Դուան Հանսոն
Դուան Հանսոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հունվարի 6, 1998 (72 տարեկան) |
Վախճանի վայրը | Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Luther College?, Cranbrook Academy of Art?[6] և Մաքալիսթեր քոլեջ |
Ոճ | փոփ արտ, ռեալիզմ և Ֆոտոռեալիզմ[1][1] |
Ժանր | Ֆիգուր[1] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, լուսանկարիչ և ինստալյացիոն արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Դուան Հանսոն (անգլ.՝ Duane Hanson, հունվարի 17, 1925[1][2][3][…], Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[4][5] - հունվարի 6, 1998, Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի քանդակագործ։
Կյանքը և ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուան Հանսոնը ամերիկյան Հիպերռեալիզմի և Փոփ արտի ակնառու ներկայացուցիչներից է[7], ով իր քանդակներում դնելով «այսօրվա մարդու կերպարը»` ներկայացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների մրջին դասի և ցածր խավի ներկայացուցիչներին։ Նա XX դարի ամենահայտնի ռեալիստ քանդակագործն է այս երկրում։ Գերմանիա կատարած իր ճանապարհորդության ընթացքում Դուան Հանսոնը ծանոթանում է քանդակագործ Георгом Григо հետ, ումից փոխանցվում են պլաստիկ կաուչուկով աշխատելու հմտություններ։ Նա տիրապետում է այս նյութից ձուլվածքներ ստեղծելու բոլոր նրբություններին, որոնք թույլ էին տալիս կատարելապես ստեղծել մարդկային կերպարների, դեմքերի և այլնի ամենափոքր մանրուքները։ Նկարչի օգնությամբ ստեղծված նրա գործերը բացառապես չեն տարբերվում իրական մարդկանցից[8], նրանց լրացուցիչ նմանություն է հաղորդում դիմահարդարման, կեղծամների, հագուստի մանրակրկիտ ընտրությունը։ Այսպիսի առաջին քանդակներն ի հայտ են եկել 60-ական թվականների վերջերին։
Հանսոնի աշխատանքները սոցիալական ուղղվածություն ունեն, նրա աշխատանքի թեման «Փողոցի մարդիկ» են (Bowery Relicts, 1969), «Թմրամոլներ» (Florida Shopper, 1973), «Հոգնած կին»» (Women with a Purse, 1974): Քանդակագործի աշխատանքներում զգալի դեր են ունեցել նաև ամերիկյան առօրյա կյանքի այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք 60-ականների — 80-ականների պատերազմն էր Վիետնամում, ռասայական ատելությունը (հատկապես Մարտին Լյութեր Քինգի սպանությունը), կանանց նկատմամբ բռնությունը։ Ընդհանուր առմամբ, վարպետը ստեղծել է առնվազն 130 աշխատանք։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kerstin Stremmel. Realismus. — Köln, 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Hanson, Duane // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T036565
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.getty.edu/vow/ULANFullDisplay?find=duane+hanson&role=&nation=&prev_page=1&subjectid=500007844
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ https://www.encyclopedia.com/people/literature-and-arts/american-art-biographies/duane-hanson
- ↑ https://www.serpentinegalleries.org/whats-on/duane-hanson/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20180119235216/http://www.broward.org/Arts/PublicArt/PadTour/Inventory/Pages/VendorWalkman.aspx
- http://cantorcollection.stanford.edu/objects-1/info/9815
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուան Հանսոն» հոդվածին։ |
|