Դին Քորլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դին Քորլ
Պատկեր
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 24, 1939(1939-12-24)
ԾննդավայրՖորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մահվան ամսաթիվօգոստոսի 8, 1973(1973-08-08) (33 տարեկան)
Մահվան վայրPasadena, Հարիս շրջան, Տեխաս, ԱՄՆ
Մահվան պատճառհրազենային վերք և exsanguination?
Սպանություն

Դին Առնոլդ Քորլ (անգլ.՝ Dean Arnold Corll, դեկտեմբերի 24, 1939(1939-12-24), Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ - օգոստոսի 8, 1973(1973-08-08), Pasadena, Հարիս շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան, բռնաբարող և մանկապիղծ, որը Հյուսթոնում երկու հանցակիցների հետ (Դեյվիդ Օուեն Բրուքս և Էլմեր Ուեյն Հենլի կրտսեր)՝ 1970-1973 թվականներին բռնաբարել և սպանել է առնվազն 27 տղաների[1][2]։ Պատմությունը հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ Էլմերը գնդակահարել է Քորլին․ այն ժամանակ սա համարվել է ամերիկյան պատմության մեջ ամենադաժան սպանությունների շարքը։

Քորլի մականունը եղել է «Քենդիմեն» (անգլ.՝ Candy Man), քանի որ նա և իր ընտանիքը ունեցել են Հյուսթոն Հեյթսում գտնվող կոնֆետի գործարան և Քորլը հաճախ իր ապագա զոհերին գայթակղել է անվճար կոնֆետով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Քորլը ծնվել է 1939 թվականի դեկտեմբերի 24-ին Ինդիանայում՝ Առնոլդ Էդվին Քորլի (փետրվարի 7, 1916 - ապրիլի 5, 2001) և Մերի Ռոբինսոնի (մայիսի 9, 1916 - 31 մայիսի, 2010) ընտանիքում։ Դինն ունեցել է կրտսեր եղբայր՝ Սթենլին, որը ծնվել է 1942 թվականին։ Առնոլդը խիստ է եղել որդիների նկատմամբ, մինչդեռ Մերին պաշտպանել է նրանց։ Ծնողները հաճախ վիճել են և ի վերջո ամուսնալուծվել 1946 թվականին։ Տղաներն ամուսնալուծությունից հետո մնացել են մոր մոտ։ Ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց Առնոլդը զորակոչվել է ռազմաօդային ուժերի բանակ Մեմֆիսում (Թենեսի), որից հետո Մերին վաճառել է իրենց տունը և երեխաների հետ տեղափոխվել Մեմֆիս, որտեղ ապրել է անվատնակի մեջ, որպեսզի որդիները կարողանան կապ պահպանել հոր հետ։ Ավելի ուշ Առնոլդն ու Մերին հաշտվելու փորձեր են կատարել։ 1950 թվականին նրանք նորից ամուսնացել են և տեղափոխվել Տեխասի Փասադենա քաղաք, բայց կրկին ամուսնալուծվել 1953 թվականին։ Երբ նրանք բաժանվել են՝ Դինն ու Սթենլին կրկին մնացել են իրենց մոր հետ, բայց շարունակել են հաճախ տեսնել իրենց հորը։ Այնուհետև Մերին ամուսնացել է ժամացույցներ վաճառող Ջեյք Ուեսթի հետ և ընտանիքը տեղափոխվել է Վայդոր (Տեխաս), որտեղ 1955 թվականին ծնվել է Դինի խորթ քույրը՝ Ջոյսը։ Ընկույզ վաճառողի խորհրդով Ջեյքը և Մերին այնտեղ հիմնել են փոքրիկ ընտանեկան կոնֆետի գործարան՝ Pecan Prince-ը, որն ի սկզբանե գտնվել է իրենց տան ավտոտնակում։ Այդ պահից մինչև դպրոցն ավարտելը Դինն ու Սթենլին օր ու գիշեր աշխատել են այս ինքնաստեղծ «գործարանում», նրանց պարտականությունները ներառել են արտադրանքը պատրաստող մեքենայի մոնիտորինգը և դրանց փաթեթավորումը։

Մանուկ հասակում Դինը ամաչկոտ, լուրջ երեխա է եղել, որը հազվադեպ է շփվել այլ երեխաների հետ, բայց միևնույն ժամանակ հետաքրքրություն է ցուցաբերել իր հարուստ հասակակիցների նկատմամբ։ Յոթ տարեկանում տառապել է չախտորոշված ռևմատիկ տենդով, որը հայտնաբերվել է միայն 1950 թվականին (երբ նա տասը տարեկան էր), երբ բժիշկները նկատել են, որ նա սրտի խշշոց ունի։ Սրանից հետո Քորլին ազատել են դպրոցում ֆիզիկական կուլտուրայի դասերից։ 1954-1958 թվականներին Դինը հաճախել է Վայդորի միջնակարգ դպրոցը։ Թեև ջանասեր աշակերտ է եղել և լավ է սովորել՝ այնտեղ նրա միակ հետաքրքրությունը դպրոցի փողային նվագախումբն է եղել, որտեղ տրոմբոն է նվագել։ Չնայած Դինի՝ որպես միայնակ մարդու համբավին, նա դեռահասության տարիներին հանդիպել է աղջիկների հետ։

Դինը ավարտել է միջնակարգ դպրոցը 1958 թվականի ամռանը, որից հետո ընտանիքը տեղափոխվել է Հյուստոնի հյուսիսային արվարձաններ, որպեսզի նրանց բիզնեսը ավելի մոտ լինի քաղաքին (քանի որ հենց Հյուսթոնում էր, որ Ջեյքը կարողացավ վաճառել իրենց արտադրանքի մեծ մասը)։ Այստեղ նրանք կարողացել են բացել մի ամբողջ խանութ, որը կոչվել է «Pecan Prince»: 1960 թվականին մոր խնդրանքով, Դինը ստիպված է եղել տեղափոխվել Ինդիանա՝ իր այրիացած տատիկին օգնելու համար, որտեղ նա ապրել է գրեթե երկու տարի։ Այս ընթացքում մտերիմ հարաբերություններ է ունեցել տեղացի մի աղջկա հետ, սակայն երբ վերջինս ամուսնության առաջարկ է արել, նա հրաժարվել է։ 1962 թվականին վերադարձել է իր ծնողների մոտ՝ խանութում օգնելու համար, որն այդ ժամանակ տեղափոխվել էր Հյուսթոն Հեյթս շրջան (այդ ժամանակ Հյուսթոնի տնտեսապես շատ աղքատ շրջանը)։ Քիչ անց Դինը տեղափոխվել է խանութի վերևում գտնվող բնակարան։

