Եվգենի Սատանովսկի
Եվգենի Սատանովսկի ռուս.՝ Евгений Янович Сатановский | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1959 (64 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | արևելագետ, տնտեսագետ, համալսարանի դասախոս և political analyst |
Հաստատություն(ներ) | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ և Մերձավոր Արևելքի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն, տնտեսություն, Քաղաքագիտություն[1] և տնտեսագիտություն[1] |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Ալմա մատեր | Գիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Վլադիմիր Իսաև |
![]() |
Եվգենի Յանովիչ Սատանովսկի (ռուս.՝ Евгений Янович Сатановский, հունիսի 15, 1959, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի արևելագետ և տնտեսագետ, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքականության և տնտեսագիտության ոլորտի առաջատար փորձագետներից մեկը[2][3][4]։ «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» (նախկինում՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտ) հետազոտական կենտրոնի հիմնադիր և նախագահ։ Տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր։
Ռուսաստանի հրեական վեհաժողովի երրորդ նախագահ (2001-2004)[5]։
ՌԴ Պետական դումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական միավորումների հիմնախնդիրների հարցերով կոմիտեի խղճի ազատության և կրոնական միավորումների ոլորտում օրենսդրության կատարելագործման փորձագիտական խմբի անդամ[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենի Սատանովսկին ծնվել է 1959 թվականի հունիսի 15-ին Մոսկվայում` մետաղագործական սարքավորումների կոնստրուկտորի ընտանիքում[5] [7]։ Սատանովսկիների ընտանիքը սերում է Արևմտյան Ուկրաինայի Սատանով քաղաքից։
1980 թվականին ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը և աշխատել է մետաղագործական գործարանների նախագծման պետական ինստիտուտի խողովակագլոցման բաժնում որպես ինժեներ[5] [7]։ 1984 թվականին, հոր մահվան պատճառով, ընտանիքը պահելու համար, նա աշխատանքի է անցել «Մուրճ և մանգաղ» գործարանում որպես տաք գլոցման արտադրամասի բանվոր[5][7]։
1982 թվականին Սերգեյ Լուգովսկու ազդեցությամբ, որի հայրը աշխատում էր Սատանովսկու հոր հետ Մոսկվայի պողպատի ինստիտուտում, մտել է եբրայերենի ուսումնասիրության նրա խմբակ։ 1980-ական թվականների կեսերին մասնակցել է հրեական հասարակական կյանքին և դարձել պատմաազգագրական հանձնաժողովի անդամ[7]։ 1988 թվականին նա թողել է գործարանը և սկսել զբաղվել բիզնեսով՝ 1989 թվականին դառնալով «Արիել» ընկերությունների ֆինանսաարդյունաբերական խմբի նախագահ[5]։
1993 թվականից՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահն է (մինչև 1995 թվականը՝ Իսրայելի հետազոտությունների ինստիտուտ, մինչև 2005 թվականը՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտ)[5][7]։
1999 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Իսաևի գիտական ղեկավարությամբ, պաշտպանել է «90-ականներին իսրայելական հասարակության տնտեսական զարգացման առանձնահատկությունը» թեմայով գիտական թեզը (մասնագիտություն՝ 08.00.14 Համաշխարհային տնտեսություն և միջազգային տնտեսական հարաբերություններ)՝ ստանալով գիտությունների թեկնածուի կոչում[8]։
1995 թվականից Վլադիմիր Գուսինսկու առաջարկով Սատանովսկին ներգրավվել է Ռուսաստանի հրեական վեհաժողովի ստեղծման աշխատանքներին[9]։ 2001-2004 թվականներին եղել է Ռուսաստանի հրեական վեհաժողովի երրորդ նախագահը[7]։ Այդ պաշտոնում փոխարինել է Լեոնիդ Նեվզլինին [5][7]։ Նախկինում նա փոխնախագահն էր, որը պատասխանատու էր բարեգործության, բարձրագույն աշխարհիկ կրթության, մշակույթի, գիտության և սպորտի համար։ Հրեական համաշխարհային վեհաժողովի տնօրենների խորհրդի անդամ է։
