Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Court of General Jurisdiction of Erebuni and Nubarashen Districts 02.jpg
Դատարանի շքամուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան, Մովսես Խորենացի, 162ա
Կոորդինատներ40°09′25″ հս․. լ. 44°31′06″ ավ. ե. / 40.156906° հս․. լ. 44.518432° ավ. ե. / 40.156906; 44.518432Կոորդինատներ: 40°09′25″ հս․. լ. 44°31′06″ ավ. ե. / 40.156906° հս․. լ. 44.518432° ավ. ե. / 40.156906; 44.518432
Իրավազորության աղբյուրՀՀ Սահմանադրություն
ԿայքՊաշտոնական էջ
Դատարանի նախագահ
ԸնթացիկԱրթուր Ռադիկի Օհանյան[1]
Սկսած2006 թվականից[1]

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, Հայաստանի Հանրապետության դատական համակարգի մաս կազմող ընդհանուր իրավասության դատարան, որին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը: Դատարանի իրավասության ներքո են Երևան քաղաքաի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները[1]:

Իրավասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանին ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրացուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր[1]։

Դատավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կազմված է դատարանի նախագահից և հինգ դատավորից[2].

  • Արթուր Ռադիկի Օհանյան, դատարանի նախագահ,
  • Արտուշ Վաչագանի Գաբրիելյան, դատավոր,
  • Երեմ Հարությունի Եսոյան, դատավոր,
  • Գայանե Անդրանիկի Խաչատրյան, դատավոր,
  • Լիզա Ռաֆիկի Գրիգորյան, դատավոր,
  • Տաթևիկ Լևոնի Ստեփանյան, դատավոր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]