Դոնգ Ֆանչժուո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնգ Ֆանչժուո
Քաղաքացիությունը  Չինաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1985(1985-01-23)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Դալյան, Լյաոնին, Չինաստան[3]
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Դուն Ֆանչժո (չինարեն՝ 董方卓, հունվարի 23, 1985(1985-01-23)[1][2], Դալյան, Լյաոնին, Չինաստան[3]), չինացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնգը հայտնի է դարձել 2000 թվականին, երբ մինչև 17 տարեկանների մրցաշարում ճանաչվել է ամենապիտանի խաղացող։ 2002 թվականին միացել է «Դալյան Սայդելունին» և օգնեց նրանց դառնալ չինական Jia-B լիգայի փոխչեմպիոն։ Դրանից հետո նա ընդգրկվել է մինչև 23 տարեկանների ազգային հավաքականում, ինչպես նաև տեղափոխվել է «Դալյան Շիդե», որն ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից մեկն էր Չինաստանում։ «Դալյանի» կազմում իր առաջին գոլը Դունը խփել է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Չեմպիոնների լիգայի 2002-03 թվականների որակավորման փուլում։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դունը «Դալյանից» տեղափոխվելէ «Մանչեսթեր Յունայթեդի» 2004 թվականի հունվարի 12-ին՝ ստանալով £500,000 որպես նախնական վճար (այդ թիվը կարող էր հասնել £3,5 միլիոնի)[4]։ Նա դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին արևելաասիացի խաղացողը[5]։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուց հետո Դունը հնարավորություն չի ունեցել միանգամից խաղալ գլխավոր թիմի համար աշխատանքի թույլտվություն ստանալու իրավունք չունենալու պատճառով։ Իրավական խնդիրների պատճառով Դունը վարձավճարով տեղափոխվել է Բելգիայի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ռոյալ Անտվերպեն» ակումբ, որտեղ աշխատանքային օրենսդրությունն այդքան խիստ չէր։ Առաջին մրցաշրջանում նա խփել է մեկ գոլ ինը խաղերի ընթացքում, և սկսել է ընտելանալ նոր միջավայրին։ Դունի համար երկրորդ մրցաշրջանն սկսվել է ավելի խոստումնալից, նա աչքի ընկավ իր յոթ խաղերից վեցում, որոնց բոլորըի սկզբում եղել է պահեստայինների նստարանին։ Այնուամենայնիվ, վնասվածքի և միջազգային պարտականություններից պատճառով նրա մարզավիճակը վատացել է մրցաշրջանի վերջին կեսում, և նա ավարտել է 22 խաղերը խփելով 7 գոլ։ 2005–06 մրցաշրջանի սկզբում նա հրավիրվել էր միանալու «Մանչեսթեր Յունայթեդին» նախամրցաշրջանային շրջագայությանը և ակումբի կազմում իր ոչ պաշտոնական դեբյուտը նշեց Հոնկոնգի դեմ ընկերական խաղում, որտեղ նա դարձել է գոլի հեղինակ, իսկ նրա թիմը հաղթել է 2-0 հաշվով։

2005-06 մրցաշրջանում Դունը դարձել է լավագույն ռմբարկու ինչպես իր թիմում, այնպես էլ Բելգիայի երկրորդ դիվիզիայում իր 18 գոլով և երկու հեթթրիքով։ 2006 թվականին, նա կրկին միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» նախամրցաշարային շրջագայությունում, և խփել է հաղթական գոլը «Կայզեր Չիֆսի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով։ «Մանչեսթերի» մենեջեր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Դունն ունի արագություն և ֆիզիկական պատրաստություն», որպեսզի խաղա «Յունայթեդում» և հույս է հայտնել, որ նա հնարավորություն կունենա խաղալ ակումբի կազմում մինչև 2006 թվականի դեկտեմբերը[6]։ Հայտարարվել է, որ Դունը կարող է ստանալ Բելգիայի քաղաքացիություն։ Սակայն դրա պատճառով Դունը կարող էր զրկվել Չինաստանի քաղաքացիությունից, այդ պատճառով այն երբեք չի չդիտարկվել։ 2006 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Դունի նախնական գրանցումից գրեթե երեք տարի հետո, նրան վերջապես թույլտվություն է տրվել խաղալում Անգլիայում[7] (նախորդ երկու տարիների ընթացքում նա Չինաստանի ազգային հավաքականի համար անցկացրել էր բավարար խաղերի)։ Խաղալու իրավունք ստանալուց հետո նա հետ է կանչվել «Ռոյալ Անտվերպեն»՝ ստանալով նոր պայմանագիր մինչև 2010 թվականը և մրցաշրջանըի ընթացքում անցկացրած 15 խաղում խփելով 11 գոլ[8]՝ համալրվելով «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմը 2007 թվականի հունվարի 17-ին։

