Սատանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սատանով
ուկրաիներեն՝ Сатанів
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Առաջին հիշատակում1404
ԲԾՄ299 մետր
Բնակչություն2393 մարդ (2019)
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Սատանով (Ուկրաինա)##
Սատանով (Ուկրաինա)

Սատանով, գյուղ Ուկրաինայի Խմելնիցկու մարզի Գորոդեցկու շրջանում, Դնեստրի վտակ Զբրուչ գետի ձախ ափին։ Գրավոր փաստաթղթերում հիշատակվում է 1404 թվականից (որպես քաղաք՝ 1641 թվականից)։ 1676 թվականին Սատանովը գրավել և ավերել են թուրքերը։ Վերականգնվել է 1722 թվականին, որից հետո էլ հավաստի տեղեկություններ կան Սատանովում հայերի հաստատվելու մասին։ Հայերը զբաղվել են արհեստներով, առևտրով, ունեցել խանութներ, մասնակցել 1744 թվականից Սատանովում կազմակերպվող տոնավաճառներին։ Սատանովի հայերի վերաբերյալ տեղեկությունները սուղ են (քաղաքի մագիստրատի դիվանը ոչնչացել է 1831 թվականի հրդեհի ժամանակ), ենթադրվում է, որ նրանք կայուն համայնք չեն կազմել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 208
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատանով» հոդվածին։