Դմիտրի Խոլոդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Խոլոդով
Ծնվել էհունիսի 21, 1967(1967-06-21)
ԾննդավայրՍերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 1994(1994-10-17) (27 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԱզգային հետազոտական միջուկային համալսարան
Մասնագիտությունլրագրող

Դմիտրի Յուրևիչ Խոլոդով (հունիսի 21, 1967(1967-06-21), Սերգիև Պոսադ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 1994(1994-10-17), Մոսկվա, Ռուսաստան), ռուս լրագրող, թղթակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի հունիսի 21-ին մերձմոսկովյան Զագորսկում (այժմ՝ Սերգիև Պոսադ)։ Մայրը՝ Զոյա Ալեքսանդրովնան, և հայրը՝ Յուրի Վիկտորովիչը, ինժեներներ էին և աշխատում էին Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Դմիտրի Խոլոդովը մեծացել է մերձմոսկովյան Կլիմովսկ քաղաքում, սովորել է N 5 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը։

Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է ծովային հետևազորում։

Գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ինժեներային ֆիզիկայի ինստիտուտը (ՄԻՖԻ), որպես ինժեներ աշխատել է Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում և որպես թղթակից՝ Կլիմովսկի ռադիոյում։

1992 թվականի օգոստոսին դարձել է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թղթակիցը։ Գրել է ժամանակակից ռուսական բանակի մասին, եղել է շատ թեժ կետերում՝ Աբխազիայում, Չեչնիայում, Ադրբեջանում, տաջիկա-աֆղանական սահմանում։

Լրագրողը հայտնի է եղել ռուսական բանակում առկա կոռուպցիայի մասին իր հրապարակումներով։ Իր նյութերում նա բազմիցս քննադատության է ենթարկել պաշտպանության նախարար Պավել Գրաչովին[1][2][3], ում մեղադրել է զինված ուժերի Արևմտյան խմբավորումում կառուպցիոն սկանդալի մասնակցության մեջ։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Խոլոդովը զոհվեց 1994 թվականի հոկտեմբերի 17-ին, Մոսկվայում, թերթի խմբագրությունում՝ իր աշխատավայրում, պորտֆել-դիպլոմատում գտնվող ինքնաշեն մինի-ականատի պայթյունից։ Մահը վրա է հասել տրավմատիկ շոկի և արյունաքամ լինելու արդյունքում։

Ըստ գործընկերների վկայության՝ Խոլոդովը ենթադրել է, որ Կազանի կայարանի պահասենյակից վերցրած դիպլոմատում ապօրինի առևտրի վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին գտնվում է զենք՝ չեչենական անջատողականների կողմից։

Հուղարկավորված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը։ Հետմահու արժանացել է Ռուսաստանի լրագրողների միության և «Հանուն մամուլի ազատության» մրցանակներին (երկուսն էլ՝ 1994 թվականին)[4]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությանը հաջորդած օրը, 1994 թվականի հոկտեմբերի 18-ին, ՌԴ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցվեց «Դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով (ՌՍՖՍՀ ՔՕ, հոդված 102, մաս 2)։ Հոկտեմբերի 19-ին ՌԴ գլխավոր դատախազությունը կատարվածը վերաորակավորեց ըստ «Մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողություն» հոդվածի (ՌՍՖՍՀ ՔՕ, հոդված 213, մաս 3)։ 1994 թվականի նոյեմբերի 11-ին ձերբակալվեց գործով առաջին կասկածյալը՝ Գլխավոր հետախուզական վարչության գնդապետ-ականատեխնիկ Վլադիմիր Կուզնեցովը, բայց Խոլոդովի մահվան մեջ նրա մասնակցությունը չհաստատվեց, և 1995 թվականի հունիսին մեղադրանքը հանվեց[5]։

1998-2000 թվականներին սպանության կասկածանքով ձերբակալվել են օդ-դեսանտային զորքերի հետախուզության ղեկավար, պահեստազորի գնդապետ Պավել Պոպովսկին, օդ-դեսանտային զորքերի հատուկ նշանակության հատուկ ջոկատի նախկին հրամանատար Վլադիմիր Մորոզովը, վերջինիս տեղակալներ՝ մայորներ Ալեքսանդր Սորոկան և Կոնստանտին Միրզոյանցը, նախկին դեսանտավոր, ձեռներեց Կոնստանտին Բարկովսկին, մասնավոր պահակային «Ռոսս» ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կուպցովը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել «Դիտավորյալ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով։ Գործը քննվել է չորս տարի, այդ ընթացքում մեղադրյալները գտնվել են քննչական մեկուսարանում՝ կալանքի տակ։ 2001 թվականի փետրվարին գործընթացի մեջ որպես վկա ներառվել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պ. Գրաչովը[6]։ 2002 թվականի հունիսի 26-ին Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը ապացույցների բացակայության հիմքով արդարացրեց բոլոր մեղադրյալներին, ազատ արձակեց կալանքից և չեղարկեց նրանց ունեցվածքի վրա դրված արգելանքը[5][7]։

