Jump to content

Եվգենի Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգենի Գևորգյան
Ծնվել էհունիսի 2, 1936(1936-06-02)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  ԱՄՆ և  Հայաստան
Մահացել է2016
Մասաչուսեթս, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրBorets factory?
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1962)

Եվգենի Դմիտրիի Գևորգյան (հունիսի 2, 1936(1936-06-02)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - 2016, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի խորհրդային դաշնակահար և կոմպոզիտոր։ Համարվում է ԽՍՀՄ-ում` ֆրի ջազի առաջին կատարողը[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Գևորգյանի մանկությունն անցել է Իրանում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (ներկայիս` Նիկոլայ Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան)։ Զբաղեցրել է Մոսկվայի «Բորեց» կոմպրեսորների գործարանի գլխավոր ճարտարագետի պաշտոնը։ Երաժշտական կրթությունն ստացել է տան պայմաններում։

1957-1960 թվականներին ելույթներ է ունեցել սիրողական պարային նվագախմբերում (այսպես կոչված դիքսիլենդներում)։ Կազմակերպել է համույթներ և նվագախմբեր, որոնցից առավել հայտնին իր եղբոր` Անդրեյ Գևորգյանի (կոնտրաբաս) և Յուրի Նիժնիչենկոյի (հարվածային) հետ կազմած եռյակն էր։ Ելույթներ է ունեցել Մոսկվայի և Տալլինի ջազի փառատոներում։ Վերջին ելույթները տեղի են ունեցել 1977 և 1988 թվականներին` Ռուսաստանի տարբեր քաղաքներում։

1960-ական թվականներին ստեղծել է ջազային կոմպոզիցիաներ («Իգոր Սվյատոսլավովիչ», «Չաբան», «Մարդը և ծովը», «Հորիզոնում դու ինձ հեծյալ ես թվում», «Ջազի երեք գույները»)։ 1967 թվականից երաժշտություն է գրել կինոնկարների համար։

Եվգենի Գևորգյանը համագործակցել է Վլադիմիր Վիսոցկու հետ, նրա` «Ալիսան հրաշքների աշխարհում» երաժշտական հեքիաթի երաժշտությունը ստեղծելու և վերադաշնակելու գործում։

1990-ական թվականների կեսերից Եվգենի Գևորգյանը բնակվում էր ԱՄՆ-ում։ Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Գևորգյանի ստեղծած երաժշտությունը հնչում է հետևյալ ֆիլմերում.

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1970Իսկ մարդը շեփոր է նվագումА человек играет на трубе
1972ԳոտեմարտСхватка
1972ՅուլկանЮлька
1972Ռոբինզոն Կրուզոյի կյանքն ու զարմանալի արկածներըЖизнь и удивительные приключения Робинзона Крузо
1973Կյանքի ամեն մի օրըКаждый день жизни
1974Երկնագույն պարեկГолубой патруль
1974Ուղերթ առաջին, ուղերթ վերջինРейс первый, рейс последний
1974ՄաքսանենգությունКонтрабанда
1975Տղան և որմզդեղնըМальчик и лось
1976Քաղաքն առավոտից մինչ կեսգիշերГород с утра до полуночи
1976Ուտկա գյուղըДеревня Утка
1977«Նադեժդա»-ի քամինВетер «Надежды»
1977Յամբույի չար ոգինЗлой дух Ямбуя
1978Իսկ մեզ մոտ կրկես է եկելА к нам цирк приехал
1978Երբ ես հսկա կդառնամКогда я стану великаном
1979Հանդիպման վայրը փոխել չի կարելիМесто встречи изменить нельзя
197920-րդ դարի ծովահեններըПираты XX века
1980Մայրս ինձ երջանիկ է ծնելРодила меня мать счастливым
1980Արծաթե լճերСеребряные озера
1982Չեմ կարող ասել «Մնաս բարով»Не могу сказать «прощай»
1983Գումարտակի հրամանատարներըКомбаты
1983ՀանցակիցներըСоучастники
1984ԱռաջնորդըЛидер
1984Խարույկ` սպիտակ գիշերովКостёр в белой ночи
1984Առանց տապալման իրավունքիБез права на провал
1990Արքայազն ուրվականըПринц-привидение
1990Սև մոգություն, կամ տեսակցություն սատանայի հետЧёрная магия, или Свидание с дьяволом
1991Մահվան քարավանըКараван смерти
1991Գրաքննություն հիշատակին` թույլ չեմ տալիսЦензуру к памяти не допускаю
1991Առնետներ, կամ գիշերային մաֆիաКрысы, или Ночная мафия
1991Մահ կուլիսների ետևումСмерть за кулисами
1992Դժոխքի ոգիներըДухи ада

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]