1963 թվականին Մերին ամուսնալուծվել է Ջեյքից և բացել իր սեփական կոնֆետի բիզնեսը՝ Corll Candy Company, որտեղ Դինը նշանակվել է փոխնախագահ։ Այդ նույն տարում անչափահաս աշխատողներից մեկը բողոքել է Մերիին, որ Դինը սեռական ոտնձգություններ է կատարում իր նկատմամբ, բայց Մերին պարզապես աշխատանքից ազատել է տղային։

24-ամյա Քորլը ԱՄՆ զինված ուժերում ծառայության անցնելուց անմիջապես հետո, 1964 թվական:

Բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի օգոստոսի 10-ին Դինը զորակոչվել է բանակ և ուղարկվել Լուիզիանայի Ֆորտ Պոլկ՝ հիմնական վերապատրաստման։ Ավելի ուշ նրան ուղարկել են Ջորջիայի Ֆորտ Բենինգ՝ ռադիոտեխնիկի վերապատրաստման համար, որից հետո նրա մշտական աշխատանքի վայրը եղել Տեխասի Ֆորտ Հուդը։ Պաշտոնական զինվորական գրառումների համաձայն՝ Դին Քորլի ծառայությունը բանակում եղել է անբիծ։ Այնուամենայնիվ Դինն ինքն ատել է զինվորական ծառայությունը և հրաժարականի դիմում է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ պետք է օգնի ընտանեկան բիզնեսում։ Նրա խնդրանքը բավարարվել է և 10 ամիս ծառայելուց հետո՝ 1965 թվականի հունիսի 11-ին Դինը ծառայությունից ազատվել է։

Քորլի մի քանի շատ մտերիմ ծանոթներ պատմել են, որ հենց Դինն է պատմել իրենց, որ հենց բանակում է նա վերջապես հասկացել իր համասեռամոլությունը։ Մյուս ծանոթները՝ ում նա դա չի ասել, ասում են, որ իրենք են կռահել նրա կողմնորոշման մասին, երբ նկատել են նրա արտաքին վարքագծի աննշան փոփոխություններն այն պահերին, երբ եղել է անչափահաս տղաների շրջապատում է եղել։

Քորլ Քնեդի Փոմփանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակից վերադառնալուց հետո Դինը կրկին դարձել է իրենց ընտանեկան ընկերության փոխնախագահը։ Դինի նախկին խորթ հայրը՝ Ջեյք Ուեսթը, պահպանել է իրենց հին բիզնեսի սեփականատիրությունը, ինչի արդյունքում սկսել է մրցակցություն Pecan Prince-ի և Corll Candy Company-ի միջև։ Արդյունքում Դինը հաճախ ստիպված է եղել աշխատել առավոտից երեկո՝ իրենց գործարանի արտադրանքի աճող պահանջարկը բավարարելու համար։

1965 թվականին Corll Candy ընկերությունը տեղափոխվել է 22-րդ փողոց և գտնվում էր Հելմսի տարրական դպրոցի դիմաց։ Այստեղ Դինը հաճախ անվճար քաղցրավենիք է առաջարկել տեղի երեխաներին (և հատկապես անչափահաս տղաներին)՝ նման վարքագծի արդյունքում նրան տրվել են «Քենդի մեն» («Քաղցր մարդ») և «Համելնյան մկնորս» մականունները: Իր հերթին ընկերությունը վարձել է մի քանի դեռահասների՝ որպես էժան աշխատուժ և Դինին տեսել էին՝ նրանցից ոմանց հետ սիրախաղ անելուց։ Նա նաև բիլիարդի սեղան է տեղադրել գործարանի հետնամասում, որտեղ հաճախ հավաքվում էլ բանվորները։

1968 թվականի հունիսին Corll Candy ընկերությունը փակվել է, որից հետո Դինը աշխատանքի է անցել որպես էլեկտրիկ Houston Lightning and Power-ում, որտեղ փորձարկել է էլեկտրական ռելեային համակարգերը, իսկ Մերին և Ջոյսը մեկնել են Կոլորադո։ Եվ չնայած Մերին հաճախ է խոսել հեռախոսով որդու հետ, նրանք այլևս երբեք անձամբ չեն հանդիպել։ Դինն աշխատել է Houston Lightning and Power-ում մինչև իր մահը։

Դևիդ Բրուքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Corll Candy Company-ի գոյության ընթացքում երեխաներն ու դեռահասները հաճախ են հավաքվել Դինի շուրջը և նրա հետ ժամանակ անցկացրել գործարանի ծայրամասերում։ Դինը հաճախ է տարել նրանց ճամփորդությունների դեպի հարավային Տեխասի լողափեր։ 1967 թվականին Դինը հանդիպել է 12-ամյա վեցերորդ դասարանի աշակերտ Դեյվիդ Օուեն Բրուքսին (ծնված 1955 թվականի փետրվարի 12-ին), որը այն երեխաներից մեկն եղել, ում անվճար կոնֆետ է նվիրել։ Դեյվիդը շատ անվստահ է եղել (որովհետև ակնոց է կրել) և դուր է եկել գալիս Դինին, քանի որ տղան չի ծաղրել նրան իր արտաքինի համար և միշտ գրպանի փող է տվել, եթե Դեյվիդը դա խնդրում էր։ Ի վերջո Դեյվիդը սկսել է Դինին դիտարկել որպես երկրորդ հայր (Դեյվիդի ծնողները ամուսնալուծված էին և նա ապրում էր հոր հետ)։ Դինն աստիճանաբար սկսել է կաշառել Դեյվիդին փողով և նվերներով, և նրանց հարաբերությունները նույնպես աստիճանաբար դուրս են եկել թույլատրվածից։ 1969 թվականի սկզբին Դինը համոզել է Դեյվիդին ինտիմ հարաբերություններ ունենալ և դրանից հետո նա հաճախակի մինետ է կատարել նրան։ 1970 թվականին Դեյվիդը, որն այդ ժամանակ 15 տարեկան է եղել, ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Բոմոնտ իր մոր մոտ, բայց երբ նա այցելում էր իր հորը Հյուսթոնում, այցելել է նաև Դինին, որը թույլ է տվել նրան մնալ իր բնակարանում, եթե Դեյվիդը ցանկանար։ Նույն թվականի վերջերին Դեյվիդը վերադարձել է Հյուսթոն և ինչպես հետագայում է ասել՝ սկսել է Դինի բնակարանը համարել իր երկրորդ տունը։

