Դմիտրի Պրյանիշնիկով
Դմիտրի Պրյանիշնիկով Дмитрий Прянишников | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1865 Կյախտա, Transbaikal Oblast, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | ապրիլի 30, 1948[2][3] (82 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] բնական մահով |
| Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | համալսարանի դասախոս, բուսաբան և կենսաքիմիկոս |
| Հաստատություն(ներ) | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[4] և Q4129793?[4] |
| Գործունեության ոլորտ | ագրոքիմիա |
| Անդամակցություն | Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5] և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[6] |
| Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
| Կոչում | ԽՍՀՄ ԳԱ անդամ |
| Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր |
| Գիտական ղեկավար | Վլադիմիր Մարկովնիկով |
| Եղել է գիտական ղեկավար | Ալեքսանդր Տյուլին |
| Պարգևներ | |
Դմիտրի Նիկոլաևիչ Պրյանիշկով (Дмитрий Николаевич Прянишников, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1865, Կյախտա, Transbaikal Oblast, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 30, 1948[2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ագրոքիմիկոս, կենսաքիմիկոս և ֆիտոֆիգիոլոգ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1887 թ.) և Պետրովյան երկրագործության և անտառային ակադեմիան (1885 թ., այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Կ․ Ա․ Տիմիրյազևի աշակերտը։ 1895 թվականից եղել է նույն ակադեմիայի ագրոքիմիայի ամբիոնի վարիչ։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի սննդառության և պարարտանյութերի կիրառման հարցերին։ 1916 թ. ձևակերպել է բույսերի ազոտային սննդառության դասական տեսությունը, առաջարկել բույսերում ազոտ պարունակող նյութերի փոխարկման սխեման, բացահայտել Ասպա Բագինի դերը բուսական օրգանիզմում։
Մշակել է հողերի ֆոսֆորիտացման գիտական հիմունքները։ Տվել է հայրենական կալիումական աղերի ֆիզիոլոգիական բնութագիրը, զբաղվել է թթու հողերի կրացման, ալկալի հողերի գիպսացման, օրգանական պարարտանյութերի կիրառման հարցերով։ Կատարելագործել է բույսերի սննդառության ուսումնասիրության, բույսերի և հողերի անալիզի և այլ մեթոդները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում լայն ճանաչում է գտել Պրյանիշկովի «Ագրոքիմիա» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941 թ.) ձեռնարկը։ Լենինյան մրցանակ (1926)։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Прянишников, Димитрий Николаевич (ռուս.) // Энциклопедический словарь Гранат — 7 — Александр Наумович Гранат, 1910.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Прянишников Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Елина О. Ю. Дамы на полях: образование и карьера первых женщин-агрономов, конец XIX — начало XX в., Ladies in the Fields: Education and Career Development of Women Agronomists, late XIX — early XX century (ռուս.) // Историко-биологические исследования — 2018. — Т. 10, вып. 2. — С. 67—99. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2018-11957
- ↑ Максимов Н. А. Очерк истории физиологии растений в России (ռուս.) // Труды института истории естествознания — 1947. — Т. 1. — С. 21—79.
- ↑ Шалимов С. В. Поездки советских растениеводов во Францию в период Interbellum, The visits of Soviet crop breeders to France during the interbellum (ռուս.) // Историко-биологические исследования — 2023. — Т. 15, вып. 4. — С. 193—206. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2023-4-193-206
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 432)։ |
- Նոյեմբերի 6 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 30 մահեր
- 1948 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ագրոքիմիկոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային կենսաքիմիկոսներ
- Թոքաբորբից մահացածներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Խորհրդային բուսաբաններ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուս քիմիկոսներ
- Խորհրդային ագրոքիմիկոսներ
- Խորհրդային գիտնականներ
- Ռուս կենսաբաններ
- Անձինք նամականիշերի վրա
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