Եվգենի Ժարիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Ժարիկով
Ծնվել էփետրվարի 26, 1941(1941-02-26)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 18, 2012(2012-01-18) (70 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Նատալյա Գվոզդիկովա
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, Պատվո շքանշան, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան, «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՆԳՆ վաստակավոր աշխատակից և Ռուսաստանի ՆԳՆ մրցանակ

Եվգենի Իլյիչ Ժարիկով (ռուս.՝ Евгений Ильич Жариков, փետրվարի 26, 1941(1941-02-26), Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 18, 2012(2012-01-18), Մոսկվա, Ռուսաստան[1]), Խորհրդային և ռուսական կինոյի դերասան, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Ժարիկովը ծնվել է Մոսկվայում, խորհրդային գրող Լեոնիդ (Իլյա) Ժարիկովի ընտանիքում և վերջինիս վեցերորդ ու վերջին երեխան էր[2]: Նրա մանկությունն անցել է մերձմոսկովյան Սերգիև Պոսադ քաղաքում` իր տատի և պապի ընտանիքում, որտեղ չորս տարեկանից արդեն ձի էր նստում և արհեստներ սովորում:

1959 թվականին Եվգենի Ժարիկովը ընդունվել է ԿՀՊԻ և արդեն երկրորդ կուրսում առաջին անգամ նկարահանվել է կինոյում: 1964 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, մեկնել է ԳԴՀ, որտեղ երկու տարվա ընթացքում նկարահանվել է տեղի «Ռուս Ձեզ համար» հեռուստասերիալի գլխավոր դերում: Վերադառնալով, 1966 թվականից աշխատանքի է անցել Մոսկվայի Կինոդերասանի թատրոն-ստուդիայում և սկսել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում:

1970-ական թվականներին Եվգենի Ժարիկովը համամիութենական մեծ համբավի արժանացավ` նկարահանվելով «Հեղափոխությամբ ծնվածը» հեռուստասերիալում, որը պատմում էր խորհրդային միլիցիայի կազմավորման և 1920-ական թվականներին հանցավորության դեմ պայքարի մասին: 1970 թվականին «Մահ չկա, տղերք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Եվգենի Ժարիկովը ցած էր ընկել ամբողջ թափով վարգող ձիուց և ստացել ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո նա առողջական լուրջ խնդիրներ ուներ: 1999 թվականին, պրոթեզավորմամբ տարել է երկու ծանր վիրահատություն[3]:

1988-2000 թվականներին Եվգենի Ժարիկովը խորհրդային կինոդերասանների գիլդիայի նախագահն էր (1991 թվականից` Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի նախագահը)[4]: Ընդհանուր առմամբ, Եվգենի Ժարիկովը նկարահանվել է մոտ 70 կինոնկարներում և մասնակցել 200-ից ավելի արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակման աշխատանքների:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1974 թվականներին Եվգենի Ժարիկովն ամուսնացած է եղել գեղասահքի մարզիչ Վալենտինա Զոտովայի հետ: Շուրջ 12 տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվել են:

Երկրորդ անգամ նա ամուսնացել է դերասանուհի Նատալյա Գվոզդիկովայի հետ, ում հետ ծանոթացել էր «Հեղափոխությամբ ծնվածը» ֆիլմի նկարահանումների ընթացքում: 1976 թվականին ծնվել է նրանց որդին:

1994-2001 թվականներին Եվգենի Ժարիկովը սիրավեպ է ունեցել լրագրողուհի Տատյանա Սեկրիդովայի հետ: Նրանք ունեցել են երկու երեխա` մեկ որդի և մեկ դուստր: Այն բանից հետո, երբ Տատյանան հրապարակեց իրենց կապի մասին տեղեկությունը, Եվգենի Ժարիկովը խզեց կապերը նրա հետ[3]:

Եվգենի Ժարիկովը մահացել է 2012 թվականի հունվարի 18-ին` քաղցկեղից[5] և թաղված է Մոսկվայի Տրոեկուրովների գերեզմանատանը[6]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1961 Իսկ եթե դա սեր է А если это любовь? Սերգեյ
1962 Իվանի մանկությունը Иваново детство ավագ լեյտենանտ Գալցև
1963 Նա ողջ է Он жив Արթուր
1963 Երեքին գումարած երկու Три плюс два Վադիմ (դիվանագետ)
1966 Վայրի մեղր Дикий мёд դրվագ
1966 Ոչ և այո Нет и да Լատիշև
1967 Օդ վաճառողը Продавец воздуха Լյուկ
1967 Խորհրդավոր վանականը Таинственный монах Լատիշև
1968 Հրեշտակի օրը День ангела Սալին
1968 Ձյունանուշիկը Снегурочка Լել
1970 Մահ չկա, տղերք Смерти нет, ребята! Վլադիմիր Ռուբին
1970 Ազդանշաններ. Արկածներ տիեզերքում Signale - Ein Weltraumabenteuer (Sygnały MMXX) Պավել
1972 Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածները Жизнь и удивительные приключения Робинзона Крузо նավապետ
1972 Զնդան կամ մուրճ Наковальня или молот Իգոր
1973 Այս պատուհանների մոտ Возле этих окон Միխայիլ Անոխին
1973 Ցանկությունների կատարում Исполнение желаний Նիկոլայի ընկերը
1974-1977 Հեղափոխությամբ ծնվածը Рождённая революцией Նիկոլայ Կոնդրատև
1975 Չի կարող պատահել Не может быть! Նիկոլայ
1976 Խոհ Կովպակի մասին (Ասք Կովպակի մասին) Дума о Ковпаке Պլատոն Վորոնկո
1976 Ամենագեղեցիկ ձին Самый красивый конь Բորիս Ինոզեմցև
1978 Ես ուզում եմ ձեզ տեսնել Я хочу вас видеть Միրոն
1979 Իմ գեներալ Мой генерал Սերգեյ
1980-1981 Երկար ճանապարհ ավազաբլուրներում Долгая дорога в дюнах Օտտո Գրյունբերգ, Ալեքսանդր Եֆիմով
1981 Անցած օրվա փաստերը Факты минувшего дня Յուսին
1981 Սեր իմ` հավերժական Любовь моя вечная Գլեբ Նիկիտիչ
1981 Աշնանային ճանապարհ մայրիկի մոտ Осенняя дорога к маме Դմիտրի
1981 Այս րոպեն, այս ակնթարթը Ta chvíle, ten okamzik Բորիս
1983 Կործանումից յոթ ժամ առաջ Семь часов до гибели վիրաբույժ Շուլգին
1984 Առաջին հեծելազորը Первая конная Կլիմենտ Վորոշիլով
1984 Խաղաղ ջրերը խորն են Тихие воды глубоки Ուվարով
1986 Մադամ Վոնգի գաղտնիքները Тайны мадам Вонг «Իվան Բունինի» նավապետը
1986 Լեռնանցքում На перевале -
1988 Շուրավի Шурави -
1989 Մասնավոր խուզարկու կամ «Կոոպերացիա» գործողությունը Частный детектив, или Операция «Кооперация» «Պրոֆեսոր»
1990 Պատերազմ արևմտյան ուղղությամբ Война на западном направлении Կլիմենտ Վորոշիլով
1990 Գլխարկը Шапка Նովիկով (գրող)
1991 Սպանել «Շնագայլին» Убить „Шакала“ Նիկոլայ Պետրով
1992 Առնետային անկյուն Крысиный угол քրեական հեղինակություն «Ուսուցիչ»
1992 Ռիչարդ Առյուծասիրտ Ричард Львиное Сердце եպիսկոպոս
1993 Գորշ գայլեր Серые волки Ալեքսանդր Շելեպին
1993 Ձեր մատները խնկաբույր են Ваши пальцы пахнут ладаном Գրժիմայլո
1993 Ասպետ Քեննեթը Рыцарь Кеннет եպիսկոպոս
1993 Տրոցկի Троцкий Իոսիֆ Ստալին
1994 Գնացք մինչև Բրուքլին Поезд до Бруклина Ռոզով
1995 Օրիորդ գեղջկուհին Барышня-крестьянка Պավել Ռոշչին
1995 Քաղքենիական սիրավեպ Бульварный роман Ֆեոդոր Ագապով
1995 Կեսգիշեր Սանկտ-Պետերբուրգում Midnight in Saint Petersburg Ֆեոդոր
1996 Սիրել ռուսական ձևով 2 Любить по-русски 2 նահանգապետ Տուրչակ
1998 Իշխան Յուրի Երկայնաբազուկ Князь Юрий Долгорукий Լուկա
1999 Սիրել ռուսական ձևով 3. Նահանգապետը Любить по-русски 3: Губернатор փոխնահանգապետ Տուրչակ
1999 Տարանցում սատանայի համար Транзит для дьявола Ստեպան Դորոխով
2000 Փրկության բանակ Армия спасения գեներալ Գրոմով
2001-2005 Խուզարկուները Сыщики գեներալ Օստապենկո
2001 Կատարյալ զույգ Идеальная пара Գուդիմով
2003 Օրհնեցեք կնոջը Благословите женщину ուղևոր
2004-2014 Պատվի օրենսգիրքը Кодекс чести Միխայիլ Երմակով
2005 Ոսկե Մեդուզան Золотая Медуза Խան
2007 Ես մնում եմ Я остаюсь Օլեգ Սապրունով
2008 Հարուստ և սիրելի Богатая и любимая Յուրի Դորոխով
2011 Սիրո պատանդները Заложники любви Վիկտոր Զուև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]