Եդվարդ Գոլանճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եդվարդ Գոլանճյան
Ծնվել է1880
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1957
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան

Եդվարդ Գոլանճյան (1880 - 1957), հայ բանաստեղծ, գրող Մանվել Գոլանճյանի հայրը։

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է տեղի Պերպերյան վարժարանում։ Չափածո ստեղծագործություններով աշխատակցել է Պոլսի հայերեն գրեթե բոլոր թերթերին («Սուրհանդակ», «Արևելք», «Ոստան», «Բյուզանդիոն», «Մանզումե», «Ժամանակ», «Մասիս», «Ծաղիկ» և այլն), ինչպես և ֆրանսերեն «Իստանբուլ», անգլերեն «Լեվընդ հերալդ» թերթերին, որոնք նույնպես լույս էին տեսնում Պոլսում։ 1910-ին հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Արևելքի բոցեր» վերնագրով։ 1922-ից բնակություն է հաստատել Բուխարեստում, զբաղվել է ուսուցչությամբ, շարունակելով թղթակցել սփյուռքահայ մամուլին։ Ֆրանսերենից հայերեն, հայերենից ֆրանսերեն կատարել է թարգմանություններ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 249