Դորոթեա Լանժ
| Դորոթեա Լանժ անգլ.՝ Dorothea Lange | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 26, 1895[1][2] |
| Ծննդավայր | Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4][5][…] |
| Մահացել է | հոկտեմբերի 11, 1965[3][6][7][…] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][3][2][…] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | գերմանական ծագումով ամերիկացի |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1918)[5] և Wadleigh High School for Girls? |
| Երկեր | Migrant Mother, Nipomo, California? |
| Մասնագիտություն | լրագրող, ֆոտոլրագրող, լուսանկարիչ, վավերագիր և արվեստագետ |
| Աշխատատու | Ֆերմերային տնտեսությունների պաշտպանության վարչություն[5], War Relocation Authority? և Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտ |
| Ամուսին | Maynard Dixon? և Paul Schuster Taylor? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Դորոթեա Լանժ (անգլ.՝ Dorothea Lange, ի ծնե` Dorothea Margaretta Nutzhorn, մայիսի 26, 1895[1][2], Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4][5][…] - հոկտեմբերի 11, 1965[3][6][7][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[8][3][2][…]), ամերիկացի լուսանկարիչ և ֆոտոլրագրող, վավերագրական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոթ տարեկան հասակում հիվանդացել է պոլիոմիելիտով, ինչն ազդել է նրա հետագա առողջության վրա։ Լուսանկարչի կարիերան սկսել է Նյու Յորքում, սովորել է Կլարենս Ուայթի մոտ։ 1915 թվականին ամուսնացել է նկարիչ Մեյնարդ Դիքսոնի հետ։ Հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո (1918), բացել այնտեղ լուսանկարչական ստուդիա. առավել հայտնի է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի լուսանկարներով (1935 թվականից հետո)։ 1935 թվականին բաժանվել է Դիքսոնից և ամուսնացել տնտեսագիտության պրոֆեսոր Փոլ Թեյլորի հետ։ 1941 թվականի ճապոնիայի հարձակումից հետո նկարահանվել է «Փերլ Հարբորում»-ում։ 1952 թվականին դարձել է Aperture ֆոտոամսագրի հիմնադիրներից մեկը։ 1953-1954 թվականներին հատուկ «Life» ամսագրի համար սկսել է աշխատել «Երեք մորմոնական քաղաքներ» լուսանկարների շարքի վրա։ 1958 թվականից իր երկրորդ ամուսնու՝ Փոլ Թեյլորի հետ մեկնել է համաշխարհային ճանապարհորդության։ Շատ է հիվանդացել և մահացել է կերակրափողի քաղցկեղից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլորենս Օուենս Թոմփսոն՝ գաղթական մայրը, ում Դորոթեա Լանժը նկարել է Մեծ ճգնաժամի տարիներին
- Սան Ֆրանցիսկոյի Ուեիլ հանրային դպրոցի երեխաները 1942 թվականին Երդում ԱՄՆ-ի դրոշին արարողության ժամանակ։
- Խանութի ճապոնաամերիկացի տերը այս պաստառը տեղադրել է Պերլ-Հարբորի վրա հարձակման հաջորդ օրը։ Լանժը այն նկարել է 1942 թվականին։
- Պապիկը և թոռնիկը Մանզանարի տեղափոխման կենտրոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 5 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- 1 2 Dorothea Lange (նիդերլ.)
- 1 2 Dorothea Lange — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 https://www.theartstory.org/artist/lange-dorothea/life-and-legacy/
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/dorothea-lange/
- ↑ https://njhalloffame.org/2021-inductees/dorothea-lange/
Գրականութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Partridge E. Restless spirit: the life and work of Dorothea Lange. New York: Viking, 1998
- Spirn A.W. Daring to look: Dorothea Lange’s photographs and reports from the field. Chicago: University of Chicago Press, 2008
- Gordon L. Dorothea Lange: a life beyond limits. London; New York: W.W. Norton & Co., 2009
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթեա Լանժ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 26 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 1965 մահեր
- Սան Ֆրանցիսկո քաղաքում մահացածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կին լուսանկարիչներ
- Ամերիկացի կին լրագրողներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- Ամերիկացի ֆոտոլրագրողներ
- Ամերիկացի կին արվեստագետներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Քաղցկեղից մահացածներ