Հիլդա Ֆլոդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հիլդա Ֆլոդին
Hilda-Flodin.jpg
Ծնվել էմարտի 16, 1877(1877-03-16)[1][2][3]
ԾննդավայրՀելսինկի, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմարտի 9, 1958(1958-03-09)[2][3] (80 տարեկան)
Վախճանի վայրըՀելսինկի, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Finland.svg Ֆինլանդիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և վիզուալ արտիստ
Hilda Flodin Վիքիպահեստում

Հիլդա Ֆլոդին (շվեդերեն՝ Hilda Flodin, մարտի 16, 1877(1877-03-16)[1][2][3], Հելսինկի, Ռուսական կայսրություն[2] - մարտի 9, 1958(1958-03-09)[2][3], Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն արվեստագետ։ Ստեղծագործել է տարբեր նյութերով, բայց կարիերայի առաջին մասում հիմնականում զբաղվել է քանդակագործությամբ և փորագրությամբ, հետագայում` հիմնականում նկարչությամբ, ստեղծելով դիմանկարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլդա Ֆլոդինի լուսանկարը, հեղինակ` Դանիել Նիբլին

Հիլդա Ֆլոդինը ծնվել է 1877 թվականին, Հելսինկիում, երաժշտական և արտիստիկ հետաքրքրություններ ունեցող ընտանիքում[4]։ Մայրը եղել է սոպրանո Իդա Բասիլիեր-Մագելսենի քույրը։ Հիլդայի ծնողներն ունեցել են 9 զավակ, որոնցից Ֆաննին դարձել է դաշնակահար[5]։ Կոմպոզիտոր Կառլ Ֆլոդինը նրա զարմիկներից է[5]։ 1893 թվականին` 16 տարեկան հասակում, արվեստի դասեր է ստացել Հելսինկիի Ֆիննական արվեստի հասարակության նկարչական դպրոցում (այժմ` Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա), որտեղ նրան դասավանդել են Ալբերտ Գեբհարդը, Էլին Դանիելսոն-Գամբոջին և Մարիա Վիիկը, քանդակագործություն է դասավանդել Յոհան Ֆրիդլը և Կառլ Էնեաս Սյոստրանդը, սակայն հետագայում Ֆլոդինը հիմնական հիշել է Հելենա Շերֆբեկին[4][6]։ 1897 թվականին Երիտասարդ արվեստագետների ամենամյա մրցույթում Ֆլոդինն արժանացել է երրորդ մրցանակի, 1903 թվականին` երկրորդ մրցանակի[4]։

Հիլդա Ֆլոդինի ստեղծած Պոհյոլա ապահովագրության շենքը

1898 թվականին Հելսինկիում ուսումն ավարտելուց հետո Ֆլոդինը կրթությունը շարունակել է Իտալիայում, 1899 թվականից` Փարիզում, որտեղ ապրել է քրոջ` Ֆաննի հետ, որն ամուսնացած է եղել ֆրանսիացու հետ։ Ֆլոդինը սովորել է Կոլարոսի ակադեմիայում[4][6]։ 1903-1906 թվականներին սովորել և աշակերտել է Օգյուստ Ռոդենին[4][7][8]։

Կարիերայի սկզբում Ֆլոդինը հայտնի է եղել հիմնականում իր քանդակներով, այդ թվում Ռոբերտ Կայանուսի մարմարե կիսանդրին, Հելսինկիի Ատենեումում գտնվող բրոնզե «Ծեր մտածողը», ինչպես նաև Պոհյոլա ապահովագրության շենքի 1901 թվականին Gesellius-Lindgren-Saarinen-ի ճարտարապետական ֆիրմայի հետ ստեղծած բանահսյուսությամբ ոգեշնչված փորագրությունները[4][6][9][10]։ Ֆլոդինը եղել է ֆինն առաջին փորագրողներից մեկը[11]։ Ֆինն նկարիչ Ալբերտ Էդելֆելտը նրան համարել է Ֆինլանդիայի լավագույն փորագրիչներից[4]։1902 թվականին Լուի Սպարը գրել է, որ նրա փորագրությունները «խոսում են մեծ տաղանդի մասին և նրա որոշ աշխատանքներ հիշեցնում են անցյալի լավագույն վարպետներին»[12]։ Հիլդա Ֆլոդինի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի աշնանային սալոնում 1903, 1905, 1913 և 1927 թվականներին։

