Բանֆ ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Moraine Lake 17092005.jpg
Բանֆ ազգային պարկը գտնվում է Կանադաում
Բանֆ ազգային պարկ
դիրք Կանադայի հարավ-արևմուտք
Կոորդինատներ 51°10′0″ հս․ լ. 115°33′0″ ամ. ե. / 51.16667° հս․. լ. 115.55000° ավ. ե. / 51.16667; 115.55000Կոորդինատներ: 51°10′0″ հս․ լ. 115°33′0″ ամ. ե. / 51.16667° հս․. լ. 115.55000° ավ. ե. / 51.16667; 115.55000
Գտնվում է Կանադայում
Կառուցվել է 1885
Կառուցել է Ջոն Ա.Մակդոնալդ

Բանֆ ազգային պարկ, Կանադայի առաջին ազգային պարկ, ստեղծվել է 1883[1], 1885 վարչապետ Ջոն Ա.Մակդոնալդի որոշմամբ քարանձավն իր մերձակա տարացքով համարվեց պաշտպանված տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիզլիների, գայլերի, իշայծյամների և կոյոտների ապրելավայր կանադական Ժայռոտ լեռներում գտնվող Բանֆ ազգային պարկն աշխարհի առավել տպավորիչ բնապատկերներից է՝ միաժամանակ ներառելով սարցադաշտեր, ջրավազանների սառցակալած մակերևույթներ, խիտ անտառներ, տաք աղբյուրներ և լճեր։

Պարկը ստեղծվել է 1883, երբ երկաթուղային բանվորները հայտնաբերեցին տաք աղբյուրներ Ալբերտա լեռան մեջ գտնվող մի քարանձավում։ Դրանով պայմանավորված՝ վարչապետ Ջոն Ա.Մակդոնալդի որոշմամբ 1885 քարանձավն իր մերձակա տարացքով համարվեց պաշտպանված տարածք։ Սա Կանադայի առաջին ազգային պարկն էր, որի սկզբնական անունը Քարքարոտ լեռների պարկ էր։

Ճանապարհներն ու երկաթուղին, ինչպես նաև երկու հյուրանոցների կառուցւմը տաք աղբյուրների հարևանությամբ հանգեցրին նրան, որ այդ տարածքում զարգացավ զբոսաշրջությունը։ Ձմեռային տուրիզմը սկզբնաորվեց 1917՝ Բանֆի ձմեռային տոնակատարությամբ, որի ուշադրության առանցքում հսկայական սառցե պալատն էր։ Տոնակատարությունը ժողովրդականացրեց դահուկացատկը, դահուկավազաքը և ձյունակոշիկներով ցատկը։

Որպես հետևանք՝ պարկը ընդլայնվեց մինչ իր այժմյան չափերը՝ 2564 քառ. մղոն (6666 կմ²) մոտ 5 անգամ ավելի քան Նյու-Յորքի տարածքն է, և վերանվանվեց Բանֆ ազգային պարկ։ Այսօր պարկը տարեկան հյուրընկալում է 5 մլն այցելու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, րատարակչություն 2012, էջ 15