Իվան Մարտին Յիրոուս
Իվան Մարտին Յիրոուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1944[1][2][3] |
Ծննդավայր | Հումպոլեց, Պելհրիմովի շրջան, Q3509827?, Չեխոսլովակիա |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 2011[4][1][2] (67 տարեկանում) կամ նոյեմբերի 9, 2011[3] (67 տարեկանում) |
Վախճանի վայր | Պրահա, Չեխիա[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և արվեստագետ |
Լեզու | չեխերեն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Committee for the Defense of the Unjustly Prosecuted?[5] |
Պարգևներ | 1st of June Award?[6] և Յարոսլավ Սեյֆերտի մրցանակ |
Ivan Martin Jirous Վիքիպահեստում |
Իվան Մարտին Յիրոուս (չեխ.՝ Ivan Martin Jirous, սեպտեմբերի 23, 1944[1][2][3], Հումպոլեց, Պելհրիմովի շրջան, Q3509827?, Չեխոսլովակիա - նոյեմբերի 10, 2011[4][1][2] կամ նոյեմբերի 9, 2011[3], Պրահա, Չեխիա[1][7]), չեխ գրող, հրապարակախոս։ Հայտնի է Մագոր (չեխերենից թարգմանաբար նշանակում է խենթ) կեղծանվամբ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Մարտին Յիրոուսը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 23-ին Հումպոլեցում։ Սովորել է Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է Յիրժի Կոլարժի և Անրի Միշոյի տեսողական պոեզիան թեմայով։ Մասնակցել է չեխական ընդհատակի գործունեությանը։ Մտերիմ է եղել Վացլավ Գավելի հետ, ով Իվան Յիրոուսին բազմիցս հիշատակել է իր Նամակներ Օլգային ստեղծագործության մեջ։ The Plastic People of the Universe ռոք խմբի գեղարվեստական ղեկավարն է։ Կառավարության կողմից խումբը ենթարկվել է հետապնդումների, ինչի պատճառով տեղի են ունեցել բողոքի ակցիաներ։ Արդյունքում կազմվել է Խարտիա 77-ը։ 1970-ական թվականներին երեք անգամ ձերբակալվել է. ընդհանուր առմամբ բանտում անցկացրել է ութուկես տարի։
Իվան Յիրոուսի դուստրը գրող Ֆրանտիշկա Յիրոուսովան է (ծնվել է 1980 թվականին)։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Magorův ranní zpěv (1975)
- Magorova krabička (1979)
- Magorovo borágo (1981)
- Magorova mystická růže (1981)
- Magorovy labutí písně (1985, Լոնդոն, 1989)
- Ochranný dohled (1985)
- Magorovi ptáci (1987)
- Magorova summa (1998, ընտրյալ երկեր՝ 1975—1997)
- Magorova vanitas (1999)
- Ubíječ labutí (2001)
- Rattus norvegicus (2004)
- Okuje (2008)
- Rok krysy (2008)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է Թոմ Ստոպարդի (1985), Յարոսլավ Սեյֆերտի (2006) գրական մրցանակների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #103338225 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 http://english.ahram.org.eg/~/NewsContent/5/35/26317/Arts--Culture/Stage--Street/Czech-dissident-icon,-poet-Magor-Jirous,-dies-at-.aspx
- ↑ COURAGE Registry
- ↑ https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_341/oceneni-mesta.aspx
- ↑ [1]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կյանքը և ստեղծագործությունը (չեխ.)
- Չեխական գրականության կայքում (չեխ.)
- Иван Мартин Йироус на Радио Свобода, 2009 (ռուս.)
|