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Ռեյբերնի ջրամբարը, որտեղ թաղված էին Կորլի որոշ զոհեր:

1970 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 1973 թվականի օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Դին Քորլը առևանգել և սպանել է առնվազն 27 մարդու։ Նրա բոլոր զոհերը 13-ից 20 տարեկան տղաներ են եղել, որոնց մեծ մասը դեռահասներ՝ Հյուսթոն Հայթ  կոչվող շրջաններից մեկից, որը 3 կմ երկարությամբ և 5 կմ-ից ոչ ավելի լայնությամբ փողոցների թաղամաս էր, որտեղ հիմնականում բանվոր դասակարգի ներկայացուցիչներ էին բնակվում։ Շատ դեպքերում Քորլին օգնել են երկու հանցակիցներ՝ վերոհիշյալ Դեյվիդ Օուեն Բրուքսը և Էլմեր Ուեյն Հենլի կրտսերը։ Զոհերից մի քանիսը Բրուքսի կամ Հենլիի ընկերներն էին (կամ ընդհանուր ընկերներ), մյուսները՝ մարդիկ, որոնց Քորլը նախապես հանդիպել էր։ Քորլի զոհերից 11-ը սովորել են նույն ավագ դպրոցում[3]։ Զոհերից երկուսը՝ Բիլլի Բոլչը և Գրեգորի Մալլի Ուինքլը եղել են Corll Candy ընկերության նախկին աշխատակիցներ[4]։

Քորլի զոհերին սովորաբար խնջույքների խոստումով գայթակղում էին և տանում նրա երկու մեքենաներից մեկը (Ford Econoline ֆուրգոն և Plymouth GTX[en] ) և քշում նրա տուն։ Այնտեղ նրանց թմրանյութ են տվել և արբեցրել այնքան ժամանակ, մինչ նրանք կորցրել են գիտակցությունը և ձեռնաշղթաներ են հագցրել (կամ պարզապես ուժով ոլորել)։ Այնուհետև հանում էին զոհերի հագուստները և սովորաբար կապում Քորլի մահճակալին կամ հատուկ խոշտանգումների տախտակին, որը կախված է եղել պատից։ Հետո նրանց բռնաբարել ու ծեծել են, ինչը երբեմն տևել է մի քանի օր։ Զոհերը սպանվել են երկու եղանակով՝ խեղդամահ անելով կամ 22 տրամաչափի ատրճանակից արձակված կրակոցով։ Դիակները թաքցվել են չորս վայրերից մեկում՝ վարձակալած նավակում, Բոլիվարի թերակղզու լողափում, Սեմ Ռեյբուրն ջրամբարի մոտ գտնվող անտառում (Կորլների ընտանիքն այնտեղ ափին փայտե տնակ ուներ) և Սան Ավգուստին կոմսությունում կամ Ջեֆերսոն շրջանի լողափում։ Եղել են մի քանի դեպքեր, երբ Քորլը ստիպել է իր զոհերին նամակներ գրել ծնողներին՝ իրենց բացակայության համար հորինված պատճառներով, որպեսզի նրանք ժամանակից շուտ չանհանգստանան։ Քորլը հաճախ իր մոտ պահել է իրեր՝ ինչ-որ կերպ իր զոհերին հիշելու համար (առավել հաճախ՝ բանալիներ)[5][6]։

Սպանությունների ընթացքում Քորլը հաճախ է փոխել իր բնակության վայրը, բայց երբեք չի հեռացել Հյուսթոն Հեյթսից։ Միայն 1973 թվականի գարնանը տեղափոխվել է Փասադենա։

Քորլի զոհերի հետ կապված շատ դեպքերում Հյուսթոնի ոստիկանությունը մեծ ջանք չի գործադրել նրանց փնտրելու համար՝ հավատալով, որ դեռահասները թափառելու և արկածների տարրական ծարավ ունեին և վաղ թե ուշ նրանք բոլորը ինքնուրույն կվերադառնան տուն[7]։

Առաջին սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քորլի առաջին հայտնի զոհը մինչ օրս եղել է Տեխասի համալսարանի առաջին կուրսեցի Ջեֆրի Ալան Քոնենը (ծնված 1951 թվականի նոյեմբերի 20-ին), որին Դինը սպանել է 1970 թվականի սեպտեմբերի 25-ին։ Քոնենը մեկ այլ ուսանողի հետ համալսարանից ավտոստոպով հասել է Հյուսթոնում գտնվող իր ծնողների տուն։ Հասնելով Հյուսթոն՝ Քոնենին մենակ իջեցրել են Վեսթհայմեր ճանապարհի և Հարավային Վոսսի անկյունում՝ Uptown Houston-ի մոտ[8]։ Քորլն այդ ժամանակ ապրում էր Յորքթաուն փողոցում գտնվող բնակարանում՝ Վեսթհայմեր ճանապարհի խաչմերուկի մոտ և ըստ երևույթին՝ Քոնենին առաջարկել է երթևեկել իր ծնողների տուն և ըստ երևույթին Քոնենը համաձայնել է։ Հետագայում դատաբժշկական փորձագետները պարզել են, որ տղային խեղդամահ են արել, նրան խեղդամահ են արել և՛ պարանոցից, և՛ հագուստի կտորը բերանը խցկելով։ Քոնենի մերկ մարմինը՝ կապված ձեռքերով և ոտքերով ծածկված է եղել կրաքարով, փաթաթված պոլիէթիլենով և թաղվել է մեծ քարի տակ՝ High Island Beach-ում։ Ինչ-որ տեղ Քոնենի սպանության ժամանակ Դեյվիդ Բրուքսը բռնել է Քորլին, երբ ն խոշտանգում էր ևս երկու տղաների[9]։ Քորլը Բրուքսին մեքենա է խոստացել նրա լռության դիմաց, իսկ ավելի ուշ նրան գնել է կանաչ Chevrolet Corvette: Ավելի ուշ Քորլն ասել է Բրուքսին, որ տղաներին սպանել են և խոստացել է 200 դոլար յուրաքանչյուր տղայի կամ դեռահասի համար, որը Բրուքսը կարող է գրավել իր բնակարան։

