Դրախտի եզրին
«Դրախտի եզրին» (գերմ.՝ «Auf der anderen Seite», թուրքերեն՝ «Yaşamın Kıyısında», անգլ.՝ «The Edge of Heaven»), թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի գերմանա-իտալա-թուրքական կինոդրամա, որն առաջադրվել է լավագույն սցենարի համար «Ոսկե արմավենու ճյուղի» և Կաննի կինոփառատոնի մրցանակների։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականի մայիսի 23-ին Կաննի կինոփառատոնում[14]։ Ֆիլմը Գերմանիայում մեծ էկրան է բարձրացել սեպտեմբերի 27-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է սահմանափակ թողարկմամբ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է գերմանացի թուրքերի կյանքի մասին ժամանակակից Գերմանիայում։ Ֆիլմը բաժանված է երեք մասի՝ Յետերի մահը, Լոտեի մահը և դրախտի եզրին։
Նեժաթը սկզբում հավանություն չտվեց, երբ նրա ամուրի հայր Ալին սկսեց ապրել մարմնավաճառ Յեթերի հետ։ Երբ Նեժաթը իմացավ, որ Յեթերը գումար է վաստակում, որպեսզի օգնի իր դստերը՝ Այթենին, Թուրքիայի համալսարանում սովորել, նա սկսեց ավելի բարյացակամ վերաբերվել նրան։ Հանկարծակի վեճի ժամանակ Ալին հրում է և պատահաբար սպանում Յեթերին։ Այս մահը բաժանում է հորն ու որդուն։ Նեժաթը գնում է Թուրքիա՝ գտնելու Այթենին, սակայն նա, լինելով քաղաքական ակտիվիստ, թաքնվում է Գերմանիայում թուրք ոստիկաններից։ Նեժաթը, անտեղյակ լինելով այդ մասին, գնում է գրախանութը և մնում է Թուրքիայում՝ աղջկան գտնելու համար։
Գերմանիայում Այթենը ընկերանում է Շառլոտայի (Լոտտե) հետ, ով հրավիրում է նրան իր տանը ապրելու։ Աստիճանաբար աղջիկների միջև սկսվում են ռոմանտիկ հարաբերություններ։ Սյուզաննան՝ Լոտտեի մայրը, չի ընդունում տաքարյուն ու անմիջական Այթենին։ Շուտով Այթենը կալանավորվում և արտաքսվում է հայրենիք, որտեղ նա հայտնվում է բանտում։ Այնուհետև Լոտտան մեկնում է Թուրքիա՝ հույս ունենալով փրկել իր սիրուհուն։ Թուրքիա է վերադառնում նաև պատիժը կրած Ալին,իսկ շուտով Ստամբուլում կլիներ նաև Սյուզաննան...
Պատմության բոլոր տողերն աստիճանաբար հատվում են, և, չնայած ողբերգական բախումներին, «թունելի վերջում լույսը» դեռ տեսանելի է...[15]
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Կերպար |
|---|---|
| Նուրգյուլ Եշիլչայ | Այթեն Օզթուրք |
| Բակի Դավրակ (Baki Davrak) | Նեժեթ Աքսու |
| Թունջել Քուրթիզ | Ալի Աքսու |
| Հաննա Շիգուլլա | Ֆրաու Սուսաննա Շտաուբ |
| Պատրիցիա Զյուլկովսկա (Patrycia Ziółkowska) | Շառլոտա (Լոտտա) Շտաուբ |
| Նուրսել Կյոսե (Nursel Köse) | Յեթեր Օզթուրք |
| Յելդա Ռեյնո (Yelda Reynaud) | Էմինա |
| Լարս Ռուդոլֆ (Lars Rudolph) | Մարկուս Օբերմյուլլեր |
| Անդրեաս Տիլ (Andreas Thiel) | հյուպատոսության աշխատակից |
Նկարահանող խումբ և արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքըն
- Սցենարիստ՝ Ֆաթիհ Աքըն
- Պրոդյուսերներ՝ Ֆաթիհ Աքըն, Ժանետ Վյուրլ (Jeanette Würl), Կլաուս Մեյկ (Klaus Maeck), Անդրեաս Թիլ (Andreas Thiel)
- Օպերատոր՝ Ռայներ Կլաուսման (Rainer Klausmann)
- Նկարիչներ՝ Սիրմա Բրեդլի (Sirma Bradley), Տամո Կունց (Tamo Kunz)
- Կոմպոզիտոր՝ Շանթել (Shantel)
- Մոնտաժող՝ Էնդրյու Բիրդ (Andrew Bird)
- Կոստյումներ՝ Կատրին Աշենդորֆ (Katrin Aschendorf)
- Դերասանների ընտրություն՝ Մոնիկ Ակին (Monique Akin)
Արտադրությունը՝ «Norddeutscher Rundfunk (NDR)» (Գերմանիա), «Anka Film» (Թուրքիա), «Dorje Film» (Իտալիա)[16]։
Վարձույթ Ռուսաստանում՝ «Կինո առանց սահմանների» (պրեմիերա 2008 թվականի սեպտեմբերի 4)։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը արժանացել է 17 մրցանակի և առաջադրվել 7 անգամ։
- 2007 - առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղի» համար։
- 2007 - մրցանակ Ֆաթիհ Աքընին ֆիլմի լավագույն սցենարի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 europeanfilmawards.eu
- 1 2 3 filmportal.de — 2005.
- ↑ http://www.nytimes.com/2008/05/21/movies/21heav.html
- 1 2 http://www.imdb.com/title/tt0880502/
- 1 2 3 http://www.filmaffinity.com/es/film122021.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film6255_auf-der-anderen-seite.html
- 1 2 3 4 5 http://www.bbfc.co.uk/releases/edge-heaven-2007
- ↑ Producer // Ali Akdeniz - IMDb
- ↑ Producer // Erhan Ozogul - IMDb
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 http://www.imdb.com/title/tt0880502/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 4 https://web.archive.org/web/20190718190722/https://www.europeanfilmacademy.org/2007.105.0.html
- ↑ "Festival de Cannes: The Edge of Heaven". festival-cannes.com. Retrieved 19 December 2009.
- ↑ "Auf der Anderen Seite (The Edge of Heaven) (On the Other Side) (2007) - Rotten Tomatoes". Rotten Tomatoes. Fandango Media. Retrieved 20 March 2018.
- ↑ "The Edge of Heaven Reviews". Metacritic. CBS Interactive. Retrieved 20 March 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի պաշտոնական կայքԱրխիվացված 2008-12-02 Wayback Machine(գերմ.) — 10.11.2008.
- «Դրախտի եզրին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Կաղապար:Arthouse title(ռուս.)
- Информация о фильме на сайте Фильм.ру Արխիվացված 2011-11-09 Wayback Machine(ռուս.) — 10.11.2008.
- Գերմանիայում նկարահանված ֆիլմեր
- Թուրքիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2007 դրամա ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Թուրքական դրամա ֆիլմեր
- Թուրքական ծագմամբ գերմանացիներ
- Իտալական դրամա ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում
- 2000-ականների գերմաներեն ֆիլմեր
- 2000-ականների թուրքերեն ֆիլմեր