Դուրո Կուրեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուրո Կուրեպա
Đuro Kurepa
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1907(1907-08-16)[1][2][3]
ԾննդավայրՄայսկե Պոլյանե, Ավստրո-Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 2, 1993(1993-11-02)[1][3] (86 տարեկան)
Մահվան վայր{
ՔաղաքացիությունՀարավսլավիա Հարավսլավիա
Ազգությունհարավսլավիացի
ԿրթությունԿոլեժ դե Ֆրանս (1935), Faculty of Science, University of Zagreb? (1931), Փարիզի համալսարան և Վարշավայի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԶագրեբի համալսարան և Բելգրադի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
АВНОЈ-а մրցանակ
ԱնդամությունՍերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
Đuro Kurepa Վիքիպահեստում

Դուրո Կուրեպա (սերբ.՝ Ђуро Курепа, օգոստոսի 16, 1907(1907-08-16)[1][2][3], Մայսկե Պոլյանե, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 2, 1993(1993-11-02)[1][3], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), հարավսլավացի մաթեմատիկոս։ Իր կյանքի ընթացքում Կուրեպան հրատարակել է 700 հոդվածներ, գրքեր, թղթեր և մոտ 1000 գիտական ուսումնասիրություններ։ Նա դասավանդել է Եվրոպայի համալսարաններում, ինչպես նաև Կանադայում, Կուբայում, Իրաքում, Իսրայելում և ԱՄՆ-ում։ Նա նշում է «Ես դասավանդել եմ Հարավսլավիայի 19 համալսարաննեից յուրաքանչյուրում»[4]։ Նրա եղբորորդին՝ Սվետազոր Կուրեպան, հայտնի մաթեմատիկոս էր[5]։

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայսկե Պոլյանե քաղաքում ծնված Կուրեպան ամենափոքրն էր Ռեյդ և Անժելինա Կուրեպաների տասնչորս երեխաների մեջ։ Նա դպրոց էր հաճախում ծննդավայրի դպրոցում, այնուհետև շարունակեց իր կրթությունը Գինայում և ավագ դպրոցն ավարտեց Կրիժևցիում։ 1931 թվականին նա ստացավ դիպլոմ Զագրեբի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի բաժնից և սկսեց աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցման օգնական նույն տարում։ Այնուհետև Կուրեպան Ֆրանսիայի քոլեջ և Փարիզի համալսարան, որտեղ նա 1935 թվականին ստացավ դոկտորի կոչում։

Միջին տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրեպան շարունակեց ստանալ հետդոկտորական կրթություն Լեհաստանում՝ Վարշավայի համալսարանում և Փարիզի համալսարանում։ 1937 թվականին նա դարձավ պրոֆեսորի օգնական Զագրեբի համալսարանում, իսկ 1948 թվականին արդեն ուներ հիմնական պրոֆեսորի պաշտոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից և Հարավսլավիայի Հանրապետության կազմավորումից հետո նա տեղափոխվեց ԱՄՆ և դասավանդեց այնտեղի 5 համալսարաններում՝ Հարվարդի, Չիկագոյի, Բերկլիի, Կալիֆոռնիայի, Փրինսթոնի և Նյու Յորքի։

Ուշ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին Կուրեպան տեղափոխվեց Բելգրադի համալսարան, որտեղ նա կենտրոնացավ տրամաբանության դաշտերի վրա և հիմնեց մաթեմատիկայի տեսություն։ Կուրեպան մի շարք կազմակերպությունների անդամ էր՝ այդ թվում և Սերբիայի գիտությունների ակադեմիայի, Հարավսլավիայի գիտությունների ակադեմիայի[6]։ Նա նաև Խորվաթիայի մաթեմատիկական և ֆիզիկական գիտությունների կազմակերպության հիմնադիրը և նախագահը, Մաթեմատիկա Բալկանիկա թերթի գլխավոր խմբագիրը և հիմնադիրը, մաթեմատիկայի Հարավսլավիայի ազգային կոմիտեի, մաթեմատիկոսների, ֆիզիկոսների և աստղագետների Հարավսլավիայի հասարակության նախագահն էր։ 1976 թվականին նա ստացել է «AVNOJ» մրցանակ և թոշակի անցել Բելգրադի համալսարանից 1977 թվականին։

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրեպան ազդել է մաթեմատիկայի մաթեմատիկայի տեսությանը մի քանի եղանակով՝ ներառյալ Կուրեպայի ծառը։

Aquote1.png Պրոֆեսոր Կուրեպան ոչ միայն արհեստավարժ մաթեմատիկոս և ուսուցիչ էր, այլ նաև գիտնական, փիլիսոփա և մարդասեր՝ այս բառերի ճիշտ իմաստներով։ Նա մաթեմատիկական տրամաբանության և մաթեմատիկայի Խորվաթիայի հիմնադրամների նախաձեռնողն ու հիմնադիրն էր։ Այսպես ասած՝ նա մաթեմատիկական գիտությունների հիմնադիրը, կրողը և կատալիզատորն էր։
- Կայետան Սեպեր, Զագրեբի համալսարանում Կուրեպի կոլեգան
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]