Նուրգյուլ Եշիլչայ
թուրքերեն՝ Nurgül Yeşilçay | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 26, 1976[1] (50 տարեկան) |
| Ծննդավայր | Աֆյոնքարահիսար, Թուրքիա |
| Կրթություն | Անատոլիական համալսարան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
| Ամուսին(ներ) | Cem Özer? |
Նուրգյուլ Եշիլչայ (թուրքերեն՝ Nurgül Yeşilçay; մարտի 26, 1976[1], Աֆյոնքարահիսար, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուրգյուլ Եշիլչայը ծնվել է 1976 թվականին Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում։ Էսքիշեհիրի Անատոլիական համալսարանում սովորել է դիվանագիտական վարվեցողություն։ Ավարտելուց հետո, մի քանի դերերով հանդես է եկել թատրոնում, այդ թվում Օֆելիայի դերը «Համլետում» և Բլանշ Դյուբյուայի դերը «Ցանկությունների տրամվայ» պիեսում։
Լքելով թատրոնը՝ նկարահանվել է թուրքական երեք հեռուստասերիալներում։
Կինոյում իր առաջնախաղն ունեցել է 2001 թվականին։ Անթալիայի 45-րդ ոսկե կինոփառատոնում արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Նուրգյուլն ամուսնացել է կինոդերասան Ջեմ Օզերի հետ։ 2005 թվականի մայիսի 22-ին ամուսինները ունեցել են որդի՝ Օսման Նեջաթ Օզերին։ Սակայն նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց, և 2010 թվականին Նուրգյուլը բաժանվեց ամուսնուց։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմ | Տարի | Դեր |
|---|---|---|
| Երկրորդ շանս | 2016 | Յասեմին |
| Շուտով | 2014 | Հասթանե |
| Գիշեր | 2014 | Սյուզեն |
| Կարմիր սեր | 2013 | Նազլըգյուլ |
| Չինարա | 2010 | Սոնայ |
| 7 ամուսին Հյուրմուզի համար | 2009 | Հյուրմուզ |
| Խիղճ | 2008 | Այդանուր |
| Դրախտի ծայրին | 2007 | Այթեն Օզթյուրք |
| Ադամ և հրեշ | 2007 | Հաջեր |
| Հեքիաթ Ստամբուլի մասին | 2004 | Սալիհա |
| Ժամանակավոր հարսնացու | 2004 | Էմինե |
| Մումիան փախուստի մեջ | 2002 | Ֆաթըմա |
| Ջրվեժ | 2001 | Ներգիս |
| Ամեն ինչ լավ կլինի | 1998 | Հեմշիրե |
Հեռուստասերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեռուստասերիալ | Տարի | Դեր |
|---|---|---|
| Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան | 2016-2017 | Քյոսեմ սուլթան |
| Փշրունքներ | 2014-2016 | Գյուլսերեն Սյոնմեզ-Գյուրփընար |
| Սպանություն | 2014 | Զեհրա Քայա |
| Գալիփ դերվիշ | 2013-2014 | Շեյդա Սյոնմեզ |
| Մանկական երազանքներ | 2013 | Ջանդան |
| Սուլթան | 2012 | Սուլթան |
| Առանց քեզ ոչինչ հնարավոր չէ | 2011 | Ֆերյալ |
| Սեր և պատիժ | 2010-2011 | Յասեմին Ուսթուն |
| Էզոյի հարսնացու | 2006 | Էզո Գյունդօղլու |
| Հույս և հավատ | 2005 | Արզու Փարլաք |
| Հրեշտակների կղզի | 2004 | Այշե |
| Խաղողի վազերով առանձնատուն։ Կյանք | 2003 | Բահար Քարադաղ |
| Խաղողի վազերով առանձնատուն | 2002 | Բահար Քարադաղ |
| 90-60-90 | 2001 | Դենիզ |
| Ուրիշ գարուն | 2001 | Գյուլսյում |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Golden Boll Award for Best Actress (2005)
- Golden Orange Award for Best Actress (2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- ↑ «Нургюль Ешилчай, Актриса: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանուհու կենսագրություն(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուրգյուլ Եշիլչայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մարտի 26 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Աֆիոն-Կարահիսար քաղաքում ծնվածներ
- Անատոլիական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասանուհիներ
- 21-րդ դարի թուրք դերասանուհիներ
- 20-րդ դարի թուրք դերասանուհիներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Թուրք հեռուստադերասանուհիներ
- Թատրոնի թուրք դերասանուհիներ