Էմիլ Դիլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Դիլանյան
Դիլանյան.jpg
դեկտեմբերի 31, 1917(1917-12-31) - ապրիլի 12, 1986(1986-04-12) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Անդրկովկասյան կոմիսարիատ
ԿրթությունԵյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարան (1939)
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Էմիլ Մարկոսի Դիլանյան (դեկտեմբերի 31, 1917(1917-12-31), Երևան, Անդրկովկասյան կոմիսարիատ - ապրիլի 12, 1986(1986-04-12)), հայ սովետական էլեկտրատեխնիկայի մասնագետ, բարձրագույն դպրոցի մանկավարժ, ԽՍՀՄ առաջին էլեկտրամոբիլների ստեղծող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից, կործանիչ-օդաչու[1]։ Եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դեկան (1956-1961)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Դիլանյանը ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1921 թվականին դեռևս երիտասարդ տարիքում մահացել է նրա հայրը։ Էմիլը ունեցել է երկու քույր՝ Հասմիկը և Արզիկը։ Նրան և քույրերին մայրը՝ Վարդուհին, միայնակ է մեծացրել։ Էմիլը 1935 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և մեկնել հորեղբոր մոտ՝ Դնեպրոպետրովսկ։ Նա այնտեղ ընդունվել է Դնեպրոպետրովսկի համալսարանի շինարարական ֆակուլտետի նախապատրաստական բաժինը։ Էմիլը 1936 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Դրան զուգահեռ զբաղվել է նաև աերոակումբով։ Ավարտել է Յեյսկի ավիացիոն դպրոցը և դասավանդել այնտեղ։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Դիլանյանը 1937 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Նա 1942 թվականի մարտից Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժերում պայքարել է Նացիստական Գերմանիայի ռազմական ուժերի դեմ՝ օդից ծածկելով Մուրմանսկի հիմքը և հյուսիսային ավտոշարասյուները։ Եղել է բանակի թևի հրամանատար։ Նա մասնակցել է 15 օդային մարտերի, որոնցում անձամբ խոցել է թշնամու 4 ինքնաթիռ։ 1942 թվականի օգոստոսի 5-ին օդային մարտերից մեկում խոցվել է, սակայն վիրավոր վիճակում կարողացել է վերադառնալ ստորաբաժանման վայր[2]։ Նրա ձախ ձեռքը անդամահատել են ուսից [Ն 1]:

Ուսում և աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործիչը զինված ուժերի հանձնարարականով վերադարձել է Երևան և շարունակել ուսումը, որն ավարտել է պատերազմի ավարտին։ Նա ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր հայկական ԽՍՀ-ում։ 1951 թվականին ընդունվել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի[3] ասպիրանտուրան։ Պաշտպանել է թեկնածուական թեզ «Թռչող մեքենաների էլեկտրական սարքավորումներ» թեմայով։ 1954 թվականին Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է էլեկտրական շարժիչի և արտադրական գործընթացների ավտոմատացման բաժինը, որը ղեկավարել է մինչև իր կյանքի վերջ՝ 1986 թվականը։ 1956-1961 թվականներին եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի դեկան։ Գրել է դոկտորական դիսերտացիա։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Դիլանյանը մահացել է երկար ու ծանր հիվանդությունից։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթոդական ցուցումներ[4]

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Երևանում

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ փաստաթղթերում նշված Է, որ էմիլ Դիլանյանը 1942 թվականի օգոստոսի 5-ին օդային մարտերից մեկում զոհվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվական, Ս. Գ. Կուրզենկով Մեր տակ ՝ ցամաք և ծով - ռուս.՝ Курзенков С. Г. Под нами — земля и море 2-րդ ռազմական հրատարակչություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]