Օլդ Թրաֆորդում նորամուտը Դունը նշել է 2007 թվականի մարտի 13-ին՝ Եվրոպական XI-ի դեմ ընկերական բարեգործական խաղում՝ 4-3 հաշվով և իր թիմի հաղթանակով ավարտված խաղի 72-րդ րոպեին փոխարինելով Ալան Սմիթին։ Նա կանոնավոր խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» համար, և 2007 թվականի մայիսի 9-ին կատարել իր նորամուտը Պրեմիեր Լիգայում՝ համագործակցելով Օլե Գուննար Սուլշերի հետ «Չելսիի» դեմ խաղում Սթեմֆորդ Բրիջում[9]։ 2007 թվականի սեպտեմբերի 26-ին Դունը Օլդ Թրաֆորդում մասնակցել է թիմի ամբողջ խաղին Լիգայի գավաթում «Քովենթրի Սիթիից» 2-0 հաշվով կրած պարտության ժամանակ։ 2007 թվականի դեկտեմբերի 12-ին Դունն անցկացրել է իր առաջին հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում՝ «Ռոմայի» դեմ 2007–08 մրցաշրջանի խմբային փուլի վերջին խաղում փոխարինելով իր ընկեր հարձակվող Ուեյն Ռունիին։ Այդ խաղով Դունը դարձավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգային մասնակցած երկրորդ չինացին Սուն Սյանից հետո։ Այնուամենայնիվ, նա կարողացել է երեք խաղում չորս գոլ խփել պահեստայինների կազմում լինելով, մինչև վնասվածք ստանալը։

2008-09 մրցաշրջանի մեկնարկից առաջ Դունը չի ընդգրկվել հիմնական կազմում, իսկ 21 համարով շապիկը տրվել էր Ռաֆայելին։ 2008 թվականի օգոստոսի 28-ին Դունը և «Մանչեսթեր Յունայթեդը» փոխադարձաբար պայմանավորվել են, որ նրա պայմանագիրը պետք է խզվի, որպեսզի նա կարողանա հիմնական կազմում խաղալ այլ ակումբում[10]։

Դալիան Շիդե[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 27-ին Դունը վերադարձել է «Դալյան Շիդե»։ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց հետո նրա հանդեպ սպասելիքները բարձր էին, սակայն վերադարձից հետո նրա ելույթը լիգայում շատ վատ է եղել։ Դունը պայքարել է գոլեր խփելու համար, սակայն արդյունքում տեղափոխվել է պահեստայինների կազմ։ Նրա վատ ելույթները լիգայում խանգարել են Չինաստանի ազգային հավաքականին միանալուն[11]։

Վերադարձ Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեգիա» լեհական ակումբի մոտ ուսումնական ճամբարի մասնակցելուց հետո Դունը կնքել է 18 ամսվա համաձայնագիր՝ հնարավորություն ունենալով երկու տարի ավելացնել՝ կախված իր ելույթներից։ Չնայած մի քանի նախամրցաշրջանային տպավորիչ ընկերական հանդիպումներին՝ Դունը լիգայում երկու ոչ հաջող ելույթներից հետո հայտնվել է պահեստայինների նստարանին։ 2010 թվականի օգոստոսի 1-ին «Լեգիան» հեռացրել է նրան։ Նախկին թիմակցի՝ Կրիշտիանու Ռոնալդուի առաջարկությոմաբ, 2010 թվականի օգոստոսին պորտուգալական «Պորտիմոնենսե» ակումբը Դունի հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր։ «Պորտիմոնենսեում» անցկացրած ժամանակի մեծ մասը Դունը հաճախ չի մասնակցել խաղերին և եղել է պահեստային նստարանին։ Նա հիասթափվել է իր խաղաժամանակի քիչ լինելուց և խզել է պայմանագիրը «Պորտիմոնենսեի» հետ։ Դունն անմիջապես լքել է Պորտիմոնենսեն, և նրան կարճ ժամանակով միացել Սերբիայի Սուպերլիգայի «Սլոբոդա Պոյինտ Սևոյնոյին»։ Դունը տպավորություն է թողել «Սլոբոդայի» ընկերական հանդիպումների ժամանակ և Սերբիայի նորությունները նշել են, որ նա մոտ էր պայմանագիր կնքելուն։ Սակայն, ակումբը առաջարկել է միայն երկարաժամկետ պայմանագիր, իսկ ֆուտբոլիստը ցանկանում էր միայն կարճաժամկետ համաձայնություն։ Հաղորդվել է, որ Դունը շաբաթական 10,000 եվրո է խնդրել, սակայն բանակցությունները խափանվեցին, և նա կրկին մնացել է առանց ակումբի[12]։

