Էլիշա Կատբերթ
Էլիշա Կատբերթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1982 (38 տարեկան) |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և բլոգեր |
Ամուսին(ներ) | Dion Phaneuf? |
Պարգևներ և մրցանակներ | Gemini Award for Best Performance in a Children's or Youth Program or Series? և Washington D.C. Area Film Critics Association Award for Best Ensemble? |
Էլիշա Էնի Կատբերթ (անգլ.՝ Elisha Ann Cuthbert նոյեմբերի 30, 1982, Կալգարի, Ալբերտա, Կանադա[1]) կանադացի դերասանուհի և մոդել, նկարահանվել է «Առևանգում», «Մոմե տուն», «Լռության ոգին» ֆիլմերում: Քիմ Բաուերի դերում նկարահանվել է «24 ժամ» հեռուստասերիալում: Մանկական հայտնի հեռուստասերիալի համահեղինակ է: 2011-2013 թվականներին նկարահանվել է «Ուրախ ավարտ» ֆիլմում, որպես գլխավոր դերակատար:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիշան ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 30-ին՝ Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում: Տնային տնտեսուհի Պատրիսիայի և ավտոմեքենաների ինժեներ Քևինի դուստրն է: Ունի եղբայր և քույր՝ Ջոնաթանը և Լի-Էննը: Ինը տարեկան հասակում Էլիշան սկսել է աշխատել որպես մանկական հոգուստի մոդել[2]: Տասնյոթ տարեկան հասակում Էլիշան ավարտել է ավագ դպրոցը և տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանուհու կարիերա սկսելու համար: Նա առաջին ագնամ էկրաններին հայտնվել է «Դուք վախենու՞մ եք մթությունից» մանկական սարսափ շոուում: Եղել է հաղորդավարուհի մանկական ռեալիթի շոուի մեջ, որը նկարահանվել է Մոնրեալում: Հեռուստատեսային շոուում նրա մասնակցությունը գրավել է ԱՄՆ-ի այն ժամանակվա առաջին տիկին Հիլարի Քլինթոնի ուշադրությունը, որը նրան հրավիրել է Սպիտակ տուն[3]: Առաջին կինոնկարը, որտեղ 1997 թվականին նկարահանվել է Էլիշան «Պար լուսնի վրա» ֆիլմն է: Որպես գլխավոր դերակատար 2001 թվականին Էլիշան նկարահանվել է կանադական «Երջանիկ աղջիկ» ֆիլմում և արժանացել է «Ջեմինի» մրցանակի[4]: Լոս Անջելես տեղափոխվելուց կարճ ժամանակ անց Էլիշան նկարահանվել է «24 ժամ» հեռուստասերիալում: Նկարահանվել է հեռուստասերիալի միայն երեք եթերաշրջանում, իսկ չորրորդ, յոթերորդ և ութերորդ երերաշրջաններում՝ միայն երկու դրվագում:
Էլիշան ընտրվել էր Սարդ-մարդ ֆիլմում Մերի Ջեյն Ուոթսոնի դերում նկարահանվելու համար, սակայն ընտրությունը կանգ առավ ամերիկացի դերասանուհի Քիրստեն Դանստի վրա: Իր կարիերան նա սկսել է Հոլիվուդում, նկարահանվելով՝ «Իրական սեր» և այլ ֆիլմերում: «Հարևանուհին» ֆիլմում Էլիշան ստացել է իր կարիերայի առաջ գլխավոր դերը: Այդ ֆիլմում Էլիշան չէր ցանկացել նկարահանվել, սակայն ռեժիսոր Լյուկ Գրինֆիլդը կարողացել է համոզել դերասանուհուն:
«Մոմե տուն» ֆիլմում Էլիշան նկարահանվել է հայտնի դերասանուհի Փերիս Հիլթոնի հետ: Ֆիլմը արժանացել է բազում է քննադատությունների, սակայն քննադատները նշել են, որ Էլիշան իր դերը հիանալի է կատարել: Հաջորդ՝ «Լռության ոգին» ֆիլմում, Էլիշան ոչ միայն գլխավոր դերասանուհին էր, այլև համահեղինակ: Էլիշան նաև «Լոս Անջելես Քինգս» հոկեյի թիմի երկրպագու է:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հուլիսի 6-ին Էլիշան ամուսնացել է կանադացի հոկեյիստ, «Տորոնտո Մեյփլ Լիֆս» ակումբի ավագ ՝ Դիոնոմ Ֆանյոֆի հետ: Նրանք հանդիպել էին դեռևս ամուսնությունից հինգ տարի առաջ[5]: Զույգն ունի մեկ աղջիկ՝ Զաֆիր Ֆանյոֆը (ծնվել է 2017թվականի դեկտեմբերի 21-ին):
Որոշ ժամանակ Էլիշան հանդիպում էր «Լոս Անջելես Քինգս» ակումբի նախկին հոկեյիստ Շոն Էվերիի հետ[6][7][8]: Մի քանի անգամ էլ հայտնվել է «FHM Maxim » ամսագրի ամենասեքսուալ կանանց ցուցակում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #137191340 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Elisha Cuthbert Interview» (անգլերեն)։ Cinemas Online։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-21-ին։ Վերցված է 2015-10-12
- ↑ Jake Bronstein (2006-10)։ «FHM Interview» (անգլերեն)։ FHM։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-29-ին։ Վերցված է 2015-10-12
- ↑ «Gemini Awards (2001)» (անգլերեն)։ Internet Movie Database։ Վերցված է 2015-10-12
- ↑ Elisha Cuthbert is Married!
- ↑ Ex-Vogue Intern Sean Avery’s Fashionable Friends Welcome Him Back to His Day Job | The New York Observer
- ↑ New York Rangers Official Web Site :: Avery appears on MTV’s 'Total Request Live'
- ↑ Elisha Cuthbert Likes Hockey Players News
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էլիշա Կատբերթ Վիքիպահեստում |
---|
|