Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Մովսես Խորենացի, 162ա
Կոորդինատներ40°09′25″ հս․. լ. 44°31′06″ ավ. ե.HGЯO
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԱրթուր Ռադիկի Օհանյան[1]
Սկսած2006 թվականից[1]

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքաի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները[1]։

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և հինգ դատավորից[2].

  • Արթուր Ռադիկի Օհանյան, դատարանի նախագահ,
  • Արտուշ Վաչագանի Գաբրիելյան, դատավոր,
  • Երեմ Հարությունի Եսոյան, դատավոր,
  • Գայանե Անդրանիկի Խաչատրյան, դատավոր,
  • Լիզա Ռաֆիկի Գրիգորյան, դատավոր,
  • Տաթևիկ Լևոնի Ստեփանյան, դատավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  2. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.