Դիպակ Չոպրա
Դիպակ Չոպրա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1946[1][2][3] (78 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրթություն | All India Institutes of Medical Sciences? |
Ազդվել է | Մահարիշի Մահեշ Յոգի |
Երկեր | The Seven Spiritual Laws of Success? և You Are the Universe: Discovering Your Cosmic Self and Why It Matters? |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, գրող, բժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ, Ayurvedacharya և documentary participant |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մալիկա Չոպրա և Gotham Chopra? |
Կայք | deepakchopra.com |
Deepak Chopra Վիքիպահեստում |
Դիպակ Չոպրա (հինդի՝ दीपक चोपड़ा, հոկտեմբերի 22, 1946[1][2][3], Նյու Դելի, Հնդկաստան), հնդկական արմատներով ամերիկացի բժիշկ և գրող, որը գրել է բազմաթիվ գրքեր հոգևորության և այլընտրանքային բժշկության վերաբերյալ։ Դիպակ Չոպրայի աշխարահայացքի վրա, նրա խոսքով, մեծապես ազդվել են Ջիդդու Կրիշնամուրտիի ուսմունքները։ Նրա վրա ազդել են նաև Վեդանտայի և Բհագավադ Գիտայի ուսմունքները։
Չոպրան դասավանդել է Տաֆտսի, Բոստոնի և Հարվարդի համալսարանների բժշկական դպրոցներում։ Մինչ մասնավոր պրակտիկայի անցնելը՝ նա զբաղեցրել է Մասաչուսեթսի նոր Անգլիայի հիվանդանոցի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
1985 թ., Չոպրան հանդիպում է Մահարիշ Մահեշ Յոգիին, ով առաջարկում է նրան ուսումնասիրել Այուրվեդան[5]։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չոպրան ծնվել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում։ Նրա հայրը ՝ Կրիշնա Չոպրան, սրտաբան էր, որը ծառայում էր որպես քահանա տեղական հիվանդանոցում և լեյտենանտ բրիտանական բանակում։ Չոպրայի պապը զբաղվում էր Այուրվեդայով (հնդկական այլընտրանքաին բժշկության ուղիներից մեկը)։ Չոպրան ԱՄՆ է արտագաղթել 1968-ի իր կնոջ ՝ Ռիտայի հետ։ 1993 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվեց Լա Խոլլա։ Նրանք ներկայումս ապրում են Սան Դիեգոյում ՝ իրենց երեխաների ՝ Գաուտամի և Մալիկայի հետ։
Չոփրաի կրտսեր եղբայրը ՝ Սանջիվը, բժշկության պրոֆեսոր է և աշխատում է Beth Israel Deaconess Medical Center բժշկական կենտրոնի առաջադեմ բժշկական կրթության բաժնի դեկան։
Չոպրան նախնական կրթությունը ստացել է Նյու Դելիի Սուրբ Կոլումբոս դպրոցում, այնուհետև ավարտել է Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտը։ Նա ավարտեց իր կլինիկական պրակտիկան և օրդինատուրան Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում գտնվող Մուհլենբուրգի հիվանդանոցում, Մասաչուսեթսի նահանգի Բերլինգթոնի Լահի հիվանդանոցում և Վիրջինիայի համալսարանի հիվանդանոցում։ Օրդինատուրան ավարտելուց հետո Չոպրան հանձնեց ներքին բժշկի և էնդոկրինոլոգիայի դոկտորի քննությունը։ 1996-ին Չոպրան և նյարդաբան Դեյվիդ Սայմոնը հիմնեցին Chopra Wellbeing Center- ը, որի մեջ մտնում էր նաև Այուրվեդան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ Burton, Rosamund. «Peace Seeker». Nova Magazine. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիպակ Չոպրա» հոդվածին։ |
|