Դոնալդ և Ջերի Ուոլդրոփ

1970 թվականի դեկտեմբերի 13-ին Բրուքսը Սփրինգ Բրանչից գայթակղել է 14-ամյա Ջեյմս Յուջին Գլասին (ծնված 1956, հունվարի 28-ին) և Դենի Մայքլ Յեյթսին (ծնված 1956թ. նոյեմբերի 9-ին), ովքեր վերադառնում էին կրոնական ժողովից։ Այնպես է ստացվել, որ Գլասը ճանաչում էր Բրուքսին և նույնիսկ նախկինում այցելել է Քորլի բնակարան։ Երկուսին էլ խոշտանգել են, բռնաբարել ու խեղդամահ արել։ Նրանց մարմինները հետագայում թաղվել են գետնի տակ՝ նոյեմբերի 17-ին Քորլի վարձակալած նավանոցում։ Վեց շաբաթ անց Բրուքսն ու Քորլը հանդիպել են եղբայրների՝ 15-ամյա Դոնալդ Ուեյնին (ծնված օգոստոսի 15, 1955) և 13-ամյա Ջերի Լինին (ծնված սեպտեմբերի 15, 1957) Ուոլդրոպներին, ովքեր տուն էին վերադառնում ընկերոջ տնից։ Նրանց սպանության օրինաչափությունը նման է եղել նրանց գցել են Քորլի մեքենան և տարել Մանգում-ռոուդում գտնվող նրա վարձակալած բնակարանը, որտեղ նրանց բռնաբարել են, խոշտանգել և խեղդամահ արել, որից հետո թաղել նույն նավակում։ Ավելի ուշ պարզվել է, որ նրանց հայրը՝ Էվերեթ Ուոլդրոփը, կապվել է Հյուսթոնի ոստիկանության հետ՝ նրանց անհետանալուց անմիջապես հետո՝ հայտնելով, որ ծանոթներից մեկը տեսել է, թե ինչպես է Քորլին դիակներ թաղում իր նավանոցում։ Այնուհետև ոստիկանությունը հապճեպ խուզարկություն է անցկացրել նավանոցի շուրջ և հերքել Ուոլդրոփի տեղեկությունները որպես կեղծ[10][11]։

Հետո 1971 թվականի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում՝ Քորլը, Բրուքսի հետ առևանգել և սպանել է ևս երեք տղաների Հյուսթոն Հայթսից՝ 15-ամյա Ռանդալ Լի Հարվիին (ծնված 1955, հունիսի 11-ին) (նրան վերջին անգամ տեսել են ծնողները՝ մարտի 9-ին, երբ նա հեծանիվով գնում էր Օաք Ֆորեսթ, որտեղ կես դրույքով աշխատում էր որպես բենզալցակայանի սպասավոր), 13-ամյա Դեյվիդ Ուիլյամ Հիլիգիստը (ծնված 1957, հուլիսի 30-ին) և 16-ամյա Գրեգորի Մալլինը Ուինքլ (ծնվել է 1955 թվականի հունվարի 24-ին) (երկուսն էլ սպանվել են մայիսի 29-ին)։ Հիլիգիստի և Ուինքլի դեպքում գործի մեջ առաջին անգամ հայտնվել է Էլմեր Ուեյն Հենլին՝ 15-ամյա Հենլին Հիլիգիստի ընկերն էր և կամավորներից մեկը, որն օգնում էր գտնել անհայտ կորածներին, նա նույնիսկ անձամբ տպագրում և փակցնում էր ծանուցումներ ամբողջ տարածքում՝ տրամադրելով պարգևատրում տղաների մասին ցանկացած տեղեկատվության համար։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը փորձել է համոզել Ուինքլի մորը, ինչպես և Քորլի զոհերի մյուս ծնողներին, որ որդին պարզապես փախել է տնից, ինչին նա պատասխանել է «Դուք չեք փախչում ձեռնունայն, ունենալով ձեր հետ միայն լողազգեստ և 80 ցենտ»[12][13]:

Օգոստոսի 17-ին Քորլը և Բրուքսը հանդիպել են Բրուքսի 17-ամյա ընկերոջը՝ Ռուբեն Ուիլֆորդ Ուոթսոնին (ծնված 1954 թվականի ապրիլի 19-ին), որը տուն էր վերադառնում Հյուսթոնի կինոդահլիճից։ Բրուքսը գայթակղել է Ուոթսոնին Քորլի բնակարանում երեկույթ կազմակերպելու առաջարկով (այժմ Սան Ֆելիպե փողոցում, որտեղ Քորլը բնակություն էր հաստատել մեկ ամիս առաջ), հետո ամեն ինչ ընթացել է նույն սցենարով։ Սեպտեմբերին Քորլը տեղափոխվել է մեկ այլ բնակարան՝ Կոլումբիա փողոց 915։ Ավելի ուշ Բրուքսը ոստիկանությանը պատմել է, որ այն ժամանակահատվածում, երբ Քորլը ապրել է այնտեղ և բառացիորեն մինչև այն օրը, երբ Էլմեր Ուեյն Հենլին «հայտնվել է դեպքի վայրում», նրանք առևանգել և սպանել են ևս երկու տղաների։ Քորլը նրանցից մեկին պատանդ է պահել չորս օր՝ նախքան սպանելը[14]։ Այս տղաների ինքնությունը պարզել չի հաջողվել։

