Shantel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shantel
Ծնվել էմարտի 2, 1968(1968-03-02)[1][2] (56 տարեկան)
Մանհայմ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Երկիր Գերմանիա
Ժանրերփոփ֊ֆոլք, էլեկտրոփոփ և Gypsy jazz?[3]
Մասնագիտությունակումբային դիջեյ, դիջեյ, կիթառահար և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներկիթառ
ԼեյբլEdel Records[4], Crammed Discs?[4] և Essay Recordings?[4]
Կայքbucovina.de
 Shantel Վիքիպահեստում

Սթեֆան Հանթել (գերմ.՝ Stefan Hantel, մարտի 2, 1968(1968-03-02)[1][2], Մանհայմ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), հայտնի է Shantel կեղծանունով, գերմանացի երաժիշտ, պրոդյուսեր, դիջեյ, հայտնի է բալկանյան ավանդական երաժշտության էլեկտրոնային ռեմիքսներով և գնչուական փողային նվագախմբի հետ աշխատանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանթելը ծագմամբ Բուկովինայի գերմանացի է։ Մորական կողմի ծնողները եղել են Բուկովինայի Ռոմանական մասից, որը ներկայումս Ուկրաինայի կազմում է[5]։

Սթեֆանը դիջեյի իր կարիերան սկսել է Ֆրանկֆուրտում (Գերմանիա), ոգեշնչվելով Ֆանֆարե Չոկարլիի և Բոբանա Մարկովիչի կատարմամբ փողային երաշտության նկատմամբ հասարակության արձագանքով։ Առաջին ցանցերը թողարկվել են Studio !K7 լեյբլով։ 1991 թվականին որոշ ժամանակ ապրել է Փարիզում, ուսումնասիրել է գրաֆիկական դիզայն, միաժամանակ պահպանելով դիջեյական ակտիվությունը։ Ֆրանկֆուրտ վերադառնալուց հետո նա բացում է սեփական ակումբ։ 1994 թվականին Դենիել Հակսմանի հետ հիմնում է ձայնագրման հիմնական լեյբլ՝ Essay Recordings, որով թողարկել է երկու հավաքածու Bucovina Club անունով, որոնք համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ 2006 թվականին արժանացել է BBC Ռադիո-3 էթնիկական երաժշտության մրցանակի։ Mahalageasca (Bucovina Dub) ստեղծագործությունը ընտրվել էր որպես «Բորատ» ֆիլմի սաունդթրեք։ Այլ դիջեյների հետ Ստեֆան Հանթելը մասնակցել է ռեմիքսների Electric Gypsyland հավաքածույի ստեղծմանը Taraf de Haïdouks և Koçani Orkestar մեղեդիների հիման վրա, որ թողարկվել է բելգիական Crammed Discs լեյբլում։ Հաջորդ ալբոմը Disko Partizani-ն թողարկվել է նույն լեյբլում։ Ստեֆան Հանկելը ղեկավարում է Bucovina Club (Bucovina Club Orkestar) նվագախումբը, որի հետ ելույթ է ունենում համերգների ժամանակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Super Mandarine (1994)
  • Club Guerilla (1995)
  • Auto Jumps & Remixes (1997)
  • EP (1997)
  • No. 2 (1997)
  • "II" EP (1998)
  • Higher than the Funk (1998)
  • Oh So Lovely EP (1998)
  • Oh So Lovely Remixes (1998)
  • Backwood (2001)
  • Great Delay (2001)
  • Inside (2001)
  • Bucovina (2003)
  • Disko (2003)
  • Bucovina Club Vol. 2 (2005)
  • Gypsy Beats and Balkan Bangers (2006)
  • Disko Partizani (2007)
  • Disko Partizani Remixes (2008)
  • Planet Paprika (2009)
  • Kosher Nostra Jewish Gangsters Greatest Hits (2011)
  • Anarchy + Romance (2013)
  • Viva Diaspora (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shantel» հոդվածին։