2003 թվականի մայիսի 27-ին գերագույն դատարանի զինվորական կոլեգիան գլխավոր դատախազության բողոքի հիման վրա չեղարկեց արդարացման վճիռը՝ գործն ուղարկելով նոր հետաքննության։ 2004 թվականի հունիսի 10-ին կասկածյալները կրկին արդարացվեցին։ Բացի դա, դատարանը գլխավոր դատախազությանն ուղղված հատուկ վճիռ կայացրեց՝ քննչական վարչակազմի աշխատակիցներին մեղադրելով սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումների մեջ և գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովին պարտավորեցնելով մեկ ամսվա ընթացքում ձեռնարկած միջոցների մասին հաղորդում ներկայացնել։ Գլխավոր դատախազությունը և Դմիտրի Խոլոդովի ծնողները վճռաբեկ գանգատ ներկայացրեցին գերագույն դատարան։ 2005 թվականի մարտին գերագույն դատարանի զինվորական կոլեգիան հաստատեց Մոսկովյան շրջանային դատարանի կողմից կայացրած վճիռների իրավազորությունը[8][9][10]։

2005 թվականի սեպտեմբերին Խոլոդովի ծնողները հայց ներկայացրեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Մեկ տարի անց դատարանը հայտարարեց հայցը քննելու մերժման մասին՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ Խոլոդովի սպանությունը տեղի է ունեցել մինչ Ռուսաստանի՝ 1998 թվականին Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային միանալը[11]։

2006-2009 թվականներին նախկին մեղադրյալները հայցեր ներկայացրեցին Գերագույն դատարան՝ իրենց՝ gլխավոր դատախազության կողմից հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Հայցերը մասնակիորեն բավարարվել են[12][13][14]։

Ներկա պահին սպանությունը շարունակում է մնալ չբացահայտված։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադարձ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Խոլոդովին է նվիրված «Բելայա Գվարդիա» խմբի կատարմամբ՝ «Գոլուբայա ստրելա» երգը։
  • Դմիտրի Խոլոդովը ռուսական մի շարք հեռուստասերիալների կերպարների նախատիպն է հանդիսացել, այդ թվում՝
    • Դմիտրի Շոլոխով («Սվինադաշույն-2»),
    • Իլյա Գավրիլով («Դաժանների ժամանակը»),
    • Դենիս Գորյաչև («Աֆղանական ստվեր»)
    • և այլն
  • Դմիտրի Խոլոդովի սպանության հանգամանքներն ընկած են հեռուստատեսային «Վաժնյակ» ֆիլմի սերիաներից մեկի հիմքում.
  • 1993—1994 թվականների իրադարձությունները, որոնք լրագրողի սպանության պատճառ դարձան, արտացոլված են ռուսական «Հայրենիք» հեռուստասերիալում (որպես մայոր Բրագինի հիշողություններ՝ գերության ժամանակների կյանքի մասին)։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журналисты XX века: люди и судьбы. — ОЛМА Медиа Групп, 2003-01-01. — 832 с. — ISBN 9785224040742
  2. Ольга Рубан, Olʹga Baksheeva Dmitriĭ Kholodov: vzryv : khronika ubiĭstva zhurnalista. — Эксим, 1998-01-01. — 614 с.
  3. Время и мы. — Изд-во "Время и мы", 1994-01-01. — 630 с.
  4. «Великое электрическое открытие, приговор для Аль Капоне и учреждение самых массовых медалей. Убийство Дмитрия Холодова»։ Правда.ру։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2011-8-30 
  5. 5,0 5,1 «Ъ-Газета — История дела Дмитрия Холодова»։ kommersant.ru։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-12-1 
  6. Денис Виксне. (27 февраля 2001)։ «Грачев относился к Холодову «неплохо»»։ Независимая газета։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-24 
  7. «Комментарии: Никто не хотел убивать»։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-12-1 
  8. Владимир Демченко։ «Убийцы Дмитрия Холодова на свободе»։ Известия.Ру։ Արխիվացված օրիգինալից 2010-05-26-ին։ Վերցված է 2010-12-1 
  9. «Генпрокуратура опротестовала приговор по делу Дмитрия Холодова»։ pravda.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-1 
  10. «Lenta.ru: Холодов, Дмитрий»։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-1 
  11. «Lenta.ru: Масс-медиа: Страсбург отказался рассматривать «дело Холодова»»։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-2 
  12. «Бывшие обвиняемые в убийстве Холодова подают в суд на Генпрокуратуру»։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-2 
  13. «Павел Поповских отсудил у Минфина 2,8 миллиона рублей»։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-2 
  14. «Оправданный по делу Холодова бизнесмен отсудил восемь миллионов рублей»։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է 2010-12-2