Էգոն Բոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էգոն Բոնդի
Ծնվել էհունվարի 20, 1930(1930-01-20)[1][2][3][…]
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[2][4]
Վախճանվել էապրիլի 9, 2007(2007-04-09)[5][1][2][…] (77 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա[2]
ԳերեզմանMalvazinky Cemetery
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, փիլիսոփա և գիտաֆանտաստիկ գրող
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿրթությունՓիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան[6]
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն

Էգոն Բոնդի (չեխ․՝ Egon Bondy, իսկական անունը՝ Զբինեկ Ֆիշեր, չեխ․՝ Zbyněk Fišer, 20 հունվարի, 1930, Պրահա, Չեխիա9 ապրիլի, 2007, Բրատիսլավա, Սլովակիա), չեխ գրող, փիլիսոփա։ Եղել է Պրահայի ընդհատակի առաջնորդներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականի հունվարի 20-ին Պրահայում։ Հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ եղել է Չեխոսլովակիայի Հանրապետության բանակի գեներալ։ Մայրը մահացել է, երբ նա դեռ 13 տարեկան էր։ 1947 թվականին ավարտել է գիմնազիան, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է եղլ հրաժարվել բարձրագույն կրթություն ստանալուց։ Ապրել է աղքատության մեջ, զբաղվել է մաքսանենգությամբ, ինչի պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է։ Ծանոթացել է Կարել Տեյգեի, Զավիշ Կալանդրոյի, Վլադիմիր Բոուդնիկի հետ։ Հանդես է եկել երկրի «ստալինացման», տարածվեղ անտիսեմիտիզմի դեմ։ 1940-ական թվականների վերջից արդեն հանդել է եկել որպես բանաստեղծ-սյուրռեալիստ։ 1949 թվականին նրա ստեղծագործությունները տպագրվել են Հրեական անուններ ժողովածուում. այդ ժամանակ էլ նա առաջին անգամ գործածում է գրական կեղծանունը, որով հայտնի է դառնում հետագայում։ 1950 թվականին հիմնում է Կեսգիշեր հրատարակչությունը, իսկ բանաստեղծությունների առաջին գիրքը հրատարակում է 1952 թվականին։ Պրահայի Կարլի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն ու հոգեբանություն (1957—1961)։ Միաժամանակ Ազգային թանգարանում աշխատել է որպես պահակ (մինչ 1962 թվականը), հետագայում Ազգային գրադարանում աշխատել է որպես գրագիր (մինչ 1967 թվականը)։ 1967 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան։

Պրահայի գարնան ընթացքում մասնակցել է «նոր ձախերի» «Հեղափոխական երիտասարդության շարժմանը»։ 1970-ական թվականներին ծանոթացել է Իվան Մարտին Յիրոուսի հետ, երգերի տեքստեր է գրել The Plastic People of the Universe հայտնի ռոք խբի համար։ Նորմալիզացիայի տարիներին ստեղծագործությունները տպագրել է սեփական միջոցներով՝ առանց թույլտվության. այդ ժամանակ հրատարակում է համաշխարհային փիլիսոփայության պատմությունը 14 հատորով։ Եղել է սոցիալիստ տրոցկիական, ապա մաոական հակմամբ, փիլիսոփայության մեջ ավելի հակված է եղել մարքսիզմին, որ միավորում էր բուդդիզմի հետ։ Էգոն Բոնդին մշտապես կոնֆլիկտիների մեջ էր պաշտոնական գաղափարախոսության հետ։ Երկար տարիներ ընկերություն է արել Բոգումիլ Գրաբալի հետ։ Վերջինս Էգոն Բոնդիի կերպարը ներկայացրել է Քնքուշ բարբարոսը (1973, վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել 1989 թվականին, [1]) վեպում ու մի շարք այլ ստեղծագործություններում։

