Էդուարդ Գոլանճյան
Էդուարդ Գոլանճյան արմտ. հայ.՝ Եդուարդ Գօլանճեան | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 9, 1880[1][2] |
| Ծննդավայր | Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Վախճանվել է | հունիսի 12, 1957[1][2] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա[1][2] |
| Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Պերպերյան վարժարան (1899)[1] |
| Էդուարդ Գոլանճյան Վիքիդարանում | |
Էդուարդ Գոլանճյան (նոյեմբերի 9, 1880[1][2], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հունիսի 12, 1957[1][2], Բուխարեստ, Ռումինիա[1][2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Գրող Մանվել Գոլանճյանի հայրը։
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է տեղի Պերպերյան վարժարանում։ Չափածո ստեղծագործություններով աշխատակցել է Պոլսի հայերեն գրեթե բոլոր թերթերին («Սուրհանդակ», «Արևելք», «Ոստան», «Բյուզանդիոն», «Մանզումեի էֆքյար», «Ժամանակ», «Մասիս», «Ծաղիկ» և այլն), ինչպես և ֆրանսերեն «Իստանբուլ», անգլերեն «Լեվընդ հերալդ» թերթերին, որոնք նույնպես լույս էին տեսնում Պոլսում։ 1910 թվականին հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Արևելքի բոցեր» վերնագրով։ 1922 թվականից բնակություն է հաստատել Բուխարեստում, զբաղվել է ուսուցչությամբ, շարունակելով թղթակցել սփյուռքահայ մամուլին։ Ֆրանսերենից հայերեն, հայերենից ֆրանսերեն կատարել է թարգմանություններ[3]։
Աշխատակցել է «Փունջ», «Արևելք», «Մասիս» պարբերականներին, «Ամենուն տարեցոյցը», «Նավասարդ» տարեգրքերին[4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արեւելքի բոցեր, բանաստեղծությունների ժողովածու, 1909։
- Ցայգոլոյս, Ռ. Զարդարյան, թարգմանություն ֆրանսերենից, 1912 թվական (Ա. Չոպանյանի և Գ. Եսայանի հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 249.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Գոլանճյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 147)։ |