Էլին Դանիելսոն-Գամբոջի
Էլին Դանիելսոն-Գամբոջի | |
---|---|
![]() | |
Ի ծնե | շվեդերեն՝ Elin Kleopatra Danielson |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1861[1][2][3] |
Ծննդավայր | Noormarkku, Սատակունա, Ֆինլանդիա[2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1919[2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Antignano, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա |
Ազգություն | Ֆինլանդիայի շվեդախոս բնակչություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Հիլդա Ֆլոդին |
Ամուսին | Raffaello Gambogi? |
![]() |
Էլին Կլեոպատրա Դանիելսոն-Գամբոջի (ֆիններեն՝ Elin Danielson-Gambogi, սեպտեմբերի 3, 1861[1][2][3], Noormarkku, Սատակունա, Ֆինլանդիա[2] - դեկտեմբերի 31, 1919[2], Antignano, Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա), ֆինն-շվեդ նկարչուհի։ 1880-1910 թվականների ֆիննական արվեստի «Ոսկե դարի» հայտնի ներկայացուցիչ՝ առավել հայտնի ռեալիստական աշխատանքներով և դիմանկարներով։ Դանիելսոն-Գամբոջին եղել է ֆինն կանանց առաջին սերնդի արվեստագետների կազմում, որոնք արվեստի գծով մասնագիտական կրթություն են ստացել, այսպես կոչված, «նկարիչ-քույրերի սերունդ»։ Խմբի կազմում ընդգրկված է եղել նաև Հելենա Շերֆբեկը (1862–1946) [4][5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլին Դանիելսոն-Գամբոջիը ծնվել է շվեդական արմատներ ունեցող ընտանիքում։ 15 տարեկանից կերպարվեստ է ուսանել Ֆիննական գեղարվեստական ընկերության նկարչության դպրոցում (այժմ՝ Գեղարվեստի ակադեմիա (Հելսինկի)), որտեղ սովորել է Հելենա Վեստմարկի և Հելենա Շերֆբեկի հետ միասին։ Նա անցել է դասական նկարչության և բնանկարչության դասընթացներ[6][7] [8]: 1880 թվականին ունեցել է իր առաջին ցուցահանդեսը և ստացել ուսուցչի դիպլոմ։ 1880-1890-ական թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Ֆինլանդիայի արվեստի տարբեր դպրոցներում[9][10]։
1883 թվականին մեկնել է Փարիզ, հաճախել Կոլարոսի ակադեմիայի դասախոսություններին, ի թիվս այլոց՝ Ռաֆայել Կոլենայի և Գյուստավ Կուրտուայի մոտ։ Աշխատել է Օգյուստ Ռոդենի ստուդիայում։
Ամեն տարի ամառվա ամիսները նա անցկացնում էր Բրետանի պլեներներում։ Մի քանի տարի անց վերադարձել է հայրենիք։ 1881 թվականին բացել է իր սեփական ստուդիան Նոորմարկում։ 1886-1892 թվականներին ամեն տարի այցելել է Վիկտոր Վեստերոլմի կողմից ստեղծված Էննինգեբյուի նկարիչների գաղութ։ 1895 թվականին կրթաթոշակ է ստացել Ֆլորենցիայում ստաժավորում անցնելու համար։ Իտալիայում ամուսնացել է նկարիչ Ռաֆայելո Գամբոջիի (1874-1943) հետ։ Զույգը կազմակերպել է մի քանի համատեղ ցուցահանդեսներ, այդ թվում՝ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1919 թվականին մահացել է ծանր թոքաբորբով հիվանդանալու հետևանքով։ Թաղված է Լիվոռնոյում։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարել է ֆրանսիական ռեալիզմի և նատուրալիզմի ոճով։ Եղել է կանանց դիմանկարների և ժանրային կտավների վարպետ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
- ↑ 3,0 3,1 Elin Danielson-Gambogi (швед.) — SLS.
- ↑ «Elin Danielson-Gambogi»։ bukowskis։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Helene Schjerfbeck»։ Biografiskt lexikon för Finland։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Carl Eneas Sjöstrand»։ Biografiskt lexikon för Finland։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Munsterhjelm, Magnus Hjalmar»։ Nordisk familjebok։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Adolf von Becker»։ lahteilla։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Elin Danielson-Gambogi»։ awarewomenartists.com։ Վերցված է հունվարի 1, 2019
- ↑ «Académie Colarossi»։ tfsimon.com։ Վերցված է հունվարի 1, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Danielson-Gambogi, Elin(ֆին.)
- Биография(անգլ.)
- Elin Danielson-Gambogin muistomerkin paljastus ja juhlaseminaari kiinnostivat(ֆին.)
- Элин Даниельсон-Гамбоджи
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլին Դանիելսոն-Գամբոջի կատեգորիայում։ |