Էլմեր Ուեյն Հենլիի մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմեր Ուեյն Հենլին ծնվել է 1956 թվականի մայիսի 9-ին Հյուսթոնում, Էլմեր Ավագի և Մերի Ուիդի չորս որդիներից ավագը։ Հայրը հարբեցող է եղել և ծեծել է կնոջն ու երեխաներին։ Չնայած դրան՝ Մերին ձգտել է երեխաներին լավ կրթություն տալ և պաշտպանել նրանց մեծահասակների խնդիրներից։ Երբ Էլմերը 14 տարեկան է եղել նրա ծնողները բաժանվել են և բոլոր չորս որդիները մնացել են Մերիի հետ։ Սկզբում Էլմերը լավ է սովորել դպրոցում, բայց այն բանից հետո, երբ նրա ծնողները բաժանվել են՝ ընտանիքը պահելու գործում մորն օգնելու համար՝ սկսել է կես դրույքով աշխատել որպես բանվոր, նրա գնահատականները կտրուկ վատացել են և նա սկսել է բաց թողնել դպրոցը։ Այս շրջանում ծանոթացել է Դեյվիդ Բրուքսի հետ, որը նրանից եղել է մեկ տարով մեծ։ Հենլին և Բրուքսը հաճախ են միասին խաղացել և երբ նա եղել է 15 տարեկան՝ Հենլին ամբողջովին թողել է դպրոցը։ Բրուքսի միջոցով Հենլին ծանոթացել է Քորլի հետ և ենթադրություն կա, որ Բրուքսը Հենլիին բերել է վերջինիս բնակարան՝ որպես տուժող, բայց Քորլը տղայի մեջ տեսել է ապագա հանցակիցի ներուժը և չի դիպչել նրան։ Սկզբում Հենլին անտեսում էր Բրուքսի և Քորլի իրական հարաբերությունները, թեև կռահում էր վերջինիս կողմնորոշումը, բայց միևնույն ժամանակ հիանում էր նրանով իր քրտնաջան աշխատանքի համար։ 1971 թվականից Հենլին սկսել է շատ ժամանակ անցկացնել Քորլի հետ։

Սկզբում Հենլին պատկերացում չի ունեցել սպանությունների մասին, Քորլը համոզել է նրան, որ ինքը և Բրուքսը զբաղվում են միայն կողոպուտներով։ Նրա դրդմամբ Բրուքսը նրանց հետ թալանել է մի քանի տուն, ինչի համար ստացել է որոշակի գումար։ Մի պահ Քորլն ըստ երևույթին որպես փորձություն հարցրել է, թե արդյոք նա կարո՞ղ է սպանել անհրաժեշտության դեպքում, ինչին Հենլին դրական է պատասխանել։ Տեղացի տղաների անհետացման պատճառի մի մասը Հենլին իմացել է 1971 թվականի ձմռանը, երբ Բրուքսը կրկին բերել է նրան Քորլի բնակարան՝ ասելով, որ «շահութաբեր բիզնես է առաջանում»։ Քորլը այդտեղ էլ խաբել է Հենլիին՝ նա նրան ասել է, որ կապված է Դալլասի մի կազմակերպության հետ, որը փոքրիկ տղաներին սեռական ստրկության մեջ է պահում[15]։ Ինչպես Բրուքսին, այնպես էլ Հենլիին առաջարկվել է «հոնորար»՝ 200 դոլար՝ յուրաքանչյուր բռնված տղայի համար։ Հետագայում Հենլին ոստիկաններին ասել է, որ նա մի քանի ամիս անտեսել էր Քորլի առաջարկը, սակայն ընտանիքի ծանր ֆինանսական վիճակը ի վերջո ստիպել է նրան ընդունել առաջարկը՝ 1971 թվականի սկզբին։ Հենլիի մասնակցությամբ առևանգված առաջին զոհի ինքնությունը մնում է անհայտ, բայց ենթադրվում է, որ նա եղել է 17-ամյա Ուիլարդ Կարմոն Բրանչը (ծնված 1954 թվականի հուլիսի 2-ին) Օք Ֆորեսթից, որը անհետացել է 1972 թվականի փետրվարի 17-ին և ամոփրձահատված մարմինը հետագայում հայտնաբերվել է թաղված նավակում։ Քորլն ըստ Հենլիի՝ այդ ժամանակ ապրում էր Շուլեր փողոցի 925 հասցեում, ուր տեղափոխվել էր նույն ամսին, բայց Բրուքսը ավելի ուշ ոստիկաններին ասել է, որ Հենլիի առաջին ներգրավվածության ժամանակ Քորլն ապրել է մեկ այլ հասցեում։ Բրանչին (եթե դա իսկապես նա էր) գայթակղել են մարիխուանա ծխելու խոստումով։ Եվ չնայած Հենլին անձամբ ձեռնաշղթաներ է հագցրել տուժողի ձեռքերին, կապել նրա ոտքերը և ժապավենով փակել բերանը՝ նա դեռ գաղափար չի ունեցել հետագա սպանության մասին[16]։

Ամբողջական ճշմարտությունը Հենլիին բացահայտվել է մեկ ամիս անց՝ 1972 թվականի մարտի 24-ին, երբ նա նման կերպ օգնել է գայթակղել իր 18-ամյա ընկերոջը՝ Ֆրենկ Էնթոնի Ագիրեին (ծն. օգոստոսի 22, 1953), որին եռյկը տեսել է Յեյլ փողոցում գտնվող ռեստորանից դեպի Կորլ գնալիս, որտեղ նա աշխատում էր։ Բայց այս անգամ Քորլն անձամբ մատնել է զոհին և հենց նրա դաժան վերաբերմունքն էր, որ բացել է Հենլիի աչքերը նախորդ առևանգված տղաների հետ կատարվածի վրա (ներառյալ Քորլը և Բրուքսը, որոնք Հենլիին խոստովանել են, որ սպանել են իր ընկերոջը՝ Դեյվիդ Հիլիգիստին)։ Ըստ Հենլիի նա աղաչել է Քորլին չսպանել Ագիրիեին, բայց նա չի լսել[17]։ Այնուամենայնիվ, նույնիսկ իմանալով սարսափելի ճշմարտությունը, Հենլին գումար է ընդունել Բրուքսից և օգնել նրանց թաղել Ագիրեի մարմինը High Island Beach-ում։ Ավելի ուշ՝ հարցաքննության ժամանակ, Բրուքսն ասել է, որ հենց այն ժամանակաշրջանում, երբ Քորլը ապրում էր Շուլեր փողոցում՝ Հենլին ուներ բացահայտ սադիստական հակումներ, որոնք անուղղակիորեն կարող էին բացատրել, թե ինչու է նա համաձայնվել շարունակել օգնել Քորլին։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին Հենլին օգնել է Քորլին առևանգել իր մեկ այլ ընկերոջը՝ 17-ամյա Մարկ Սթիվեն Սքոթին (ծնված 1954, հուլիսի 16)։ Վերջինիս դեպքում գրեթե անհաջող կրակոց է եղել՝ երբ Քորլը փորձել է բռնել Սքոթին, նա սկսել է կատաղի դիմադրել և ինչ-որ պահի զինվել դանակով, ինչի պատճառով Հենլին ստիպված է եղել ատրճանակ ուղղել նրա վրա։ Ինչպես Ագիրեն, այնպես էլ Սքոթը թաղվել են այդ կղզում։ Մայիսի 21-ին եռյակը առևանգել է ևս երկու տղայի՝ 17-ամյա Բիլի Ջին Բոլչ կրտսերին (ծնված 1955, ապրիլի 21-ին) և 16-ամյա Ջոնի Ռեյ Դելոմեյին (ծնված 1955, օգոստոսի 9-ին)։ Հենլին անձամբ է սպանել նրանց։ Սկզբում նա խեղդամահ է արել Բոլչին, իսկ հետո կրակել Դելոմիի ճակատին, բայց նա դեռ ողջ էր (քանի որ գնդակը դուրս էր եկել նրա ականջից), իսկ հետո Հենլին նրան նույնպես խեղդել է։ Բոլչն ու Դելոմին նույնպես թաղվել են այդ կղզում։ Ինչ-որ տեղ այս ժամանակահատվածում, երբ Քորլը ապրում էր Շուլեր փողոցում՝ տեղի է ունեցել երկու դեպք, որոնցում ամեն ինչ սովորական ծրագրի համաձայն չի ընթացել[18][19]։ Առաջին դեպքում եռյակը գայթակղել է 19-ամյա Բիլլի Ռայդինգերին, որի, ինչպես մյուս զոհերին կապել են խոշտանգումների տախտակի վրա և ծեծի ենթարկել Քորլին, բայց հետո Բրուքսն իր իսկ խոսքերով, համոզել է Քորլին բաց թողնել Ռիդինգերին։ Ռայդինգերը ոչ մեկին չի ասել և այսօր համարվում է Քորլի միակ զոհը, որին նա բաց է թողել։ Երկրորդ դեպքն այն էր, որ մի օր Հենլին՝ գալով Քորլի մոտ ապշեցրել է Բրուքսին, որից հետո Քորլը կապել է տղային մահճակալին և մի քանի անգամ բռնաբարել։ Բրուքսն անտեսել է դա, բայց այնուամենայնիվ, շարունակել հետագայում օգնել Քորլին։