Թավշե հեղափոխությունից հետո նախկին խստությամբ քննադատել է հետսոցիալիստական ռեժիմը Չեխիայում, ԱՄՆ-ի դերն ու դիրքորոշումը։ 1989 թվականին տեղափոխվել է Տելչ, իսկ 1993 թվականին, իբրև երկրի բաժանման դեմ բողոքի արտահայտություն, տեղափոխվել է Բրատիսլավա, որտեղ մինչ 1995 թվականը փիլիսոփայություն է դասավանդել Կոմենսկու համալսարանում։ Ստացել է Սլովակիայի քաղաքացիություն։ Մահացել է ստացած այրվածքներից (քնել էր առանց ծխախոտը հանգցնելու, որից էր այրվել էր նրա հագուստը)։

2004 թվականին հրապարակված արխիվային փաստաթղթերի համաձայն՝ 1952 թվականից մինչ 1989 թվականը (ընդհատումներով) համագործակցել է Չեխոսլովակիայի պետական անվտանգության ծառայության հետ։

Էգոն Բոնդիի որդին առաջին ամուսնությունից բանաստեղծ Զբինեկ Ֆիշեր Կրտսերն է (ծնվել է 1959 թվականին)։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է բանաստեղծություններ, վեպեր, փիլիսոփայական ու քաղաքագիտական աշխատություններ։ Թարգմանել է գերմանացի (Քրիստիան Մորգենշտորն) ու ամերիկացի (Ֆերլինգետի) բանաստեղծությունները, Լաո Ցզիի, Էրիխ Ֆրոմի աշխատությունները։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգոն Խոստովսկու մրցանակ (Տորոնտո, 1981

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pražský život — Poezie mimo domov, Mnichov 1985 (գրվել է 1952 թ.)
  • Nesmrtelná dívka — Poezie mimo domov, Mnichov 1989 (գրվել է 1952 թ., վերահրատ. 1992 թ.)
  • Básnické dílo sv. 1 — Pražská imaginace, Praha 1989 (1950-ական թվականների բանաստեղծություններ)
  • Básnické dílo sv. 2 — Pražská imaginace, Praha 1989 (1950—1953 թվականների բանաստեղծություններ)
  • Básnické dílo sv. 3 — Pražská imaginace, Praha 1990 (1954—1963 թվականների բանաստեղծություններ)
  • Básně 1988 aneb Čas spíše chmurný + Odplouvání — Inverze, Praha 1990.
  • Básnické dílo sv. 4 (Naivita) — Pražská imaginace, Praha 1991.
  • Básnické dílo sv. 5) — Pražská imaginace, Praha 1991 (1963—1971 թվականների բանաստեղծություններ)
  • Básnické dílo sv. 6 (Deník dívky, která hledá Egona Bondyho) — Pražská imaginace, Praha 1991.
  • Dvě léta — Inverze 1991 (1989—1990 թվականների բանաստեղծություններ)
  • Básnické dílo sv. 7 — Pražská imaginace, Praha 1992 (1971—1974 թվականների բանաստեղծություններ)
  • Básnické dílo sv. 8 — Pražská imaginace, Praha 1992 (1974—1976 թվականների բանաստեղծություններ)
  • Básnické dílo sv. 9 — Pražská imaginace, Praha 1993 (1977—1987 թվականների բանաստեղծություններ)
  • Ples upírů — Obrys-Kontur / Poezie mimo domov, Mnichov 1995.
  • Zbytky eposu — F. R. And G., Bratislava 1998 (գրվել է 1955 թ.)
  • Velká kniha — Maťa, Praha 2000 (գրվել է 1952 թ.)
  • Sbírečka — Maťa, Praha 2000 (գրվել է 1974 թ.)
  • Deník dívky, která hledá Egona Bondyho — PT, Bratislava 2001 (գրվել է 1971 թ.)
  • To jsou zbytečné verše — Maťa, Praha 2003 (գրվել է 1975 թ.)