Սատանովսկին Մերձավոր Արևելքի տարածաշրջանի աշխարհաքաղաքականություն և տնտեսագիտություն է դասավանդում Մոսկվայի պետական համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի հրեական ուսումնասիրությունների ամբիոնում, Հրեական ուսումնասիրությունների և հրեական քաղաքակրթության կենտրոնի իսրայելագիտության ամբիոնի վարիչն է[7]։ 1998 թվականից դասախոսել է Դուբնովի անվան բարձրագույն հումանիտար դպրոցում (Մոսկվայի եբրայական համալսարան)։ Դասավանդել է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։
Որպես փորձագետ և բանախոս մասնակցում է մասնագիտացված գիտական կոնֆերանսներին[10]։ «Վեստի FM» ռադիոկայանում մասնակցում է իր ընկեր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներին, որտեղ երկուշաբթիից ուրբաթ Սերգեյ Կորնեևսկու հետ վարում է նաև «Երեքից հինգը» հաղորդաշարը։ Ռուսական հասարակական-քաղաքական թոք շոուների մասնակից է պետական հեռուստաալիքներում, այդ թվում՝ «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» (2015 թվականից)[11]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Մարիայի հետ, նրանք ունեն երկու երեխա և երեք թոռ[5]։
Սատանովսկին և հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվգենի Յանովիչը հայտնի է իր հայանպաստ ելույթներով, նշված հաղորդաշարերի ժամանակ, հարցազրույցներում և հոդվածներում և բազմիցս արտահայտվել է ի պաշտպանություն հայերի, Արցախի Հանրապետության[12], Հայոց ցեղասպանության ճանաչման[13]։
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին մշտապես պաշտպանում է հայկական կողմին՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сатановский Е. Я. Экономика Израиля в 90-е годы. — М.: Институт изучения Израиля и Ближнего Востока, 1999. — 218 с. — 800 экз. — ISBN 5-89394-031-8
- Сатановский Е. Я. Израиль в современной мировой политике: вероятные стратегические противники и стратегические партнеры. — М.: Институт изучения Израиля и Ближнего Востока, 2001. — 162 с. — 800 экз. — ISBN 5-89394-055-5
- Сатановский Е. Я. Россия и Ближний Восток. Котёл с неприятностями. — М.: Эксмо, 2012. — 384 с. — (Передел мира. 21 век). — 4000 экз. — ISBN 978-5-699-54447-9
- Сатановский Е. Я. Если б я был русский царь. Советы Президенту. — М.: Эксмо, 2012. — 384 с. — (Передел мира. 21 век). — 3000 экз. — ISBN 978-5-699-56778-2
- Сатановский Е. Я. Моя жизнь среди евреев. Записки бывшего подпольщика. — М.: Эксмо, 2013. — 448 с. — (Передел мира. 21 век). — 5000 экз. — ISBN 978-5-699-63086-8
- Сатановский Е. Я. Шла бы ты... Заметки о национальной идее. — М.: Эксмо, 2014. — 512 с. — (Передел мира. 21 век). — 5000 экз. — ISBN 978-5-699-69901-8
- Сатановский Е. Я. Книга Израиля. Путевые заметки о стране святых, десантников и террористов. — М.: Эксмо, 2015. — 512 с. — (Передел мира. 21 век). — 5000 экз. — ISBN 978-5-699-77155-4
- Сатановский Е. Я. Жил-был народ... Пособие по выживанию в геноциде. — М.: Эксмо, 2015. — 320 с. — (Передел мира. 21 век). — 3000 экз. — ISBN 978-5-699-82416-8
- Сатановский Е. Я. Котёл с неприятностями. Ближний Восток для "чайников". — М.: Эксмо, 2016. — 576 с. — (Актуальная тема). — 5000 экз. — ISBN 978-5-699-89774-2
- Кедми Я. И., Сатановский Е. Я. Диалоги. — М.: Эксмо, 2017. — 256 с. — ISBN 978-5-699-95069-0
Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Глобализация терроризма и её последствия // Международная жизнь : журнал. — 2001. — Вып. 9—10. — С. 19. — ISSN 0130-9625
- Большая игра — XXI век // Международная жизнь : журнал. — 2006. — Вып. 3. — С. 15. — ISSN 0130-9625
- Некоторые силовые центры современного мира: прогноз геополитической ситуации. Россия и мусульманский мир.
- Компромиссы бессмысленны. Россия и мусульманский мир.
- Новый Ближний Восток. Россия и мусульманский мир, 2005. — ISSN 1998—1813.
