Զելդա Ռուբինշտեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զելդա Ռուբինշտեյն
անգլ.՝ Zelda Rubinstein
Զելդա Ռուբինշտեյն.jpg
Ծնվել է մայիսի 28, 1933(1933-05-28)[1]
Ծննդավայր Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել է հունվարի 27, 2010(2010-01-27)[2][1] (76 տարեկանում)
Մահվան վայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կրթություն Պիտսբուրգի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի

Զելդա Ռուբինշտեյն (անգլ.՝ Zelda Rubinstein, մայիսի 28, 1933(1933-05-28)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 27, 2010(2010-01-27)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և իրավունքների պաշտման, ավելի հայտնի է մեդիում Տանջինա Բերոնսի դերով «Պոլտերգեյստ» սարսափ ֆիլմում[3]: Երկար տարիներ շարունակ Ռուբինշտեյնը հանդես է եկել որպես գաճաճ մարդկանց իրավունքների պաշտպան, ինչպես նաև գործունեություն է ծավալել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարող կազմակերպությունների շարքերում[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելդա Ռուբինշտեյնը ծնվել է Փենսիլվանիայում՝ Պիտսբուրգում, 1933 թվականին[5] լեհ-հրեա գաղթյալների ընտանիքում[5][6]: Նա երեք երեխաներից ամենափոքրն է եղել և միակ գաճաճը իր ցեղում։ Երիտասարդության շրջանում նա մեծ բարդույթներ է ունեցել իր փոքր հասակի պատճառով և միայն մեծանալով է ազատվել դրանցից[5]: Նրա կարճահասակության (130 սմ)[7] պատճառը հիպոֆիզի քչությունն է եղել, որը պատասխանատու է աճի հորմոնի համար։

Կրթություն և գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զելդա Ռուբինշտեյնը կրթաթոշակ է շահել Պիտսբուրգի համալսարանում սովորելու համար, որտեղ էլ ստացել է բակալավրի աստիճան բակտերոլոգիայի ոլորտում[8]: 25 տարեկան հասակում տեղափոխվել է կալիֆոռնական Բերկլի քաղաք, որտեղ որոշ ժամանակ սովորել է տեղի համալսարանում[7] և աշխատել որպես բուժքույր արյան լաբորատորիայում[5]:

Կարիերան կինոյում և հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների վերջին Ռուբինշտեյնը հետաքրքրվել է դերասանական կարիերայով, հաճախել է դերասանական կուրսերի Կալիֆոռնիայի համալսարանում։ Նրա առաջին խոշոր դերը կինոյում դարձել է մեդիում Տանջինա Բերոնսը «Պոլտերգեյստ» ֆիլմում, ինչի համար նա ստացել է «Սատուրն» մրցանակ։ Հետագայում Ռուբինշտեյնը հայտնվել է ֆիլմի շարունակության երկու հատվաներում, սակայն առանձնապես հաջողություն չի ունեցել։ Նրա այլ հայտնի դերերը եղել են հաճախորդը «Ֆերնսիս» ֆիլմում, երգեհոն նվագողը «Տասնվեց մոմեր» ֆիլմում, Էլիս Մրեսմանը «Տանջող Ցավը» ֆիլմում, տիկին Սերենան «Փոքր կախարդը» ֆիլմում, միսիս Կոլինվուդը «Դիմակի տակ» ցնցանկարում, որը եղել է նրա վերջին դերը։

Վերջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի վերջին տարում Զելդա Ռուբինշտեյնը առողջական խնդիրներ է ունեցել երիկամների հիվանդության և թոքային անբավարարության պատճառով[9]: 2009 թվականի դեկտեմբերին նա բուժում է անցել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Հաջորդ տարվա հունվարի 2-ին նա դուրս է գրվել[10], սակայն երկու շաբաթ անց մահացել է 76 տարեկան հասակում[5]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ունեցել է մեկ աղջիկ՝ Նան Լուցը, հինգ թոռ և երեք ծոռ[5]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սատուրն 1983»՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]