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Invalidní sourozenci — 68 Publishers, Toronto 1981 (Archa, Praha 1991) (գրվել է 1974 թ.)
  • Sklepní práce — 68 Publishers, Toronto 1988 (Votobia, Olomouc 1997) (գրվել է 1973 թ.)
  • Afghánistán — (součást souboru Orwelliáda) Delta, Praha 1990 (գրվել է 1980 թ.)
  • 3x Egon Bondy — Šaman, Mníšek, Nový věk — Panorama, Praha 1990 (գրվել է 1975, 1974 և 1982 թվականներին)
  • Gottschalk, Kratés, Jao Li, Doslov — Zvláštní vydání, Brno 1991 (գրվել է 1988 թ.)
  • Cesta českem našich otců — Česká expedice, Praha 1991 (գրվել է 1983 թ.)
  • Nepovídka — Zvláštní vydání, Brno 1994 (գրվել է 1983 թ.)
  • Leden na vsi — Torst, Praha 1995 (psáno 1977)
  • Hatto — Zvláštní vydání, Brno 1995.
  • Příšerné příběhy 1975—1986 — Maťa, Praha 1995.
  • Severin — Votobia, Olomouc 1996.
  • Cybercomics — Zvláštní vydání, Brno 1997.
  • Agónie — Epizóda 96 — PT, Bratislava 1997.
  • Týden v tichém městě — PT, Bratislava 1998.
  • Údolí — PT, Bratislava 1998.
  • Bezejmenná — Zvláštní vydání, Maťa, Brno-Praha 2001 (գրվել է 1987 թ.)
  • 677 — Zvláštní vydání, Brno 2001 (գրվել է 1977 թ.)
  • Máša a Běta — Akropolis, Praha 2006 (գրվել է 1978 թ.)
  • Šaman — Akropolis, Praha 2006 (գրվել է 1975 թ.)
  • Bratři Ramazovi — Akropolis, Praha 2007 (գրվել է 1985 թ.)

Գրական այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ministryně výživy — Arkýř, Mnchov 1989 (վերահրատ. 1991 թ., գրվել է 1970 թ.)
  • Prvních deset let — Maťa, Praha 2003 (ինքնակենսագրություն, գրվել է 1981 թ.)
  • Hry — Akropolis, Praha 2007 (գրվել է 1968—1970 թվականներին)

Փիլիսոփայական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Otázky bytí a existence. Svobodné slovo, Praha 1967 (գրվել է 1961 թ.)
  • Útěcha z ontologie. Academia, Praha 1967.
  • Buddha. Orbis, Praha 1968.
  • Filozofické eseje, sv. 1 (Útěcha z ontologie). DharmaGaia, Praha 1999.
  • Filosofické eseje, sv. 2 (Juliiny otázky, Doslov). DharmaGaia, Praha 1993.
  • Filozofické eseje, sv. 3. DharmaGaia, Praha 1994.
  • Filozofické eseje, sv. 4. DharmaGaia, Praha 1995.
  • Poznámky k dějinám filozofie sv. 1 (Indická filozofie). Vokno, Praha 1991
  • Poznámky k dějinám filozofie sv. 2 (Čínská filozofie). Vokno, Praha 1993.
  • Poznámky k dějinám filozofie sv. 3 (Antická filozofie). Vokno, Praha 1994.
  • Poznámky k dějinám filozofie sv. 4 (Filozofie sklonku antiky a křesťanského středověku). Vokno, Praha 1993.
  • Poznámky k dějinám filozofie sv. 5 (Středověká islámská filozofie, reformace). Vokno, Praha 1995.
  • Poznámky k dějinám filozofie sv. 6 (Evropská filozofie XVII. a XVIII. století). Vokno, Praha 1996.

Քաղաքագիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Neuspořádaná samomluva. L. Marek, Brno 2002 (գրվել է 1984 թ.)
  • O globalizaci. L. Marek, Brno 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]