Հունիսի 26-ին Քորլը լքել է Շուլեր փողոցը և տեղափոխվել Ուեսթքոթ Թաուերս, որտեղ սպանել է ևս երկու տղաների՝ 17-ամյա Սթիվեն Քենթ Սիքմանին (ծնվ. օգոստոսի 2, 1954) (նրան վերջին անգամ տեսել են հուլիսի 19-ին, կեսգիշերից քիչ առաջ, երբ նա գնում էր երեկույթի Հյուսթոն Հայթսում) և 19-ամյա Ռոյ Յուջին Բունթոնին (ծնված 1952, դեկտեմբերի 31-ին) (նրա առևանգումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին կամ մոտ, երբ նա գնում էր դեպի Հյուսթոնի կոշիկի խանութ, որտեղ աշխատում էր)՝ Սիքմանին հարվածել են կրծքավանդակին բութ առարկայով և խեղդամահ արել, երկու անգամ կրակել են Բանթոնի գլխին և երկուսին էլ թաղել են նավանոցում։ Ո՛չ Հենլին, ո՛չ Բրուքսը երբևէ չեն նշել Սիքմանի և Բանթոնի անունները և միայն 2011 թվականին՝ երկուսն էլ ճանաչվել են որպես Քորլի զոհեր, քանի որ նախկինում սխալ ճանաչվել էին որպես նրա մյուս զոհերը։ Հոկտեմբերի 2-ին Հենլին և Բրուքսը հանդիպել են 14-ամյա Ուոլլի Ջ. Սիմոնոյին (ծնված 1958, հունվարի 30-ին) և 13-ամյա Ռիչարդ Էդվարդ Հեմբրիին (ծնված 1959, մարտի 12-ին), երբ նրանք քայլում էին դեպի վերջինիս տուն։ Այդ օրը երեկոյան Սիմոնոն զանգահարել է տուն, բայց միայն հասցրել է հեռախոսի մեջ բղավել «մայրիկ», որից հետո կապը կորել է։ Նրանք սպանվել են միայն հաջորդ օրը և ըստ Բրուքսի, Հենլին պատահաբար կրակել է Հեմբրիի ծնոտին 22 տրամաչափի ատրճանակով, երբ նա մտել է սենյակ, որտեղ երկու տղաներն էլ կապված են եղել։ Երկուսին էլ ավելի ուշ խեղդամահ են արել և թաղել Ջեյմս Գլասի և Դենի Յեյթսի մարմինների անմիջապես վերևում գտնվող նավանոցում։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 15-ին եռյակը առևանգել է 19-ամյա Ռիչարդ Ալան Քեփներին (ծնված 1953, սեպտեմբերի 17-ին), երբ նա գնում էր դեպի վճարովի հեռախոս՝ իր հարսնացուին զանգահարելու համար։ Նրան թաղել են Հայ կղզում։ Ընդհանուր առմամբ 1972 թվականի փետրվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում եռյակը առևանգել և սպանել է 13-ից 19 տարեկան առնվազն 10 դեռահասների՝ հինգը թաղվել են ծովափին, հինգը՝ նավանոցնում։

1973 թվականի հունվարի 20-ին Քորլը տեղափոխվել է Վիրթ Ռոուդ՝ Սփրինգ Բրանչ շրջանում։ Երկու շաբաթ անց՝ փետրվարի 1-ին, այնտեղ սպանվել է 17-ամյա Ջոզեֆ Ալեն Լայլսը (ծնված 1955, օգոստոսի 18-ին), ով ճանաչում էր Քորլին և Բրուքսին (Լայլսն ապրում էր Անտուան Դրայվում, որտեղ Բրուքսն ապրում էր 1973 թվակնին)։ Հենլին հավանաբար ներգրավված չի եղել այս սպանության մեջ, քանի որ նույն ժամանակահատվածում նա ժամանակավորապես տեղափոխվել է Մաունթ Փլեզենթ և փորձել զինվորագրվել ԱՄՆ ռազմածովային նավատորմում, սակայն նրա դիմումը մերժվել է այն պատճառով, որ նա չի ավարտել իր միջնակարգ դպրոցը, իսկ Հենլին շուտով վերադարձել է Քորլիի մոտ։ Հենլին ակնհայտորեն փորձում էր հեռու մնալ Քորլից, այդ իսկ պատճառով նա տեղափոխվել է Մաունթ Փլեզանթ՝ դա անուղղակիորեն հաստատում է իր 2010 թվականի հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ չի կարող հեռանալ Հյուսթոնից, քանի որ կասկածում էր, որ Քորլը աչք է դրել իր կրտսեր եղբայրներից մեկի վրա։

