Էկոդուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էկոդուկներ Ավստրիայում` Վիեննա-Շվեխաթ մայրուղու վրա

Էկոդուկ, կամուրջ կամ թունել, որը ծառայում է մեխանիկական տրանսպորտային միջոցների, օրինակ` ավտոմայրուղիների միջով կենդանիների անցման համար:

Էկոդուկները օգնում են պահպանելու կենդանիների բնական միջավայրի միասնությունը` փոքրացնելով ճանապարհներին կենդանիների հայտնվելու հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին էկոդուկները կառուցվել են Ֆրանսիայում 1950-ական թվականներին: Դրանց կառուցումն այնուհետ լայն տարածում է գտել այլ երկրներում, օրինակ` Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Գերմանիայում[1]:

Ազդեցություն միջավայրի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոդուկների` շրջակա միջավայրի վրա թողած ազդեցությանն ուղղված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց կիրառումը զգալի չափով նպաստում է նրանց բնական միջավայրի միավորմանը: Դրանք օգտագործվում են ոչ միայն խոշոր անասունների, այլ նույնիսկ անողնաշարավորների կողմից, օրինակ` թիթեռներ, բզեզներ, սարդեր: Էբերսվալդեի անտառային տնտեսության պետական վարչության կատարած հետազոտության համաձայն` 2005 թվականի մայիսից մինչև 2006 թվականի ապրիլը մոտ 2.300 կենդանիներ Բրանդենբուրգում օգտվել են էկոկամրջից, որն անցնում է А11 ավտոմայրուղու վրայով:

2008-2009 թվականներին Գերմանիայի Նիդերկրյուխտեն համայնքում անցկացված համանման հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ տարվա ընթացքում էկոկամրջին հայտնաբերվել են կենդանիների 1.368 հետքեր, որից 690-ը` այծյամի, 180-ը` վարազի, 130-ը` նապաստակի, 42-ը` աղվեսի, 37-ը` գորշուկի, 18-ը` կզաքիսի: Կամրջի վրայով կենդանիների վերահսկման մեթոդաբանությունը հնարավորություն չի տվել ուսումնասիրելու մանր կենդանիների շարժը[2]:

Կարլովացի և Ռիեկայի միջև անցնող խորվաթական էկոդուկի փորձարկման ընթացքում տեղադրվել են ինֆրակարմիր ցուցիչներ, որոնք նախատեսված էին աղվեսի չափի կենդանիների շարժը գրանցելու համար: Մեկ տարվա ընթացքում գրանցվել է էկոդուկով անցնող մոտ 6.000 կենդանի: Կամրջից հիմնականում օգտվել են արջեր, աղվեսներ և լուսաններ:

Բանֆ ազգային պարկում կատարած մասշտաբային հետազոտությունները ցույց են տվել, որ 2007 թվականի հունվարին խոշոր կաթնասունների 10 տեսակներ (այդ թվում` գրիզլի, կոյոտ, որմզդեղն, վապիտի, հովազ, գայլ) Բանֆի 24 էկոդուկներով տեղաշարժվել են ընդհանուր առմամբ 84.000 անգամ[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wildlife crossing in Netherlands / unusualplaces.org, 2013 (անգլ.)
  2. Laura Schameitat (18. Februar 2012)։ «Niederkrüchten: Grünbrücke ist ein Erfolg» (գերմաներեն)։ RP ONLINE։ Վերցված է 2016-07-01 
  3. Tony Clevender Hightways Through Habitats. The Banff Wildlife Crossings Project(անգլ.) // TR NEWS 249. — 2007. — С. 14-17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]