Դրագան Ցանկով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցանկով (այլ կիրառումներ)
Դրագան Կիրյակով Ցանկով (իրական անունը՝ Դիմիտար Գիկով, նոյեմբերի 9, 1828[1], Սվիշտով, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա[2] - մարտի 24, 1911[1][3], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի քաղաքական գործիչ, պատմաբան, լրագրող, ուսուցիչ։ Բուլղարիայի ինքնավար իշխանության կառավարության թվով երրորդ ղեկավարը (1880 թվականի ապրիլ-դեկտեմբեր)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1828 թվականի նոյեմբերի 9-ին Սվիշտով քաղաքում՝ հարուստի ընտանիքում։ Նա փոխել է իր անունը Դիմիտարից Դրագանի, քանի որ Դիմիտարն ունի հունական ծագում, իսկ նրա ընտանիքը ֆանարիոտների[Ն 1] մոլի հակառակորդ էր։
Սկզբում նա սովորել է հայրենի քաղաքում։ 1845 թվականին ուսումը շարունակել է Օդեսայի հոգևոր ճեմարանում, իսկ 1847 թվականից՝ Կիևի գիմնազիայում։ 1848-1850 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գալացի բուլղարական դպրոցում։ Այնուհետև մեկնել է Վիեննա՝ այցելելու եղբորը՝ Անտոն Ցանկովին[Ն 2]։ Նույն թվականին Դրագանը տպագրական սարքավորումներ է բերել իր հայրենի Սվիշտով քաղաք՝ սեփական տպարան բացելու մտադրությամբ, սակայն իշխանությունների կողմից թույլտվություն չի ստացել։ Դա ստիպել է նրան մեկնել Կոստանդնուպոլիս, որտեղ 1855 թվականին ֆրանսիական դեսպանատան օգնությամբ թույլտվություն է ստացել։ Նա հաստատվել է Գալաթայի Սուրբ Բենուա կաթոլիկ վանքում, որտեղ հիմնել է բուլղարական տպարան և տպագրել բուլղարական գրքեր ու ամսագրեր։ Այստեղ գործում էր նաև Սուրբ Բենուայի (Բենեդիկտ) կաթոլիկ քոլեջը, որտեղ նա աշխատում է որպես ուսուցիչ։ Ֆրանսիական հոգևորականության ակտիվ բարեխոսությունը բուլղարական կրթության համար 1855 թվականին Դրագանի գլխավոր շարժառիթն էր՝ կաթոլիկությունը գաղտնի ընդունելու համար։
Մասնագիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1856 թվականի վերջին Դրագանը եղել է «Բուլղարական գրականության մունիցիպալիտետի[Ն 3]» ստեղծման նախաձեռնողը և առաջին նախագահը, որը համարվում է բուլղարական գրական ընկերության նախակարապետը։
1859-1863 թվականներին հրատարակել է «България» շաբաթաթերթը՝ Թուրքիայում հրատարակվող ենթաօրենսդրական թերթը։ Այնուամենայնիվ, թերթը փորձել է, որքան հնարավոր էր, բուլղարների մեջ արթնացնել ազգային ինքնուրույնության զգացում և այն թուրքերից պաշտպանել չկարողանալով՝ արշավ է վարել հույների դեմ, հատկապես բուլղարական եկեղեցու ինքնուրույնության հարցի շուրջ։ Այս պայքարով խանդավառվելը՝ կապված Ղրիմի պատերազմում Ռուսաստանի հանդեպ հավատի բացակայության հետ, շուտով Ցանկովին հանգեցրել է կաթոլիկության քարոզի. «Միայն կույրերը, - գրել է նա 1859 թվականին, - չեն կարող տարբերել հռոմեական քարոզչության ճշմարիտ քրիստոնեական գործը պանսլավիզմի և պանհելլենիզմի դիվային գործից»։
1860 թվականին մեկնել է Հռոմ, որտեղ ընդունել է կաթոլիկությունը, դեկտեմբերին եղել է Հռոմի հետ Կոստանդնուպոլսի բուլղարների ունիայի նախաձեռնողներից մեկը[4]։ Մի քանի տարի անց նա զղջացել է և վերադարձել ուղղափառության։
1863 թվականին Սվիշչովում զբաղեցրել է թարգմանի և անձնագրերի տնօրենի պաշտոնը։
1864 թվականին Ռուշչուկ է հրավիրվել Միդհադ փաշայի կողմից, որն այն ժամանակ ղեկավարում էր Դունայի վիլայեթը։ Այստեղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել թուրքական պետական ծառայությունում (թուրքական շոգենավերի տեսուչ, դատարանի անդամ և այլն), միևնույն ժամանակ հիմնել և վարել է բուլղարական տպարանը Ռուշչուկում։ Ավելի ուշ փոխել է մի շարք պաշտոններ տարբեր քաղաքներում, Ի դեպ, եղել է բուլղարական գրքերի գրաքննիչ Կոստանդնուպոլսում։ Այդ բոլոր պաշտոններում նա, հոգու խորքում մնալով բուլղարացի, կարողացել է յոլա գնալ թուրքական իշխանությունների հետ և լինել թուրք ուղղիչ պաշտոնյա։ Այս ընթացքում նա գրել է. «Кратка Българска История» (Ցարգրադ, 1868) և «La Bulgarie» (Մ. Բալաբանովի հետ միասին, Լոնդոն, 1876), բուլղարերեն է թարգմանել «Тьмниците ми от Силвио Пелико»-ը և խմբագրել տարբեր ժամանակներում, ամեն անգամ քիչ ժամանակով, ամսագրեր՝ «Читалище», 1870, «Источно время», 1874, «Руководитель на основното учение», 1874 (մանկավարժական ամսագիր)։