Մարտի 7-ին Քորլը լքել է Ուիրթ Ռոուդի իր բնակարանը և տեղափոխվել իր հոր Փասադենայի բնակարանը, որը գտնվում էր 2020, Լամար Դրայվ հասցեում։

2020-Լամար-Դրայվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրելի է, որ 1973 թվականի փետրվարից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում եռյակը ոչ ոքի չի սպանել, կամ ամեն դեպքում հաստատ չի հաջողվել նման դեպքեր հաստատել։ Հավանաբար դա պայմանավորված է եղել Հենլիի` Մաունթ Փլեզանթ մեկնելու և 1973 թվականի սկզբին ամորձու մեջ հիդրոցելայի առաջացման պատճառով։ Այնուամենայնիվ սկսած հունիսից Քորլի սպանությունների քանակը զգալիորեն աճել է։ Հետագայում Հենլին և Բրուքսը վկայել են, որ սպանությունների խստությունը նույնպես նկատելիորեն աճել է Լամար Դրայվում Քորլի օրոք։ Հենլին նույնիսկ պնդում էր, որ Քորլի խելագարությունն այնպիսի սահմանի է հասել, որ ինքը և Բրուքսը աստիճանաբար սկսել են Քորլի արտաքին պահվածքից նախապես կռահել, թե երբ նա կհրամայի փնտրել նոր զոհի։ 1973 թվականի հունիսից հուլիս ընկած ժամանակահատվածում եռյակը կատարել է 15-ից 20 տարեկան տղաների ևս յոթ սպանություն, որոնցից առնվազն վեցում Հենլին մասնակցել է:

«Սիրելի հայրիկ,

Ես որոշեցի գնալ Օսթին, քանի որ ինձ լավ աշխատանք առաջարկեցին։ Ցավում եմ, որ որոշեցի հեռանալ, բայց ինձ պարզապես անհրաժեշտ է

P.S.: Ես կվերադառնամ օգոստոսի վերջին։ Հուսով եմ հասկանում ես, բայց ես ստիպված էի գնա։

Հայրիկ, հուսով եմ, որ դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։

Քո որդի,

Բիլի»

Հունիսի 4-ին 15-ամյա Ուիլյամ Ռեյ Լոուրենսը (ծնված 1958թ. մարտի 11-ին) առևանգվել է (վերջին անգամ հայրը տեսել է 31-րդ փողոցում)։ Մի անգամ Քորլի տանը Ուիլյամը ստիպված է եղել գրություն գրել հորն ուղղված, որում Լոուրենսը բացատրում էր իր թռիչքը և խոստանում, որ կվերադառնա օգոստոսի վերջին։ Քորլի հայտնի բոլոր զոհերից Ուիլյամ Լոուրենսը ենթարկվել է ամենածավալուն խոշտանգումների։ Ըստ Հենլիի՝ Դին Քորլը մեծ համակրանք է դրսևորել Լոուրենսի նկատմամբ, ինչի շնորհիվ տղան առևանգման պահից երեք օր ձեռնաշղթաներով մնացել է տախտակին, որի ընթացքում Քորլը բազմիցս բռնաբարել և ենթարկել է նրան տարբեր բռնությունների, իսկ հետո խեղդամահ արել։ Լոուրենսի մարմինը թաղվել է Սեմ Ռեյբերն ջրամբարում։ Երկու շաբաթ էլ չանցած այնտեղ թաղվել է 20-ամյա ուղևոր Ռայմոնդ Սթենլի Բլեքբերնը (ծնվ. 1953, ապրիլի 19)։ 1973 թվականի հուլիսի 6-ին Հենլին սկսել է դասերի հաճախել Բելլերի մարզիչների վարորդական դպրոցում, որտեղ նա հանդիպել է 15-ամյա Հոմեր Լուիս Գարսիային (ծն. փետրվարի 10, 1958)։ Հաջորդ օրը Գարսիան զանգահարել է մորը և ասել, որ գիշերելու է ընկերոջ հետ։ Նույն գիշեր նա գնդակահարվել է և արյունահեղությամբ սպանվել Քորլի լոգարանում, որից հետո նրան թաղել են նույն ջրամբարում։ Հինգ օր անց՝ հուլիսի 12-ին, Հայ կղզում թաղել են Օրանջից 17-ամյա ծովային հետևակային Ջոն Մենինգ Սելլերսին (ծնված 1955, հուլիսի 14), որը նույնպես գնդակահարվել է։ Ավելի ուշ, Հենլիի դատավարության ժամանակ, դատաբժշկական փորձագետը ենթադրել է, որ Սելլարսը կարող էր չսպանվել Քորլի կողմից։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Կորլի բացահայտված բոլոր զոհերից Սելլերսը միակն էր, ում կրծքին կրակել էին (4 անգամ) ոչ թե ատրճանակից (որը օգտագործվել էր մյուս զոհերի դեպքում), այլ անհայտ տրամաչափի ինքնաձիգից և նա թաղվել էր իր հագուստով։ Հենլին և Բրուքսը երբեք չեն նշել Սելերսի անունը իրենց ցուցմունքներում, բայց նրանք երբեք չեն հերքել, որ նա կարող էր լինել Քորլի զոհը։ Այնուամենայնիվ եղել են մի քանի գործոններ, որոնք մատնանշել են Սելերսին որպես Քորլի զոհերից մեկը։ Սելլերսի գերեզմանը գտնվում էր Քորլի մյուս զոհերի գերեզմանների մոտ, նրա ձեռքերն ու ոտքերը նույնպես կապված էին և նա նույն տարիքի էր, ինչ մյուս զոհերը։ Ի վերջո հետաքննության ընթացքում ոստիկանությունը կապ է հաստատել մի բեռնատարի վարորդի հետ, որը հայտնել է, թե ինչպես Սելլարսի մարմինը թաղված վայրի մոտ մի անգամ տեսել է մի երիտասարդ տղայի (ենթադրաբար Հենլի), որի բեռնատարը խրված էր ավազի մեջ։ Տղան հրաժարվել է օգնելու առաջարկից՝ բացատրելով, որ իր հետ երկու ընկեր ունի, ովքեր կօգնեն իրեն։ Այնուամենայնիվ 1974 թվականի հետաքննությունը Սելլարսին հանել է Քորլի զոհերի ցուցակից։

