Jump to content

Զիգմունդ Են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիգմունդ Են
գերմ.՝ Sigmund Jähn
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1937(1937-02-13)[1][2][3][…]
ԾննդավայրMorgenröthe-Rautenkranz, Սաքսոնիա, Գերմանական ռայխ[4]
Մահացել էսեպտեմբերի 21, 2019(2019-09-21)[5][6][7] (82 տարեկան)
Մահվան վայրՇտրաուսբերգ, Բրանդենբուրգ, Գերմանիա
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա և  Գերմանիա
ԿրթությունFranz Mehring Military Academy?, Otto Lilienthal Military Academy?, Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա և Central Institute for Earth Physics?
Գիտական աստիճանdiploma? և դոկտորի աստիճան (1983)
Մասնագիտությունտիեզերագնաց, կործանիչ օդաչու, տպագրիչ, Q1455884?, օդաչու, airman, military scientist, սպա և book printer
ԱշխատատուKasernierte Volkspolizei?, National People's Army?, Գերմանական օդատիեզերական կենտրոն և Եվրոպական տիեզերական գործակալություն
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունLeibniz-Sozietät der Wissenschaften?
Ստորագրություն
Изображение автографа
 Sigmund Jähn Վիքիպահեստում

Զիգմունդ Վեռներ Պաուլ Են (գերմ.՝ Sigmund Werner Paul Jähn[8][9],, փետրվարի 13, 1937(1937-02-13)[1][2][3][…], Morgenröthe-Rautenkranz, Սաքսոնիա, Գերմանական ռայխ[4] - սեպտեմբերի 21, 2019(2019-09-21)[5][6][7], Շտրաուսբերգ, Բրանդենբուրգ, Գերմանիա), ԳԴՀ-ի առաջին և միակ տիեզերագնաց օդաչուն, տիեզերքում առաջին գերմանացին, ԳԴՀ-ի հերոս, Խորհրդային Միության հերոս, թոշակի անցած ավիացիայի գեներալ-մայոր, աթեիստ[10]։ «SEPG»-ի անդամ։ Նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ[11]։ Զիգմունդ Ենի անունով է կոչվում Զիգմունդեն աստերոիդը (17737)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգմունդ Ենը ծնվել է Մորգենրեթ-Ռաուտենկրանց գյուղում՝ սղոցարանի բանվորի և տնային դերձակուհու ընտանիքում։ 1943-1951 թվականներին սովորել է տեղի դպրոցում, 8-րդ դասարանից հետո ստացել է տպագրիչի մասնագիտություն Կլինգենթալի «Ֆալկենշտեյնի տպարան» ժողովրդական ձեռնարկությունում։

1955 թվականին միացել է ԳԴՀ ազգային ժողովրդական բանակին, որտեղ նրան գրանցել են որպես կուրսանտ հակաօդային պաշտպանության բարձրագույն սպայական դպրոցում։ 1958 թվականին Ֆրանց Մերինգի անվան ուսումնարանն ավարտելուց հետո ծառայել է ռազմաօդային ուժերի զորամասերում։

1966-1970 թվականներին սովորել է Յուրի Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիայում։ 1976 թվականի դեկտեմբերին եռաստիճան ընտրության արդյունքում ԳԴՀ ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Զիգմունդ Ենը ընտրվել է «Ինտերկոսմոս» ծրագրով տիեզերական թռիչքի նախապատրաստման համար։

