Էլեկտրամեքենաշինությունը և էլեկտրասարքաշինությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրամեքենաշինությունը և էլեկտրասարքաշինությունը Հայաստանում, Հայաստանում էլեկտրատեխնիկական գիտության զարգացումն սկսվել է 1940-ական թթ-ի սկգբներից՝ ԵՊԻ-ում (ներկայումս՝ ՀՊՃՀ) էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ստեղծումով։ Հետազոտություններ են ծավալվել նաև ՀԽՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբորատորիայում և Հայէլեկտրագործարանի ՀԿԲ-ում։ 1956-ին վերջինիս հիմքի վրա ակադեմիկոս Ա. Իոսիֆյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայ-էլեկտրագործարանին կից էլեկտրամեխանիկայի համամիությունների ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղը (տնօրեն՝ Վ. Ալեքսեևսկի), որը 1965-ին վերակառուցվել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիության ԳՀԻ-ի (ԿԷԳՀԻ)։ Ինստիտուտը շուտով դարձել է ինքնավար էլեկտրասնուցման համակարգերի մշակման գլխամասային կազմակերպություն ԽՍՀՄ-ում։

Նոր համակարգերի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԷԳՀԻ-ում մշակվել են էլեկտրական մեքենաների, փոխակերպիչների, տրանսֆորմատորների և շարժական էլեկտրասնուցման համակարգերի նոր սերիաներ։ Կատարվել են բարձր հաճախային էլեկտրամեքենայական ուղղաձիգ փոխակերպիչների (12-100 կՎտ հզորության, 2400 և 8000 Հց հաճախության) նախագծման և սերիական արտադրության աշխատանքներ։ Մասնավորապես, 8000 Հց հաճախության բաբախող հոսանքով ինդուկտորային գեներատորների նախագծման համար ստեղծվել է այդ գեներատորների նոր տեսություն (Հ. Թերգյան)։ Ծավալվել են ավտոմատացված նախագծման համակարգերի ստեղծման և մաթեմատիկական մոդելավորման աշխատանքներ (Ալպեր Ն. Յու., ԹԵրզյան Հ. Ա., «Ինդուկտորային գեներատորներ», ռուսումնական, 1970, Թերզյան Հ. Ա., «էլեկտրական մեքենաների ավտոմատացված նախագծում», ռուսումնական, 1970), մշակվել է ինքնավար էներգետիկայի ավանդ, էլեկտրական մեքենաների տեսությունը (Վ. Հարությունյան, Ս. Բոխյան, Ռ. Օհանյան և ուրիշներ)։ Ինստիտուտում ստեղծված սարքերը հիմնականում արտադրվել են Հայէլեկտրագոր- ծարանում, որը 1980-ական թթ-ին խորհրդային Միության այդ ոլորտի առաջատարն էր։ ԿԷՀԳԻ-ի հիմքի վրա հետագայում ստեղծվել են Կաբելի արդյունաբերության համամիության ԳՀԻ-ի (ԿԱՀԳՀԻ) Երևանի բաժանմունքը, էեկտրատեխնիկայի համամիության ինստիտուտի Երևանի բաժանմունքը, էլեկտրամեքենաշինության ԳՀԻ-ն, Ուժային կոնդենսատորաշինության համամիության ԳՀԻ-ի (ՈՒԿՀԳՀԻ) Երևանի մասնաճյուղը։ ԿԱՀԳՀԻ-ի Երևանի բաժանմունքում իրականացվել են 10-35 կՎ լարման վուլկանացված պոլիէթիլենային մեկուսիչով ուժային մալուխների, միասնականացված սերիաների էլեկտրաշարժիչների տարբեր ջերմակայունության ելուստային հաղորդալարերի, ԱԷԿ-ների հատուկ մալուխների, հզոր սարքավորումների և հեռանկարային էներգետիկայի համար կատարելագործված կառուցվածքի բարձր հաճախության փաթույթային և դիրքափոխված հաղորդալարերի, մալուխային նոր տեխնոլոգ, սարքավորումների մշակման աշխատանքներ (Մ. Մարկոսյան, Գ. Ղազանչյան, ժ. Միրզաբեկյան և ուրիշներ)։ Խորհրդային Միությունում տեղակայման հաղորդալարերի տեսականու մեծ մասը (տարեկան մոտ 2 միլիոն կմ) թողարկվել է ըստ ԿԱՀԳՀԻ-ի Երևանի բաժանմունքում մշակված տեխնիկական փաստաթղթերի։ Բարձր լարման էլեկտրական ցանցերի զարգացումը ԽՍՀՄ բարձրլեռնային շրջաններում հիմք է դարձել էլեկտրատեխնիկայի համամիության ինստիտուտի Երևանի բաժանմունքի ստեղծման համար, որն զբաղվել է գերբարձր լարման հաստատուն հոսանքի հեռավոր էլեկտրահաղորդման գծերը գերլարումներից պաշտպանող սարքերի ստեղծման, բարձր լարման տեխնիկայի հատուկ հարցերով (Ա. Թորոսյան, Մ. Կարապետյան և ուրիշներ)։ Կատարվել են գերբարձր լարման հաստատուն հոսանքի հզոր հաղորդումների համար պաշտպան, պարպիչ սարքեր ստեղծելու ԳՀ և փորձակոնստրուկտոր. աշխատանքներ։ Ինստիտուտում ստեղծվել է բարձրավոլտ կայանք, որը տեղադրվել է Սևանում, ԳՀ ու փորձարկման բարձրավոլտ լաբորատորիա՝ Երևանում։ Էլեկտրամեքենաշինության ԳՀԻ-ի առաջին մեծ աշխատանքը փոքր հզորության ԱՕԼ2 եռաֆազ անհամաժամ շարժիչների սերիայի ստեղծումն էր, որին հաջորդել է եռաֆազ անհամաժամ էլեկտրաշարժիչների 4Ա նոր սերիան (Կ. Ալիխանյան, Ֆ. Դադիվանյան և ուրիշներ)։ 1985-ից բոլոր սերիաների եռաֆազ համաժամ շարժիչները փոխարինվել են «հնտերէլեկտրոյի» շրջանակներում մշակված ԱԻ սերիայի մինչև 550 Վտ հզորության, պտտման առանցքի 45, 50, 56 և 63 մմ բարձրության շարժիչներով։ ՈՒԿՀԳՀհ-ի Երևանի մասնաճյուղի աշխատանքների հիմնական ուղղություններն էին տիրիստոր. փոխակերպիչների, լյումինեսցենտային լուսակալների, փոքր հզորության էլեկտրաշարժիչների և կենցաղային տեխնիկայի համար փոքրաչափ կոնդենսատորների ստեղծումը, դրանց արտադրության համար հատուկ տեխնոլոգիական սարքավորումների մշակումն ու ներդրումը, փոքրաչափ ուժային կոնդենսատորների արտադրության տեխնոլոգիայի կատարելագործումը։ Ռիգայի վակոտւմային պատվածքների հատուկ կոնստրուկտոր, բյուրոյի հետ մշակվել և ներդրվել է 6-12 մկմ հաստության և 500 մմ լայնության կոնդենսատոր. դիէլեկտրիկների երկկողմ մետաղապատման եզակի սարք, որը մետաղաթաղանթային կոնդենսատորների արտադրության նորագույն տեխնոլոգիայի հիմքն էր։ ԵՊՀ-ի հետ հետազորտվել են ջերմաստիճանային և էլեկտրական դաշտերի, կոնդենսատորի դիէլեկտրիկի ծակվելուց հետո էլամրության ինքնավերականգնման շարժընթացների, դիէլեկտրիկների երկկողմ մետաղապատման տեխնոլոգիայի հարցեր։ Կիսահաղորդչային տեխնիկայի ՀԿՏԲ-ում (ԿՏՀԿՏԲ) մշակել և թողարկել են էլեկտրաթերմիայի համար կիսահաղորդչային փոխակերպիչներ, 1970-ական թյ»-ի վերջերից՝ ուժեղահոսք էլեկտրոնիկայի նոր տարրեր՝ ուժային սիլիցիումային տրանզիստորներ։ 1980-ին արտադրության է հանձնվել հայկական առաջին ՏԿ-40 ուժային տրանզիստորը։ Մշակվել և ներդրվել են 16-500 Ա հոսանքի և 50-1000 Վ լարման ուժային տրանզիստորներ (Ս. Շաբոյան, Գ. Դեմիրճյան և ուրիշներ)։

Համակարգերի մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՊՃՀ-ի էլեկտրամեքենաների և ապարատների ամբիոնում կատարվել են մագնիս, կախոցով վերգետնյա արագընթաց տրանսպորտի համար գծային էլեկտրաշարժիչների և դրանց կառավարման ու սնման համակարգերի մշակման (Ա. Նազարյան և ուրիշներ), էլեկտրական մեքենաների արատորոշման միջոցների ստեղծման (Ռ. Հակոբյան և ուրիշներ), անհամաժամացված համաժամ գեներատորների հետազոտման աշխատանքներ։ Հետազոտվել են էլեկտրական մեքենաների տեսության հատուկ հարցեր (Արեշյան Գ. Լ, «Փոփոխական հոսանքի էլեկտրական մեքենաների տեսության հատուկ հարցեր», ռուսումնական, 1999, «Ինդուկտիվ և ունակային տիպերի ընդհանրացված համաժամ մեքենաների դիֆերենցիալ հավասարումներ», ուսումնական, 2004)։ Նոր տեսության արդյունքներ են ստացվել ՀՊՃՀ-ում՝ դեռևս ԿԷԳՀԻ-ում սկսված էլեկտրամեխանիկական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման և նախագծման ավտոմատացման ոլորտում (Թերգյան Հ. Ա., «Ավտոմատացված նախագծման համակարգերի տեսություն», 1995, «էլեկտրամեխանիկական համակարգերի մոդելավորման թվային մեթոդները և լուծումները», անգլ., 2009)։ Շարունակվել են նաև ԿԷԳՀԻ-ում սկսված հզոր համաժամ մեքենաների իմպուլսային գործարկման համակարգերի հետազոտությունները (Դավիդյան ժ. Դ, «Համաժամ հզոր մեքենաների իմպուլսային գործարկման համակարգեր», ռուսումնական, 2007)։ Գործնական կարևորություն ունեն հանքաքարի մանրացման շարժընթացում էլեկտրաէներգիայի տնտեսման ուղիների մշակման հետազոտությունները (Բաղդասարյան Մ. Բ., «Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ», 2005)։ Էլեկտրաապարատների ամբիոնում ուշագրավ զարգացումներ են արձանագրվել ինդուկցիոն տաքացման սկզբունքով աշխատող սարքերի նախագծման և էլեկտրական ապարատների նոր տեսակների մշակման աշխատանքներով (Վ. Ալեքսեևսկի)։ Էլեկտրաբանեցման ամբիոնում ԳՀ և փորձակոնստրուկտորային աշխատանքներ են կատարվել էլեկտրամոբիլի ատեղծման ուղղությամբ (է. Դիլանյան և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։