Էթիեն դը լա Բոեսի
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1530 Սարլա-լա-Կանեդա |
Մահացել է | օգոստոսի 18, 1563 (32 տարեկան) Le Taillan-Médoc բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | փիլիսոփա, դատավոր, բանաստեղծ, French moralist, գրող և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[1], justice and judicial activities?[1], քաղաքականություն[1] և գրականություն[1] |
Պաշտոն(ներ) | դատավոր |
Ալմա մատեր | Օռլեանի հին համալսարան, Օռլեանի համալսարան և College of Guienne? |
Տիրապետում է լեզուներին | միջին ֆրանսերեն և ֆրանսերեն[1] |
Ուսուցիչ | Anne du Bourg? |
![]() |
Էտիեն դը լա Բոեսի (ֆր.՝ Étienne de La Boétie, նոյեմբերի 1, 1530, Սարլա-լա-Կանեդա - օգոստոսի 18, 1563, Le Taillan-Médoc, Ժերմինյան, Բորդո), ֆրանսիացի գրող և փիլիսոփա[2], հումանիստ[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լա Բոեսին ծնվել է առևտրականի ընտանիքում։ Էթիենի հայրը՝ Անտուան լա Բոեսին, ով ստացել է իրավաբանական կրթություն, Սարլայում զբաղեցրել է Պերիգորա կոմսության կառավարչի պաշտոնը։
Օռլեանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելու ժամանակ, որտեղ նրա պրոֆեսորներից մեկը եղել է հայտնի կալվինական ուսմունքի հետևորդ Անն Դյուբուրը, նա գրել է իր առաջին և առավել հայտնի ստեղծագործությունը՝ «Կամավոր ստրկության փաստարկը»։
Աշխատանքների հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]
1571 թվականին Մոնտենը, ով ցանկանում էր անմահացնել իր հանգուցյալ ընկերոջը, հրատարակեց նրա գրական ժառանգությունը. իր տրամադրության տակ գտնվող Լա Բոեսիի ֆրանսերեն և լատիներեն բանաստեղծություններ, ինչպես նաև նրա՝ հունարենից Քսենոֆոնի և Պլուտարքոսի որոշ աշխատությունների թարգմանություններ։
Սակայն Մոնտենը հրաժարվեց Լա Բոեսիի երկու աշխատանքները հրատարակելու մտքից՝ «Կամավոր ստրկության փաստարկը» և մահվանից ոչ շատ առաջ գրված «Հուշեր Ֆրանսիայում 1562 թվականի հունվարյան հրովարտակի հուզումներից»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
- ↑ Paul Bonnefon (1892). Œuvres complètes d'Estienne de La Boétie (Bordeaux: C. Gounouilhou, and Paris: J. Rouam et Cie.), pp. 385–6 (available online in pdf format at Gallica).
- ↑ Rothbard, Murray, Ending Tyranny Without Violence
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Этьен де ла Боэси: "Рассуждение о добровольном рабстве" Archived 2017-07-15 at the Wayback Machine.(ռուս.)
- Этьен де Ла Боэси (ռուս.)
|