Օլե Գուննար Սուլշեր
Ուլե Գուննար Սուլշար նորվ.՝ Ole Gunnar Solskjær | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Օլե Գուննար Սուլշեր | ||||||||||||||
Ազգությունը | Նորվեգացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Մականուն |
«Սուպերփոխարինող», «Մարդասպան մանուկի դեմքով» | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 26, 1973 (49 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
Քրիստիանսուն, ![]() | ||||||||||||||
Հասակ | 178 | ||||||||||||||
Քաշ | 74 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ուլե Գուննար Սուլշար (Կաղապար:IPA-no; (նորվ.՝ Ole Gunnar Solskjær, փետրվարի 26, 1973[2][3][4][…], Քրիստիանսուն, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական կարիերայով։ Իր կարիերայի ընթացքում մարզել է նորվեգական Մյոլդե-ում, անգլիական Մանչեսթեր Յունայթեդում և Կարդիֆ Սիթիի-ում։
Յունայթեդի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նրան հիմնականում ընդգրկում էր պահեստայինների կազմում, և փոխարինման էր դուրս բերում 2-րդ խաղակեսում (նա փոխարինումների դուրս գալու թվով զբաղեցնում է 2-րդ տեղը, զիջելով միայն թիմի առաջատար Ռայան Գիգզին)։ Նա բազմաթիվ գոլեր է հեղինակել հենց փոխարինման դուրս գալով, և նրան տվել են «Սուպերփոխարինող» մականունը։ Իսկ նրա դիմագծերի համար նրան անվանում էին «Մարդասպան մանուկի դեմքով»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուլշերը ծնվել է Քրիստիանսուն քաղաքում։ Պատանի հասակում նա զբաղվել է ըմբշամարտով։ Նրա հայրը՝ Օիվինդ Սուլշերը, Նորվեգիայի դասական ըմբաշամարտի չեմպիոնն էր, 1966-71 թվականներին։ Կլաուսենգեն ՖԱ-ում 3 տարի, 3-րդ դիվիզիոնում խաղալուց հետո, 1995 թվականին տեղափոխվել է Մյոլդե, որտեղ առաջնության բարձրագույն խմբում անցկացնելով 42 խաղ, դարձել է 31 գոլի հեղինակ։ Նա իր խաղով վաստակեց տեղը Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, նաև հետաքրքրություն է առաջացրել Եվրոպական գրանդ ակումբների մոտ։ Նրան սկսել են անվանել Նորվեգիայի Ալան Շիրեր։
Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
1996 թվականին Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը վճարելով 1, 5 միլիոն ֆունտ ստեռլինգ, պայմանագիր կնքեց Սուլշերի հետ։ Նա միանգամից հայտնվել է թիմի կազմում և գերազանց խաղ ցուցադրել հենց առաջին խաղում։ Իր առաջին գնդակը թիմի կազմում հեղինակել է օգոստոսի 25-ին, Բլեքբեռն Ռովերսի դեմ խաղում, փոխարինման դուրս գալուց հետո 6-րդ րոպեին։ Հետաքրքիրն այն է, որ նա իր կարիերայի վերջին գոլը հեղինակել է հենց Բլեքբեռն-ի դեմ խաղում, 2007 թվականի մարտի 31-ին, դարձյալ փոխարինման դուրս գալուց հետո 6 րոպե անց։ Դրանից հետո նա սկսեց խաղալ հիմնական կազմում, և դարձավ թիմի լավագույն ռմբարկուն 19 գոլով, որոնցից 18-ը նա հեղինակեց Պրեմիեր Լիգայում։
Իր առաջին անցկացրած մրցաշրջանում նա հաղթեց Պրեմիեր Լիգան Յունայթեդի հետ, և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ Դորտմունդի Բորուսիայի դեմ կայացած երկրորդ խաղում նրա խփած գոլը չհաշվվեց, մրցավարը արձանագրեց կանոնների խախտում։ Այնուհետև նա դարձավ տարվա լավագույն երիտասարդ խաղացող ՊՖԱ-ի վարկածով, 1997 թվականին։
1998/99 թվականի մրցաշրջանի սկզբում լուրեր տարածվեցին, թե նա լքելու է Յունայթեդը, այն բանից հետո, երբ թիմը 12 միլիոն-ով պայմանագիր ստորագրեց Դուայտ Յորքի հետ։ Բայց թիմի մարզիչն ու եկրպագուները շարունակում էին վստահել նրան։ Սուլշերը մնաց Յունայթեդում և պահպանեց իր տեղը թիմի կազմում։ Երբ Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ խաղափուլի Լիվերպուլի դեմ կայացած դրամատիկ խաղում նա դարձավ գոլի հեղինակ, փոխարինման դուրս գալուց հետո երկրպագուները նրան սկսեցին անվանել «Սուպերփոխարինող»: Դրանից հետո նա փոխարինման դուրս գալուց հետո դարձավ գոլի հեղինակ Նոթինգեմ Ֆորեստի դեմ խաղում, որտեղ Յունայթեդը հաղթեց 8-1 հաշվով և դարձավ նոր ռեկորդի հեղինակ։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 1998/99[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ 1999 թվականին, Նոու Կամպ-ում, Չեմպիոնների Լիգայի գավաթի եզրափակչում, Յունայթեդը Բավարիային պարտվում էր 1-0 հաշվով, մրցավարը 3 րոպե ավելացրեց, որի ընթացքում փոխարինման դուրս եկած Թեդի Շերինգեմը և Սուլշերը դառնալով գոլի հեղինակ հաղթանակ պարգևեցին Յունայթեդին, որից հետո Սըր Ալեքսը նրան անվանեց «Փոխարինման թագավոր»:
