Դևիդ Մաքքլելանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Մաքքլելանդ
անգլ.՝ David McClelland
DavidMcClelland.jpg
Ծնվել էմայիսի 20, 1917(1917-05-20)
Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 27, 1998(1998-03-27) (80 տարեկան)
Lexington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Ուեսլեական համալսարան և Բոստոնի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՈւեսլեական համալսարան և Միսուրիի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Հայտնի աշակերտներԴենիել Գոուլման
Պարգևներ

Դևիդ Քլարենս Մաքքլելանդ (անգլ.՝ David Clarence McClelland, մայիսի 20, 1917(1917-05-20), Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 27, 1998(1998-03-27), Lexington, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, Պահանջմունքների տեսության հեղինակ, թեմատիկ ապերցեպտիվ թեստի գնահատման նոր մեթոդիկայի վերամշակող[2], հոգեբանության պրոֆեսոր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Քլարենս Մաքքլելանդը ծնվել է 1917 թվականի մայիսի 20-ին Մաունթ Վերնոնում, Նյու Յորքի նահանգ։ 1938 թվականին ավարտել է Ուեսլիանի համալսարանը հոգեբանության բակալավրի աստիճանով։ 1939 թվականին մագիստրոսի աստիճան է ստացել Միսսուրիի համալսարանում։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 1941 թվականին Յեյլի համալսարանում[3]։

Ուսումն ավարտելուց հետո Մաքքլելանդը աշխատել է Կոնեկտիկուտի քոլեջում, ապա որպես պրոֆեսոր՝ Ուիսլիանի համալսարանում[3]։ 1956 թվականին Մաքքլելանդը պրոֆեսոր է դարձել Հարվարդի համալսարանում մինչև 1987 թվականը։ Ապա նա պատվավոր պրոֆեսորի կոչում է ստացել Բոստոնի համալսարանում, որտեղ մնացել է մինչև կյանքի վերջ[4][5]։

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Personality (1951)[6]
  • «Նվաճումների մոտիվացիա» (անգլ.՝ The Achievement Motive, 1953)
  • «Մվաճումների հասարակություն» (անգլ.՝ The Achieving Society, 1961)
  • The Roots of Consciousness (1964)
  • Toward A Theory Of Motivation Acquisition (1965)
  • Power: The Inner Experience (1975)
  • Managing Motivation to Expand Human Freedom (1978)
  • «Մարդու շահադրդում» (անգլ.՝ Human Motivation, 1987)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guggenheim Fellows database
  2. Biography - David C. McClelland retrieved June 24, 2008
  3. 3,0 3,1 3,2 «David McClelland, Former Professor of Psychology, Dies» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2014-02-11 
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ stepanov անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. «David C. McClelland»։ Foundation for Personality & Social Psychology։ Վերցված է 2015-06-01 
  6. Biographical Dictionary of Psychology / Noel Sheehy, Antony J. Chapman, Wendy A. Conroy. — Taylor & Francis, 2002. — P. 367. — 675 p. — ISBN 0415285615