Դենիել Գոուլման
Դենիել Գոուլման Goleman Daniel | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | Գրող, ժուրնալիստ, հոգեբան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Ամհերստի քոլեջ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Կայք | danielgoleman.info |
Daniel Goleman Վիքիպահեստում |
Դենիել Գոուլման (մարտի 7, 1946[2], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի գրող, հոգեբան, գիտական ժուռնալիստ։ Տասներկու տարվա ընթացքում գրել է հոդվածներ Նյու Յորք Թայմսի համար՝ մասնագիտանալով հոգեբանության և ուղեղի մասին գիտությունների մեջ։ Գրել է ավելի քան տասը գիրք հոգեբանությունից, կրթությունից, գիտությունից և առաջնորդությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիելը ծնվել է փոքրիկ Ստոկտոն քաղաքում, ռուսական ծագման հրեաների ընտանիքում[3]։ Նրա ծնողները Ստոկտոնի քոլեջի պրոֆեսորներ էին։ Հայրը հումանիտար առարկաներ էր դասավանդում՝ լատիներեն և համաշխարհային գրականություն, մայրը՝ սոցիոլոգիա։ Հայտնի ֆիզիկոս Էլվին Վայնբերգի զարմիկն է։ Դենիելը գնում է ծնողների հետքերով և ստանում դոկտորի աստիճան Հարվարդի համալսարանում։ Ներկայումս ապրում է Բյորկշիրում և համարվում է էմոցիոնալ ինտելեկտի շրջանում կատարվող ուսումնասիրությունների կոնսցոլիումի համանախագահ կազմակերպություններում՝ հիմնված Ռուտգերսկի ինստիտուտի պրոֆեսիոնալ հագեբանության Բարձրագույն դպրոցի վրա։ Ներկայումս Գոուլմանը համարվում է նաև «Միտք և կյանք» ինստիտուտի տնօրենների խորհուրդի անդամ, որը խթանում է երկոսությունը գիտնականների և հայեցողականության պրակտիկայով զբաղվողների միջև։ Այսպես օրինակ, «Դեստրուկտիվ էմոցիաներ» գիրքը ներառում է «Միտք և կյանք» ինստիտուտի ութերորդ միջազգային գիտաժողովի Գոուլմանի ընտրած երկխոսությունները Դալայ Լամայի և նեյրոգիտնականների միջև (Դհարմսալա, Հնդկաստան, մարտի 20-24, 2000 թվական)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնողները՝ բանասեր Իրվինգ Գոուլման (1898—1961) և սոցիոլոգ Ֆեյ Վեյնբերգ 2010)[4][5][6]
- Քույրը՝ անտրոպոլոգ Դեբրա Գոուլման Վուլֆ (ծնվել է 1939)
- Զարմուհին՝ Նաոմի Վուլֆ
- Քույրը՝ Ջուդիտ Գոուլման
Հիմնական գաղափարները
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էմոցիոնալ ինտելեկտ» գրքի լույս տեսնելուց հետո Գոուլմանը համաշխարհային համբավ է ձեռք բերում, որը մեկուկես տարի գտնվում էր «Նյու–Յորք թայմսի» բեսթսելերների շարքում։
Իր առաջին գրքում՝ «Մեդիտատիվ փորձի բազմազանությունը», Գոուլմանը մեդիտացիայի բազմաթիվ մեթոդներ է նկարագրում։ Դրանց թվին են պատկանում սուֆիզմը, տրանսցենդենտալ մեդիտացիան, Փատանջալի Աշտանգա յոգան, հնդկական Տանտրան, կունդալինի յոգան, թիբեթական բուդիզմը, դզեն, Գյուրջիևի և Կրիշնամուտրիի տեսությունները։ Գոուլմանը նկատում է, որ մեդիտացիայի բազմաթիվ մեթոդներ ուղղված են եղել համակենտրոնացման զարգացման վրա, և որ «յուրաքանչյուր համակենտրոնացում բարձրացնում է ցանկացած գործունեության արդյունավետությունը»։ Գոուլմանը կարծում է, որ բոլորը առանց բացառության պետք է կարողանան կարեկցել մյուսներին, հասկանալ դիմացինի հույզերը (ունենալ էմպատիա և դրա հետ մեկտեղ գիտակցել սեփական հույզերը։ Նա համարվում է էմոցիոնալ ինքնակառավարման հիմնադիրներից մեկը։ Ժամանակակից կյանքի ռիթմն ու տեմպը մարդկանց շատ քիչ ժամանակ են թողնում յուրացման, մտածելու