Էգոն Խոստովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էգոն Խոստովսկի
Ծնվել էապրիլի 23, 1908(1908-04-23)[1][2][3][4]
ԾննդավայրԳրոնով, Ռակովնիկի շրջան, Արևելաչեխական երկրամաս, Չեխոսլովակիա
Վախճանվել էմայիսի 7, 1973(1973-05-07)[1][2][3][4] (65 տարեկանում)
Վախճանի վայրՄոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող
Լեզուչեխերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԿեսգիշերային հաճախորդ
Երեք գիշեր
ՊարգևներRecipient of the Order of Tomáš Garrigue Masaryk, 2nd class?
Egon Hostovský Վիքիպահեստում

Էգոն Խոստովսկի (չեխ․՝ Egon Hostovský, 23 ապրիլի, 1908, Խրոնով, Գրադեց Կրալովեի երկրամաս, Չեխոսլովակիա7 մայիսի, 1973, Մոնտկլեր, Նյու Ջերսի, ԱՄՆ), չեխ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգոն Խոստովսկին ծնվել է 1908 թվականի ապրիլի 23-ին հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր։ Էգոն Խոստովսկին Ստեֆան Ցվայգին նկարագրել է որպես իր հեռավոր ազգականի[5]։ Չհետևելով հոր օրինակին՝ սկսել է զբաղվել գրականությամբ։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Պրահայում, ապա Վիեննայում, բայց այդպես էլ չի ավարտել դասընթացը։ 1930 թվականին վերադառնալով Պրահա՝ աշխատել է տարբեր հրատարակչություններում։ 1937 թվականից տարբեր պաշտոններով աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Բրյուսելում, Փարիզում, Լիբանանում, Նյու Յորքում։ Նրա ընտանիքը զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարներում[6][7]։

Պատերազմից հետո վերադարձել է Չեխոսլովակիա։ 1948 թվականին, երբ երկրի իշխանությունն անցավ կոմունիստներին, դիվանագիտական գործերով մեկնել է Դանիա, Նորվեգիա, որտեղից էլ 1949 թվականին մեկնել է ԱՄՆ։ Դասավանդել է չեխերեն, տպագրել գրական ստեղծագործություններ, համագործակցել «Ազատ Եվրոպա» ռադիոյի հետ։ Կյանքի վերջին տարիներին ստեղծագործել է անգլերեն։

1974 թվականին Էգոն Խոստովսկու անվան մրցանակ է սահմանել նրա երրորդ կինը։ Նրանց որդին՝ Պոլ Խոստովսկին (ծնվել է 1959 թվականին), նույնպես բանաստեղծ է[8][9]։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես գրող՝ սկզբնական տարիներին կրել է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ Էգոն Խոստովսկու գրքերը նրա հայրենիքում արգելված էին մինչ թավշե հեղափոխությունը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1926Zavřené dveře /Փակված դուռը (պատմվածքների ժողովածու)
  • 1928Stezka podél cesty/ Շավիղը ճանապարհի երկայնքով (հոգեբանական վեպ)
  • 1928Gheto v nich
  • 1930Danajský dar/ Դանայցիների շնորհը
  • 1932Případ profesora Körnera/ Պրոֆեսոր Կյորների դեպքը
  • 1933Černá tlupa/ Սև կակաչ
  • 1935Žhář
  • 1941Listy z vyhnanství/Նամակներ աքսորավայրից
  • 1942Sedmkrát v hlavní úloze (վեպ)
  • 1943Úkryt
  • 1947Cizinec hledá byt/ Արտասահմանցին փնտրում է բնակարան
  • 1957Nezvěstný/ Անհայտը (լրտեսական վեպ)
  • 1954Půlnoční pacient/ Կեսգիշերային հաճախորդ (լրտեսական վեպ, որի հիման վրա Անրի Ժորժ Կլուզոն նկարահանել է Լրտեսներ վեպը)։
  • 1957Dobročinný večírek
  • 1961Všeobecné spiknutí/ Համընդհանուր դավադրություն (ինքնակենսագրություն)
  • 1964Tři noci/Երեք գիշեր (վեպ)
  • 1972Epidemie/ Համաճարակ (վիպակ)
  • 1972 — Osvoboditel se vrací/ Ազատագրողը վերադառնում է(դրամա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118775022 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. “Egon Hostovský: Vzpomínky, studie a dokumenty o jeho díle a osudu”, Sixty-Eight Publishers, 1974
  6. Publisher's notes to “The Arsonist”, Twisted Spoon Pr (December 1996), ISBN 80-902171-0-9.
  7. http://www.amazon.ca/Arsonist-Egon-Hostovsky/dp/8090217109
  8. “Fathers and Sons, Poems and Oboes: An interview with Paul Hostovsky”, Newsletter of the Embassy of the Czech Republic, January 2007.
  9. http://www.paulhostovsky.com/interview_2007_01.html

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sturm R. Egon Hostovský։ vzpomínky, studie a dokumenty o jeho díle a osudu. Toronto։ Nakladatelství 68, 1974.
  • Svoboda J. Spisovatel Egon Hostovský. Ostrava։ Item, 1992.
  • Papoušek V. Hostovský։ člověk v uzavřeném prostoru. Praha։ H & H, 1996.
  • Sádlo V. Egon Hostovský a rodný kraj. Liberec։ Bor, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]