2011 թվականի մարտին Դունը միացել է Հայաստանի առաջնության «Միկա» ակումբին՝ գոլ խփելով 2011 թվականի Հայաստանի գավաթի եզրափակչում[13]։ Մրցաշրջանի վերջում նա լքել է «Միկան» Չինաստանի առաջին լիգայի «Հունան Բիլոուզ» ակումբին միանալու համար։ Նա խաղացել է այնտեղ երկու տարի՝ խփելով 9 գոլ, ապա տեղափոխվել է չինական երկրորդ կարգի թիմ՝ «Հեբեյ Չժունցզի», որտեղ յոթ խաղում խփել է երկու գոլ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի մինչև 20 տարեկանների հավաքական Դունը հրավիրվել է 2005 թվականի FIFA Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար, որտեղ մասնակցել է մրցաշարի չորս խաղերից երեքին։ Դունն իր առաջին գոլը Չինաստանի ազգային հավաքականի կազմում խփել է 2006 թվականի հունիսի 3-ին Շվեյցարիայի դեմ 4-1 հաշվով իր թիմի պարտությամբ ավարտված խաղում։ Նա նաև հրավիրվել էր 2007 թվականի Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի Ասիական գավաթի խաղարկությանը մասնակցելու։ Դունը մասնակցել է 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[14]։ Նոր Զելանդիայի դեմ առաջին խաղում նա փոխարինել է Հան Փենին և խփել Չինաստանի առաջին գոլը հանդիպման 88-րդ րոպեին՝ ապահովելով ոչ-ոքի (1-1)[15]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի վիճակագրություն[16]
Ազգային հավաքական Տարի Խաղել Գոլեր
Չինաստան
2005 1 0
2006 7 1
2007 5 0
Ընդհանուր 13 1
Առաջինը ցույց է տալիս Չինաստանի գոլերի քանակը, միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Ֆանչժուոյի յուրաքանչյուր գոլից հետո[16]
Դոնգ Ֆանչժուոյի կողմից խփված միջազգային գոլերի ցանկ
Համար Ամսաթիվ Վայր Մրցակից Միավորներ Արդյունք Մրցույթ Նշումներ
1 հունիսի 3 2006 (հունիսի 3 2006) Հարդթուրմ, Ցյուրիխ, Շվեյցարիա Շվեյցարիա 1–4 1–4 Ընկերական [16]

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկա ՖԱ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Man Utd sign Shide striker Dong Fangzhuo». China Daily. 2004 թ․ հունվարի 13. Վերցված է 2007 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Chinese striker Dong leaves Manchester United». Stuff.co.nz. Reuters. 2008 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Dong close to Man Utd clearance». BBC Sport. British Broadcasting Corporation. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2007 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Man Utd gain work permit for Dong». BBC Sport. British Broadcasting Corporation. 2006 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2007 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Dong signs new Man Utd contract». BBC Sport. British Broadcasting Corporation. 2007 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  9. McNulty, Phil (2007 թ․ մայիսի 9). «Chelsea 0–0 Man Utd». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 23-ին.
  10. Tuck, James (2008 թ․ օգոստոսի 28). «Reds confirm Dong exit». ManUtd.com. Manchester United. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  11. Dong Fangzhuo says goodbye to United and joins Dalian, wearing No.9 Sina Sport, 27 August 2008.
  12. DONG FANGZHUO: THE TRAVELLING DISAPPOINTMENT THAT WILL NEVER GIVE UP at wildeastfootball.net, 13-4-2011, retrieved 10-4-2017
  13. «Shirak 1-4 Mika». soccerway.com/. Soccerway. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  14. Zheng and Dong head China soccer squad for Beijing
  15. Dong Secures Draw For China
  16. 16,0 16,1 16,2 16,3 Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]