Վալերի Բիկովսկին (ձախից) և Զիգմունդ Ենը վայրէջքից հետո։

1978 թվականի օգոստոսի 26-ին, որպես խորհրդային «Սոյուզ-31» տիեզերանավի տիեզերագնաց-հետազոտող, Վալերի Բիկովսկու հետ այցով արշավ է իրականացրել դեպի «Սալյուտ-6» ուղեծրային կայան։ Վայրէջքը տեղի է ունեցել «Սոյուզ-29» տիեզերանավի վրա։ Թռիչքը տևել է 7 օր 20 ժամ 49 րոպե 4 վայրկյան։ 1978 թվականին Ենին շնորհվել է գնդապետի, իսկ 1986 թվականին՝ ԳԴՀ ռազմաօդային ուժերի գեներալ-մայորի կոչում։ 1983 թվականին Ենը ստացել է գիտությունների դոկտորի աստիճան Երկրի ֆիզիկայի կենտրոնական ինստիտուտում (Պոտսդամ)՝ «Երկրի հեռահար զոնդավորում» մասնագիտությամբ։ 1990 թվականին՝ Գերմանիայի վերամիավորումից քիչ առաջ, հեռացվել Է ԳԴՀ ազգային ժողովրդական բանակի շարքերից։

Գերմանիայի միավորումից հետո 1990-1993 թվականներին աշխատել է որպես գերմանական DLR տիեզերական գործակալության և Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Մոսկվայում։ Հետագայում՝ «ESA»-ի ներկայացուցիչ Ռուսաստանի տիեզերագնացների վերապատրաստման կենտրոնում։

Ենը ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանատանը 1981

Զիգմունդ Ենը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 21-ին[12]։ Ամուսնացած էր։

Վիճակագրություն[13]
#Մեկնարկային տիեզերանավՄեկնարկ, UTCԱրշավախումբՎայրէջքի տիեզերանավՎայրէջք, UTCԱրշավԵլք բաց տիեզերքԺամանակը բաց տիեզերքում
1«Սոյուզ-31»26.08.1978, 14:51Սալյուտ-6Սոյուզ-2903.09.1978, 11:4007 օր 20 ժամ 49 րոպե00
00

2003 թվականի գերմանական «Գուդ բայ, Լենին» ֆիլմում նրա դերը խաղացել է շվեյցարացի դերասան Շտեֆան Վալցը։ Ֆիլմի սյուժեի համաձայն՝ Գերմանիայի միավորումից հետո Զիգմունդը տաքսու վարորդ է եղել, գլխավոր հերոսը նրան ներգրավել է նկարահանումների մեջ՝ որպես Էրիխ Հոնեկերից հետո «SEPG» կենտրոնական կոմիտեի հաջորդ գլխավոր քարտուղար։

  • ԳԴՀ հերոս՝ 1978
  • Կառլ Մարքսի շքանշան՝ 1978
  • Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վաստակավոր ռազմական օդաչու
  • Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության տիեզերագնաց օդաչու
  • Խորհրդային Միության հերոս՝ 1978
  • Լենինի շքանշան՝ 1978
  • «Տիեզերական հետազոտության մեջ ունեցած վաստակի համար» մեդալ (2011 թվականի ապրիլի 12, Ռուսաստան)՝ մարդատար տիեզերագնացության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[14]
  • Յոզեֆ Հաազի անվան մրցանակ (1998)[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Йен Зигмунд // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/1432341/Sigmund-Jahn
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118556533 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 1 2 Raumfahrt: Erster deutscher Raumfahrer Sigmund Jähn ist tot (գերմ.)ZDF.
  6. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  7. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  8. «Умер первый немецкий космонавт Зигмунд Йен». ТАСС. 2019 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Weltraumpionier Sigmund Jähn verstorben» (գերմաներեն). DLR Portal. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. Hoch hinaus mit Bodenhaftung. Արխիվացված 2021-01-08 Wayback Machine In: taz. 23. September 2019, abgerufen am 31. Dezember 2020.
  11. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  12. «Умер первый немецкий космонавт Зигмунд Йен». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  13. «Statistics - Jähn Sigmund Werner Paul» (անգլերեն). spacefacts.de. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  14. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 437 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“ иностранных граждан» Արխիվացված 2012-02-10 Wayback Machine.
  15. Лауреаты премии им. д-ра Фридриха Йозефа Хааза

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսանյութ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգմունդ Են» հոդվածին։