- Столкновение Ирана с Израилем может обернуться военным конфликтом. Россия и мусульманский мир.
- Большая игра — XXI век. Россия и мусульманский мир.
- Уроки пакистанской демократии. Россия и мусульманский мир.
- Ирак: пять лет войны за нефть и демократию. Россия и мусульманский мир.
- Россия и последствия ускоренной модернизации Ближнего и Среднего Востока. Россия и мусульманский мир.
- Мир на руинах того, что останется..? // Азия и Африка сегодня : журнал. — 2008. — Вып. 5. — С. 26—27. — ISSN 0321-5075.
- Пять лет войны за нефть и демократию // Международная жизнь : журнал. — 2008. — Вып. 9—10. — С. 3—10. — ISSN 0130-9625.
- Борьба на лоскутном одеяле. Будущее арабского мира определят события в Йемене // Военно-промышленный курьер : еженедельная газета. — 2 сентября 2015. — Вып. 33 (599).
- Eugene Satanovsky. Jewish Politics and Community-Building in the Former Soviet Union // Jewish Political Studies Review. — Vol. 14. — № 1/2. — Spring 2002. — P. 29—45.
Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Актуальные проблемы Ближнего Востока. Материалы конференции. — М., 1998. — ISBN 5-89394-018-0.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Czech National Authority Database
- ↑ «Эксперт грозит эксперту смертью»։ Центр политического анализа։ Վերցված է 2019-12-21
- ↑ «Евгений Сатановский»։ theoryandpractice.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-21-ին։ Վերցված է 2019-12-21
- ↑ ««Не надо рубить кошке хвост по частям»» (ռուսերեն)։ Центральный Еврейский Ресурс SEM40։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-21-ին։ Վերցված է 2019-12-21
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Президент Института Ближнего Востока Евгений Сатановский» (ռուսերեն)։ Радио Свобода։ Վերցված է 2019-12-21
- ↑ «Экспертная группа по совершенствованию законодательства в сфере свободы совести и религиозных объединений»։ www.komitet2-22.km.duma.gov.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-03-ին։ Վերցված է 2019-12-21
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Сатановский, Евгений Янович՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Сатановский Е. Я. Специфика экономического развития израильского общества в 90-е годы Archived 2020-10-26 at the Wayback Machine. : Дис. … канд. экон. наук : 08.00.14 — М., 1999. — 280 c.
- ↑ Сатановский, 2016
- ↑ «Международная конференция по проблемам Ближнего Востока в МГИМО.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-15-ին։ Վերցված է 2020-10-23
- ↑ Владимир Кара-Мурза. (2016-03-01)։ «Мельтешение в «Поединке» — гарантия доступа к кормушке»։ Собеседник
- ↑ «Сатановский: НАГОРНЫЙ КАРАБАХ НИКОГДА НЕ ВЕРНЕТСЯ В СОСТАВ АЗЕРБАЙДЖАНА»։ www.golosarmenii.am։ Վերցված է 2020-10-23
- ↑ «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Սիրիան «ապտակեց» Էրդողանին և օրինակ դարձավ արաբական աշխարհի համար. Սատանովսկի»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-10-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сатановский, Евгений Янович՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Եվգենի Յանովիչ Սատանովսկու տեսաալիքը YouTube-ում
- Եվգենի Սատանովսկի Թվիթթերում
- Եվգենի Յանովիչ Սատանովսկու կենսագրությունը ՌԻԱ Նովոստի գործակալության կայքում
- Եվգենի Յանովիչ Սատանովսկին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում
- Հարցազրույց Եվգենի Սատանովսկու հետ ռադիո «Ֆակուլտետում»
- Մերձավոր Արևելքի ինստիտուտ
- Եվգենի Յանովիչ Սատանովսկին ՝ Ռուսաստանի գիտական մեջբերման ինդեքսում
- Եվգենի Սատանովսկի // Հրեական գործակալություն Սոխնուտ
- Եվգենի Սատանովսկի. «Հրեական աստվածն առատաձեռն է հրաշքներով»։ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը խոսում է արաբական նոր հեղափոխությունների պատճառների և հետևանքների մասին // Lechaim, April 2011 Nisan 5771 - 4 (228)
- Եվգենի Սատանովսկի. Բարաք Օբաման չխուսափեց ամերիկացիների համակարգային սխալից (հարցազրույց) // ՏԱՍՍ
|