Զենոբիան Արաքսի ափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Զենոբիան Արաքսի ափին
Bouguereau-Zenobia-1850.jpg
տեսակգեղանկար
նկարիչՈւիլյամ Բուգրո
տարի1850
բարձրություն147 սանտիմետր
լայնություն113 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
հավաքածուՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
պատվիրատուՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Zenobia found by Shepherds on the banks of the Araxes by William-Adolphe Bouguereau Վիքիպահեստում

«Զենոբիան Արաքսի ափին» (ֆր.՝ Zénobie retrouvée par les bergers sur les bords de l'Araxe), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի[1] և սալոնային կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչ Ուիլյամ Բուգրոյի վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչի կողմից ստեղծվել է 1850 թվականին։ Ներկա դրությամբ նկարը պահպանվում և ցուցադրվում է Ֆրանսիայի արվեստի ակադեմիայում։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Մեծ Հայքի թագուհի Զենոբիա Իբերիացին։ Վերջինս պատմության մեջ հայտնի է Կոռնելիոս Տակիտոսի «Աննալներ» գրքի։

Զենոբիա Իբերիացին Հայաստանի թագուհին էր մեր թվարկության 51-53 թվականներին և մեր թվարկության 54-55 թվականներին։ Ամուսինը Հայաստանում դրածո թագավոր Հռադամիզդն էր։ Զենոբիան Իբերիայի թագավորության Փարնավազների դինաստիայի արքայադուստրն էր։

Հռադամիզդ (ծնված և մահացած թվականներն անհայտ), դրածո թագավոր Մեծ Հայքում 51-53 թվականներին։ Վիրքի Փարսման թագավորի որդին։ Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ 52 թվականին, անկարող դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսպիսի սյուժեով նկար ստեղծել Ուիլյամ Բուգրոյին պատվիրել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցը։ Պատվերն ընդունելուց հետո Բուգրոն սկսում է կտավի ստեղծումը 1850 թվականին։

«Զենոբիան Արաքսի ափին» նկարում քսանվեցամյա Ուիլյամ Բուգրոն անմահացրել է այն ողբերգական պատումը, որը պատահել է Զենոբիայի հետ[2]։

53 թվականի ձմռանը, երբ Տրդատ Ա առժամանակ գտնվում էր Պարթևաստանում, Հրադամիզդը ներխուժել է Մեծ Հայք, սակայն, պարտություն կրելով հայերից, դարձյալ ճողոպրել է Վիրք։

Փախուստի ճանապարհին, հղի Զենոբիան խնդրեց Հռադամիզդին սպանել իրեն՝ ամոթալի գերությունից խուսափելու համար։ Ամուսինը սրով հարվածել է նրան ու նետել Արաքսի ջրերը, սակայն Զենոբիան փրկվել է։ Զենոբիայի կիսամեռ մարմինը գտել են տեղի հովիվներն ու նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Crespelle Jean-Paul, Les Maîtres de la belle époque, Paris, 1966
  • Adhémar Hélène [sous la direction de], Chronologie Impressionniste: 1803—1905, Paris, 1981
  • Gaudieri Alexander V. J. — Burollet Thérèse — Atkinson Tracy, William Bouguereau 1825—1905 [cat. exp.], Paris, 1984
  • Lobstein, Dominique, Les Salons au XIXe siècle. Paris, capitale des arts, Paris, 2006
  • Бугро. Альбом. Издательство «Белый город», Москва. Автор текста А.Шестимиров

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]