Էթիեն Կարժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթիեն Կարժա
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1828(1828-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրՖարեն
Մահացել էմարտի 9, 1906(1906-03-09)[3][4] (77 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ
ԳերեզմանSaint-Ouen Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտությունլրագրող, ծաղրանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, գրող և նկարիչ
ԱնդամությունVilains Bonshommes?
Ստորագրություն
Изображение автографа
 Étienne Carjat Վիքիպահեստում

Էթիեն Կարժա (ֆր.՝ Étienne Carjat, մարտի 28, 1828(1828-03-28)[1][2][3][…], Ֆարեն - մարտի 9, 1906(1906-03-09)[3][4], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, լուսանկարիչ[6], գրող լրագրող[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթիան Կարժան եղել է դռնապանի որդի։ Լուսանկարչություն սովորել է Պիեռ Պետիի մոտ։ 1861 թվականին բացել է սեփական արվեստանոցը Փարիզի Լաֆիտ փողոցում։ Ընկերություն է արել Կուրբեի և Բոդլերի հետ։ Լուսանկարել է վերջիններիս, Հյուգոյին, Դյումային, Ռոսսինիին, Վերդիին։

Ծաղրանկարներ է հրապարակել «Դիոգեն»[8] թերթում, որի համահրատարակիչներից մեկն է եղել։ Պոլ Վեռլենի և Արթյուր Ռեմբոյի հետ ձևավորել են «Vilains Bonhommes» (վատ տղաներ) խումբը․ դրա կազմում էին նաև Թեոդոր դը Բանվիլը, Անրի Ֆանտեն Լատուրը և այլք։

Էթիան Կարժան սատարել է Փարիզի կոմունային․ իր ստեղծագործությունները հրապարակել է հեղափոխական մամուլում։ 1875 թվականից թողարկել է «Բուլվար» ամսագիրը։ Հրապարակել է մի քանի սատիրական և կենսագրական գրքեր։

Թողել է ծաղրանկարների և լուսանկարների հարուստ հավաքածու[9]։

Լուսանկարներ և ծաղրանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Croquis biographiques (1858)
  • Les Mouches vertes, satire (1868)
  • Peuple, prends garde à toi! Satire électorale (1875)
  • Artiste et citoyen, poésies (1883)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Archives de Paris
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. «Carjat & Co (Etienne Carjat) - National Portrait Gallery». www.npg.org.uk (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  7. «Collections Online | British Museum». www.britishmuseum.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  8. «Artist Info». www.nga.gov. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  9. «Etienne Carjat». The Art Institute of Chicago (անգլերեն). 1828. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  10. «Etienne Carjat | Charles Baudelaire». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024-01-23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Etienne Carjat, 1828—1906, photographe. Paris: Musées de la ville de Paris, 1982 (каталог выставки в музее Карнавале)
  • Fallaize E. Etienne Carjat and «Le Boulevard»: 1861—1863. Genève; Paris: Slatkine, 1987

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիեն Կարժա» հոդվածին։