և արձագանքի համար, քանի որ մարդու օրգանիզմը տրամադրված է ավելի դանդաղ ռիթմին, որովհետև «ինչքան քիչ ենք մենք գիտակցում, թե որն է մեր խանդավառության առարկան, այնքան քիչ ենք ստանում կյանքից»։ Գոուլմանը բազմաթիվ պարգևներ է ստացել իր հայտնագործությունների համար, այդ թվում նաև Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի կողմից ժուրալիստիկայի ոլորտում իր ձեռքբերումների համար։ Նա ընտրվել է Ամերիկյան ասոցիացիայի անդամ, որը զբաղվում է գիտության զարգացմամբ, ի նշան Գոուլմանի գործունեությանը և ի նպաստ գիտուոթյան մասսայականացմանը։ Դենիել Գոուլմանը երկակի նոմինացվել է Պուլւտցերովյան պարգևին։
Էմոցիոնալ կոմպետենտության կառուցվածքն ըստ Գոուլմանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական կոմպետենտություն (այս կոմպետենտությունները որոշում են, թե որքանով են մենք մեզ տիրապետում)
- Ինքնակառավարում (ներքին վիճակի և դրդապատճառների տիրապետման հմտություններ)
- Մոտիվացիա (Էմոցիոնալ հակվածություններ, որոնք ուղղորդում են դեպի նպատակի իրագործումը)
- Սոցիալ կոմպետենտություն(այս կոմպետենտությունները որոշում են, թե որքանով ենք մենք տիրապտետում մեր հարաբերությունները սոցիումի հետ)
- Ապրումակցում (դիմացինի հոգսերի, ցանկությունների և զգացմունքերի գիտակցումը)
- Սոցիալ հմտություններ (դիմացինի մոտ ցանկալի ռեակցիա առաջացնելու հմտություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիել Գոուլման, Էմոցիոնալ ինտելեկտ Արխիվացված 2013-06-01 Wayback Machine — «Մանն, Իվանով և Ֆերբեր», 2013. — Էջ․ 560. — ISBN 978-5-91657-684-9
- Դենիել Գոուլման, Էմոցիոնալ ինտելեկտը բիզնեսում Արխիվացված 2013-06-12 Wayback Machine — «Մանն, Իվանով և Ֆերբեր», 2013 — Էջ. 512. — ISBN 978-5-91657-729-7
- Դենիել Գոուլման, Ռիչարդ Բոյացիս, Էննի Մակկի, «Էմոցիոնալ առաջնորդություն», Ալպինա Փաբլիշեր
- Դենիել Գոուլման, Էմոցիոնալ ինտելեկտ, բնօրինակ|Emotional Intelligence
- Դենիել Գոուլման, Դեստրուկտիվ էմոցիաներ, բնօրինակ|Destructive Emotions։ How Can We Overcom Them?
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիել Գոուլմանի օֆիցիալ կայքէջ
- Գոուլմանի կառավարման վեց մեդոթները(չաշխատող հղում)
- Դենիել Գոուլման, էմոցիոնալ ինտելեկտ
- Էմոցիոնալ ինտելեկտ
- TED Talks: Daniel Goleman on compassion at TED in 2007
- The Social Brain: Daniel Goleman interviewed on Humankind Public Radio
- CSPAN BookTV — video of Daniel Goleman discussing Ecological Intelligence: How Knowing the Hidden Impacts of What We Buy Can Change Everything
- Դենիել Գոուլմանի մասին կայքէջ Blaggos.com
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Իմ մայրիկ Ֆեյ Գոլմանը,My mother, Fay Goleman Արխիվացված 2014-10-08 Wayback Machine
- ↑ «Thank you one and all!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «My Father, Irving Goleman (1898-1961)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Deborah Goleman Wolf The Lesbian Community
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Գոուլման» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1946 ծնունդներ
- Մարտի 7 ծնունդներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկայի հրեաներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ոչ գեղարվեստական գրողներ