Քաղաքական կարիերա (1879-1911)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարության ղեկավար
Ցանկովը հեղափոխական գործունեությունից մի կողմ էր կանգնած, բայց, այնուամենայնիվ, զգալի հարգանք էր վայելում նույնիսկ արմատական տարրերի շրջանում։ Ռուսական օկուպացիայի ժամանակ նա զբաղեցրել է Տիռնովի փոխնահանգապետի տեղը, Տիռնովում ընտրվել է առաջին (հիմնադիր) Ազգային ժողովի (1879) կազմում՝ տեղ զբաղեցնելով լիբերալների շարքերում։ Ալեքսանդր Բատենբերգի գահակալությունից հետո Ցանկովը Պոլսում բուլղարացի դիվանագիտական գործակալ էր մի կարճ ժամանակ։
1880 թվականի մարտին նրան հանձնարարվել է ձևավորել կառավարություն. բացի նախագահությունից, նա զբաղվել է արտաքին գործերով, Կարավելովին հանձնարարել է ֆինանսական գործերը։ Նրա կառավարությունը չի առաջացրել Ռուսաստանի վստահությունը, իր դեմ է զինել հոգևորականներին և ընկել 1880 թվականի նոյեմբերին։ Նոր կառավարությունը կազմել է Կարավելովը. Ցանկովը պատասխանատու էր ներքին գործերի համար, բայց դեկտեմբերին պետք է հրաժարական տար իշխանի հետ բախման պատճառով։ Ցանկովն այն ժամանակ համարվում էր լիբերալ (Կարավելովը՝ ռադիկալ) և դեռ ռուսամետ չէր. այդ ժամանակին է վերաբերում նրա նամակում ասված, բայց հետո հրապարակված արտահայտությունը, որ եթե ռուսները շարունակեն Բուլղարիայի նկատմամբ իրենց պահել այնպես, ինչպես հիմա են պահում, ապա բուլղարացիները կհայտարարեն. «Մենք չենք ուզում ո՛չ ռուսական մեղր, ո՛չ էլ ռուսական խայթոց»։
1881 թվականի պետական հեղաշրջումից հետո Ցանկովը ձերբակալվել է և այնուհետև ներկալվել է Վրացայում։ 1883 թվականին Սահմանադրության վերականգնումից հետո նա երկրորդ անգամ է կազմել կառավարություն, որտեղ որոշել է զբաղվել ներքին գործերով, իսկ պահպանողական Ստոիլովին հանձնել է Արդարադատության նախարարությանը։ Այս կաբինետը պայքար է մղել արմատական ընդդիմության դեմ (Կարավելով, Ստեֆան Ստամբուլով)։
1884 թվականի սկզբին Ցանկովը լուծարել է Ազգային ժողովը։ Ընտրությունները տեղի են ունեցել մինչ այդ ու դրանից հետո չտեսնված աննախադեպ ազատությամբ և օրինականությամբ. ոչ մի բռնություն և կեղծիք չի եղել։ Ընտրություններում մեծամասնության ձայնը հավաքել է Կարավելովը, և Ցանկովն անմիջապես զիջել է նրան տեղը։ Կարավելովը վարել է Ռուսաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն (Արևելյան Ռումելիայի միացում, Սերբիայի հետ պատերազմ, որի հետ կռիվների սկիզբը համընկնում է Ցանկովի կառավարության ժամանակի հետ, որը Տիմոկա գետի հոսանքի փոփոխության հետևանքով գրավել է սերբական տարածքի մի կտոր), իսկ Ցանկովը դարձել է կողմնորոշված և վառ ռուսասեր։ Նրա անձնական դերը 1886 թվականի օգոստոսի 9-ի պետական հեղաշրջման մեջ, որը տապալեց իշխան Ալեքսանդրին, այնքան էլ պարզ չէ։
Տեղ է զբաղեցրել իր ստեղծած ժամանակավոր կառավարության շարքերում (1886 թվականի օգոստոսի 9-12-ը), որը ղեկավարում էր տիրնովյան Կլիմենտը, և ստորագրել է հռչակագիր, որը արդարացնում էր հեղաշրջումն այն դավաճանությամբ, որը թույլ էր տվել իշխանը Ռուսաստանի նկատմամբ։
Արտագաղթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբուլովի հաղթանակից հետո Ցանկովը պետք է հեռանար Բուլղարիայից և հաստատվեր Սանկտ Պետերբուրգում, որտեղ ապրում էր ռուսական կառավարությունից ստացած թոշակով։ Այդ ժամանակ նա համարվում էր «ցանկովիստների» կուսակցության առաջնորդը, անհաշտ ընդդիմության նախկին կուսակցություն. իրականում, սակայն, ծեր ու հիվանդ Ցանկովն ի վիճակի չէր գործել և միայն քող էր, անուն. նրա անվան տակ գործում էին Բենդերևը, Գրուևը և առավել ևս նրա փեսան՝ Լյուդսկանովը։
Նրա անունից ժամանակ առ ժամանակ թողարկվում էին մանիֆեստներ, որոնցում խոսվում էր, որ անհրաժեշտ է անխոս հետևել Ռուսաստանի՝ Բուլղարիայի մեծ ազատագրողի ու հովանավորի հրահանգներին, և իշխան Ֆերդինանդի հետ հաշտվելու անհնարինության մասին՝ որպես անօրինական կառավարչի, նույնիսկ այն դեպքում, եթե նա հրաժարական տար Ստամբուլովին։ Վերջինիս անկումից հետո Ցանկովը վերադարձել է Սոֆիա համաներման հիման վրա, ընդունվել է իշխանի կողմից ու անմիջապես հաշտվել նրա հետ։ Նա ընտրվել է Ազգային ժողով, բայց չէր կարող խաղալ ինչ-որ նշանակալի դեր, այնպես որ նույնիսկ Դանևի ցանկովիստական կառավարությունը 1902 թվականին կազմվեց առանց նրա։
Ցանկովը լուրջ կրթություն չունեցող, օտար լեզուներին վատ տիրապետող, նույնիսկ ռուսերենին վատ տիրապետող մարդ էր՝ չնայած Ռուսաստանում անցկացրած երկար տարիներին, բայց հմուտ դիվանագետ էր, որը դաստիարակվել էր թուրքական դպրոցում, որը կարողանում էր լավ խուսանավել կուսակցությունների և անհատների միջև ու նրանցից օգուտ քաղել։
1902 թվականին մշակել է ժողովրդական լուսավորության մասին օրինագիծ՝ ուղղված սկսնակ ուսուցիչների դեմ, ինչը վերջիններիս մոտ ուժեղ հակակրանք է առաջացրել։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրագան Ցանկովը ամուսնացած էր Ռադա Ցանկովայի հետ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բուլղարիայի Լիբերալ կուսակցության առաջնորդներ, 1879 թվական, Տիռնովո
-
Ազգային Մեծ ժողովի պատվիրակությունն Ալեքսանդր Բատենբերգի՝ Բուլղարիայի իշխան ընտրվելու մասին ակտի ներկայացման ժամանակ
-
Դրագան Ցանկով
-
Դրագան Ցանկով, 1911 թվական
-
Դրագան Ցանկովի հուշատախտակը Սոֆիայում
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.bulgaria-property.com/bulgaria/central_northern_bulgaria/119.cntns
- ↑ 3,0 3,1 3,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ Ѳ. Стояновъ-Бурмовъ. «Греко-болгарская распря въ шестидесятыхъ годахъ» // «Вѣстникъ Европы». СПб, 1888, № 9, стр. 41.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cankof, A. Kyriak & Cankof, D. Kyriak – Grammatik der bulgarischen Sprache (1852) / Grammar of the Bulgarian language
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кратка българска история. От Д. Цанкова. Пято издание. Пловдив, книжярница Д. В. Манчев, 1870 Արխիվացված 2015-11-17 Wayback Machine
- Борислав Гърдев, Компромисният демократ, електронно списание LiterNet, 11.10.2004, № 10 (59)
- Стилиян Чилингиров, Драган Цанков, LiterNet, 20 февруари 2004 (Първа публикация в "Библиотека „Български писатели“. Под ред. на Михаил Арнаудов. Т. II, София: Факел, 1929)
- Мария Узунова, Драган Цанков – неспокоен дух на границата на две епохи, електронно списание LiterNet, 09.03.2008, № 3 (100)
- 190 години от рождението на Драган Цанков в История.bg на БНТ (видео), 5 ноември 2018
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագան Ցանկով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Բուլղարիայում ծնվածներ
- Մարտի 24 մահեր
- 1911 մահեր
- Սոֆիա քաղաքում մահացածներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Բուլղարիայի վարչապետներ
- Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Բուլղարացի հասարակական գործիչներ
- Բուլղարացի պատմաբաններ
- Բուլղարացի բանասերներ
- Բուլղարացի լրագրողներ
- Բուլղարացի մանկավարժներ