1906 թվականին Ֆլոդինը վերադարձել է Ֆինլանդիա[7], և Ռոդենի հետ նրա հարաբերությունները սառել են[13]։ 1907 թվականին նա եղել է միակ կին արվեստագետը, որ մասնակցել է գրաֆիկ նկարիչների համատեղ ցուցահանդեսին, ի թիվս Ակսելի Գալլեն-Կալլելայի, Հուգո Սիմբերգի[4]։ 1910 թվականին ամուսնու՝ նկարիչ Յուհո Ռիսանենի հետ համատեղ ցուցահանդես են կազմակերպել, որը ներկայացվել է նաև Տուրկուում և Հելսինկիում։ Ռիսանեն ներկայացրել է 60 աշխատանք, Ֆլոդինը՝ 80, ներառյալ քանդակներ, փորագրություններ, պատկերազարդումներ[4]։ Մինչև 1908 թվականը Ֆլոդինը չի նկարել, 1910-ական թվականներին նա կենտրոնացել է նկարչության, մասնավորապես դիմանկարչության վրա[6]՝ ստեղծելով երեխաների և ծեր կանանց դիմանկարներ, ինչպես նաև Գիտությունների ֆիննական ակադեմիայի (1929-30) գործադիր խորհրդի անդամների դիմանկարները[4]։ 1899-1930 թվականներին ցուցադրվել է տարբեր ֆիննական ցուցահանդեսներում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդենը սովորաբար իր ուսանողուհիներին և զուգընկերներին օգտագործել է որպես մոդելներ, այդ թվում նաև Ֆլոդինին[14]։ Ֆլոդինը և Ռոդենի մեկ այլ ուսունողուհի՝ Գվեն Ջոնը էրոտիկ ներգրավվածություն են ունեցել Ռոդենի կյանքում, ըստ Գվեն Ջոնի նամակների[7][15][16]։

1908-1914 թվականներին Ֆլոդինն ամուսնացել է նկարիչ Յուհո Ռիսանենի հետ։ Նրա երկրորդ ամուսնությունը եղել է բժիշկ Տաավետտի Լայտինենի հետ[6]։

Ֆլոդինը մահացել է Հելսինկիում, 1958 թվականին։

Հավաքածուներ և ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլոդինի աշխատանքները գտնվում են Հելսինկիի Ատենեումում և Կեուրուուի թանգարանում, որտեղ գործում է ցուցադրություն Հելսինկիի հնաոճ գրախանութում հայտնաբերված պորտֆոլիոյի վերաբերյալ[4]։ 2016 թվականին Հելսինկիում ներկայացված Ռոդենի ցուցահանդեսի աշխատանքների հետ ներկայացվել են նաև Ֆլոդինի և 1880-ական թվականներին Ռոդենի մոտ ուսանած Սիգրիդ աֆ Ֆորսելեսի աշխատանքները[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Register of the Artists' Association of Finland (фин.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Hilda Foldin [sic] 1877 - 1958» (ֆիններեն)։ Keuruu Museum։ 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 2 June 2016 
  5. 5,0 5,1 «Biografiasampo»։ biografiasampo.fi։ Վերցված է 2020-07-24 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 von Bonsdorff Bengt։ «Flodin Hilda»։ Uppslagsverket Finland (շվեդերեն)։ Վերցված է 2 June 2016 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Frilander Aino (5 February 2016)։ «Ateneumin uusi näyttely esittelee kuvanveistäjä Auguste Rodinin - ja hänen suomalaiset oppilaansa, jotka täälläkin tunnetaan huonosti»։ Helsingin Sanomat (ֆիններեն)  Citing the art historian Liisa Lindgren.
  8. According to von Bonsdorff, 1906-09.
  9. Howard Jeremy (1996)։ Art Nouveau: International and National Styles in Europe (անգլերեն)։ Manchester University Press։ ISBN 978-0-7190-4161-7 
  10. Nikula Riitta (2005)։ Wood, Stone and Steel: Contours of Finnish Architecture (անգլերեն)։ Otava։ ISBN 978-951-1-20137-3 
  11. Hind Arthur Mayger (1908)։ A Short History of Engraving & Etching, for the Use of Collectors and Students։ London: Constable։ էջ 338։ OCLC 1368578։ «Hilda Flodin.» 
  12. Holme Charles (1902)։ Modern Etching and Engraving (անգլերեն)։ Offices of "The Studio" 
  13. Utriainen Anu (2019)։ «Finnish Women Artists in the Modern World»։ FNG Research 5: 18 
  14. Grunfeld Frederic V. (2019-08-15)։ Rodin: A Biography (անգլերեն)։ Plunkett Lake Press 
  15. Tamboukou Maria (2010)։ «Epistolary Geographies and Smooth Spaces: Unfolding Gwen John»։ In the Fold Between Power and Desire: Women Artists' Narratives (Newcastle upon Tyne: Cambridge Scholars): 123։ ISBN 9781443821865 
  16. Shopland, Norena 'Like a shadow I am' from Forbidden Lives: LGBT stories from Wales Seren Books (2017)