Կարիերայի շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1999-2000 թվականի մրցաշրջանում նա հեղինակեց 15 գնդակ, 20 անգամ խաղալով հիմնական կազմում, 21 անգամ էլ փոխարինմն դուրս գալով։ Մրցաշրջանի ավարից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել Լիդսը և Տոտենհեմը, սակայն նա ցանկaցավ մնալ Յունայթեդում։
2000-01 թվականների մրցաշրջանում նա նվաճեց Պրեմիեր Լիգայի իր 4-րդ տիտղոսը։ Նա 47 խաղում հեղինակեց 13 գնդակ։ Այդ տարի նա Ռուդ վան Նիստելռոյի-ի հետ զույգով, պահեստայինների նստարանին թողեց Դուայթ Յորքին և Էնդի Քոուլին։
Երկար դադարից հետո նա խփեց իր 100-րդ գնդակը Յունայթեդի կազմում։ Հեղինակելով 9 գնդակ նա օգնեց թիմի նվաճել 15-րդ չեմպիոնական տիտղոսը, որը նրա համար դարձավ 5-ը։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Սեզոն | Լիգա | Գավաթային[5] | Եվրագավաթիային[6] | Այլ[7] | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կլաուսենենգեն | 1990 | ? | ? | ? | ? | - | - | 0 | 0 | ? | ? |
1991 | ? | ? | ? | ? | - | - | 0 | 0 | ? | ? | |
1992 | ? | ? | 0 | 0 | - | - | 0 | 0 | ? | ? | |
1993 | ? | ? | ? | ? | - | - | 0 | 0 | ? | ? | |
1994 | ? | 31 | ? | ? | - | - | 0 | 0 | ? | ? | |
Ընդհանուր | 109 | 115 | ? | ? | 0 | 0 | 0 | 0 | 109+ | 115+ | |
Մյոլդե | 1995 | 26 | 20 | ? | ? | 4 | 3 | 0 | 0 | 30+ | 23+ |
1996 | 16 | 11 | 1+ | 1+ | 0 | 0 | 0 | 0 | 17+ | 12+ | |
Ընդհանուր | 42 | 31 | 1+ | 1+ | 4 | 3 | 0 | 0 | 47+ | 35+ | |
Մանչեսթեր Յունայթեդ | 1996/97 | 33 | 18 | 3 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 46 | 19 |
1997/98 | 22 | 6 | 2 | 2 | 6 | 1 | 0 | 0 | 30 | 9 | |
1998/99 | 19 | 12 | 11 | 4 | 6 | 2 | 1 | 0 | 37 | 18 | |
1999/00 | 28 | 12 | 1 | 0 | 11 | 3 | 6 | 0 | 46 | 15 | |
2000/01 | 31 | 10 | 4 | 3 | 11 | 0 | 1 | 0 | 47 | 13 | |
2001/02 | 30 | 17 | 2 | 1 | 15 | 7 | 0 | 0 | 47 | 25 | |
2002/03 | 37 | 9 | 6 | 2 | 14 | 4 | 0 | 0 | 57 | 15 | |
2003/04 | 13 | 0 | 3 | 0 | 2 | 1 | 1 | 0 | 19 | 1 | |
2004/05 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
2005/06 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |
2006/07 | 19 | 7 | 7 | 3 | 6 | 1 | 0 | 0 | 32 | 11 | |
Ընդհանուր | 235 | 91 | 41 | 15 | 81 | 20 | 9 | 0 | 366 | 126 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 386 | 237 | 42+ | 16+ | 85 | 23 | 9 | 0 | 522+ | 276+ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ole accepts Norwegian post» (անգլերեն)։ ManUtd.com։ 2010-11-09
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Նորվեգիայի գավաթ, Անգլիայի Գավաթ, Լիգայի Գավաթ.
- ↑ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ—ի գավաթ. Համաձայն RSSSF.com-ի, Սուլշերը հեղինակեց 1 գոլ Լևերկուզենի Բայերի դարպասը, Ապրիլի 24 2002։, .
- ↑ Անգլիայի Սուպերգավաթ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Միջմայրցամաքային Գավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն
|
- Ապրող անձինք
- 1973 ծնունդներ
- Փետրվարի 26 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նորվեգիայում ծնվածներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի մարզիչներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