. Նոր Հազարամյակի Կանանց ժողովածուի «Կիբեռֆեմինիզմ. Գործարկելով ցանցը» բաժնին՝ խմբագրված Ռոբին Մորգանի կողմից[3]: Նրա գրածները հայտնվել են The Nation, The LA Times, Bust, Ms. և բազմաթիվ այլ ժողովածուներում, այդ թվում՝ Listen Up, Body Outlaws և Catching A Wave[3]: Նա լուծում է խնդիրներ՝ պլաստիկ վիրաբուժությունից մինչև աբորտի քաղաքականություն[3]: «Մթնշաղ» ժամանակավոր նախագծի ղեկավարն էր[3]: Նա նաև Իվ Էնսլերին, Քեթրին ՄակԿինոնին, Լին Նոթեջին և այլոց ներկայացնող «Ես դեռ հավատում եմ Անիտա Հիլին» էսսեների հավաքածուի խմբագիրն է[3]:

Ֆեմինիզմի երրորդ ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդսի առաջնորդությունն ու հեռանկարային աշխատանքը նրան դարձրեց երիտասարդ ֆեմինիստական հարցերի համար գլխավոր խոսնակ և առաջատար ձայն[2]: Այդ ժամանակից ի վեր նա այդ դերը ստանձնել է՝ հարյուրավոր վայրերում դասախոսություններ կարդալով, գրքեր և հոդվածներ է գրել ֆեմինիզմի վերաբերյալ և հանդես է եկել բազմաթիվ լրատվամիջոցներով՝ փորձելով հաստատել, որ երիտասարդները համարձակ և փոխակերպող ներդրումներ են կատարում իրենց համայնքներում[3]: Հանդիսանում է «Հարցրեք Էմիին» առցանց խորհրդատվական ամսագրի ձայնը, որը վարում է1995 թվականից feminist.com կայքում[3]: Հոդվածագիր լինելուց բացի, Ռիչարդսը նաև պրոդյուսեր է[3]: Նա Վայսլենդի Կինը սերիալի պրոդյուսերն է, ինչպես նաև Գլորիա Սթայնեմ. Իր սեփական բառերով-ի խորհրդատու պրոդյուսերը HBO-ի համար և MAKERS. Կանայք կառուցում են Ամերիկան-ի խորհրդատու՝ կանանց շարժման մասին PBS-ի վավերագրական ֆիլմ[3]: Ռիչարդսը Երրորդ ալիք հիմնադրամի համահիմնադիրն է, որն այժմ հայտնի է որպես Երրորդ ալիք հիմնադրամ, ազգային կազմակերպություն 15-30 տարեկան երիտասարդ ֆեմինիստ ակտիվիստների համար[3]: 2002 թվականի հուլիսին նա հիմնադրել և դարձել է Soapbox Inc.-ի նախագահ, որը ֆեմինիզմի վրա հիմնված կազմակերպություն է[1]: Նա ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ է ծառայել՝ խորհրդատվություն տալով կանանց հարցերով[3]: Երկար ժամանակ եղել է Գլորիա Սթայնեմի և Աննա Դիվեր Սմիթի, ինչպես նաև Կոլումբիայի հանրային առողջության դպրոցի խորհրդատուներից մեկը[1][4]: Նա այնպիսի կազմակերպությունների խորհուրդներում և խորհրդատվական կոլեգիաներում է ծառայում, ինչպիսիք են՝ Sadie Nash Leadership Project, Chicken & Egg Productions, feminist.com, Ms. Magazine և Fair Fund կազմակերպությունները[1][3]: Աբորտի իրավունքների ակտիվիստ է, որը հղիության շրջանում դադարեցրել է իր երկվորյակների հղիությունը, երբ նա սպասում էր եռյակի[5]:

Հայտնություն և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդսը հայտնվել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ Fox's The O’Reilly Factor, Oprah, Talk of the Nation, New York One և CNN[3]: «Կինը» սերիալը, որի պրոդյուսերը Ռիչարդսն է, այժմ առաջադրվել է Emmy մրցանակաբաշխության[3]: 2009 թվականին Ռիչարդսը բնակվում էր գրողների առանձնատանը՝ Հեջբրուկում[3]: Նա առաջին անգամ հրապարակայնորեն աչքի ընկավ որպես առաջնորդ 1995 թվականին, երբ Who Cares ամսագիր ընտրեց նրան՝ որպես քսանհինգ «Երիտասարդ իդեալիստներից» մեկը[3]:

Ստացել է բազմաթիվ մրցանակներ.

  • Ms. ամսագիր, որը բնութագրեց նրան՝ որպես «21-ը համար 21-րդի համար. Առաջնորդներ հաջորդ դարի համար»: [3][3]:
  • Women's Enews, որը 2003 թվականին անվանեց նրան «21-րդ դարի համար առաջնորդներ»-ից մեկը [3]:
  • The American Association of University Women, որը նրան ընտրեց որպես 2004 թվականի ականավոր կին[3]:
  • Barnard College, որը պարգևատրեց նրան 2007 թվականի նվաճումների համար[3]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բաումգարդներ, Ջենիֆեր; Էմի Ռիչարդս (2000), ManifestA: Young Women, Feminism, and the Future. New York: Farrar, Straus and Giroux[3]:
  • Բաումգարդներ, Ջենիֆեր; Էմի Ռիչարդս (2005), Grassroots: A Field Guide for Feminist Activism. New York: Farrar, Straus and Giroux[3]:
  • Էմի Ռիչարդս (2008), Opting In: Having a Child Without Losing Yourself. New York: Farrar, Straus and Giroux[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Amy Richards»։ LinkedIn 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Sophia Smith Collection։ «Amy Richards Papers, 1995-2012»։ Five College Archives and Manuscript Collections 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 «Amy Richards | Soapbox - Feminist Speakers and More»։ www.soapboxinc.com (en-us)։ Վերցված է 2018-04-05 
  4. «MEET AMY»։ www.feminist.com։ Վերցված է 2018-04-25 
  5. Barrett Amy Richards As Told To Amy (2004-07-18)։ «LIVES; When One Is Enough»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2018-04-25