Մարտի Ռեյ Ջոնս

1973 թվականի հուլիսին Բրուքսը ստիպված է եղել ամուսնանալ և ժամանակավորապես լքել Քորլին ինչի հետևանքով, ըստ Հենլի, նա չի մասնակցել հուլիսի 19-ից 25-ը տեղի ունեցած երեք սպանություններին։ Առաջին զոհը 15-ամյա Մայքլ Էնթոնի Բոլչն էր (ծնված 1957, օգոստոսի 8-ին) (Բիլլի Բոլչի կրտսեր եղբայրը, որին Քորլը սպանեց 1972, մայիսին), որին վերջին անգամ տեսել էին հուլիսի 19-ին վարսավիրանոց գնալիս՝ նրան խեղդամահ են արել և թաղել ջրամբարում։ Մյուս երկու զոհերը՝ 17-ամյա Չարլզ Քերի Քոբլը (ծնված 1956, մարտի 10-ին) և 18-ամյա Մարտի Ռեյ Ջոնսը (ծնված 1955, հունիսի 3-ին), առևանգվել են հուլիսի 25-ին, սակայն նրանց սպանել են միայն երկու օր անց։ Առևանգումից հետո տղաներին կապել են միմյանց (մեկի դաստակն ու կոճը մյուսի դաստակին ու կոճին) և ստիպել են կռվել, քանի որ Քորլն ասում էր, որ մյուսին ծեծելով սպանողին կազատեն։ Ժամեր անց Ջոնսին կապել են խոշտանգումների տախտակի վրա, իսկ Քոբլը կրկին բռնության է ենթարկվել նրա աչքի առաջ, իսկ հետո գնդակահարվել, որից հետո Ջոնսին խեղդամահ են արել վարագույրից ստեղծած պարանով։ Զույգը թաղվել է նավանոցում (Հենլին անձամբ է թաղել նրանց)։ Երբ ոստիկանները փորել են Ջոնսի մարմինը՝ գտել են նրա բերանը լայն բաց ինչը ըստ ոստիկանության՝ ցույց էր տալիս, որ Ջոնսը մահանալու պահին բղավել է։

Ենթադրվում է, որ Քորլի վերջին զոհը եղել է 13-ամյա Ջեյմս Սթենթոն Դրեյմելան (ծնված 1959 թվականի սեպտեմբերի 14-ին), սպանվել է 1973 թվականի օգոստոսի 3-ին և թաղվել նավակում։ Դեյվիդ Բրուքսը նշել է, թե ինչպես է Դրայմելին պիցցա գնել և ամբողջ 45 րոպե անցկացրել նար հետ՝ նախքան տղային խոշտանգելը։ Հենլին չի մասնակցել նրա սպանությանը։

8 օգոստոսի 1973[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի օգոստոսի 7-ի երեկոյան 17-ամյա Հենլին 19-ամյա Թիմոթի Կորդել Քերլիին գայթակղել և տարել է Քորլի բնակարան, որտեղ նրանք նստել են մինչև կեսգիշեր՝ շնչելով ներկի գոլորշիները և խմելով ալկոհոլային խմիչքներ։ Հետո նրանք գնացել են սենդվիչներ գնելու, որից հետո Քերլին որոշել է Հենլիին իր Volkswagen-ով տուն տանել։ Վերջինիս տանը նրանք հանդիպել են Հենլիի հարևանուհուն՝ 15-ամյա Ռոնդա Լուիզ Ուիլյամսին, որը ծեծի էր ենթարկվել իր հարբած հոր կողմից այդ երեկո և ցանկացել էր մի որոշ տեղ գնալ, մինչ նա սթափվեր։ Այնուհետև Հենլին Ուիլյամսին հրավիրել է գիշերելու Քորլի բնակարանում, որից հետո եռյակը գնացել է Փասադենա։ Օգոստոսի 8-ի առավոտյան մոտավորապես ժամը երեքին, եռյակը հասել է Քորլի մոտ։ Քորլը զայրացած էր, որ Հենլին բերել էր աղջկան, մի կողմ տարել ու մեղադրել իրենց գաղտնիությունը խախտելու մեջ։ Այնուամենայնիվ նա կարծես հանգստացել է, երբ Հենլին բացատրել է, որ Ուիլյամսը պարզապես չի ցանկանում ժամանակավորապես տուն վերադառնալ հոր հետ վեճի պատճառով։ Այնուհետև Քորլը եռյակին առաջարկել է գարեջուր և մարիխուանա, մինչդեռ ինքը չի դիպչել ալկոհոլին կամ թմրանյութերին։ Մոտ երկու ժամ հետո երեքն էլ ուշաթափվել են։

Երբ Հենլին արթնացել է նրա բերանը կպչուն ժապավենով փակված է եղել, ոտքերը կապվծ, իսկ ձեռքերը Քորլին ձեռնաշղթաներով կապել էր։ Մոտակայքում արդեն կապված, պառկած էին անգիտակից Ուիլյամսն ու ամբողջովին մերկ Քերլին։ Նկատելով, որ Հենլին արթնացել է, Քորլը պատռել է ժապավենը և ասել, որ շատ զայրացած է Հենլիի վրա և կսպանի բոլորին։ Նա մի քանի անգամ ոտքով հարվածել է Ուիլյամսի կրծքին, նախքան Հենլիին խոհանոց տանել և 22 տրամաչափի ատրճանակը նրա ստամոքսին սեղմելը։ Հենլին փորձել է հանգստացնել նրան՝ վստահեցնելով, որ մասնակցելու է զույգի խոշտանգումներին ու սպանություններին։ Քորլը հավատացել է նրան և արձակել կապերը։ Այնուհետև նա Քերլիին և Ուիլյամսին տարել է իր ննջասենյակ և կապել նրանց տանջանքի տախտակի երկու կողմերից։ Այնուհետև նա Հենլիին հանձնել է որսորդական դանակ և պահանջել կտրել Ուիլյամսի հագուստը։ Մինչ Հենլին անում էր դա՝ Քորլը մերկացել է և սկսել տանջել Քերլիին։ Ուիլյամսն այդ ժամանակ արթնացել էր և սկսել էր խուճապի մատնվել, ինչի պատճառով Հենլին Քորլից թույլտվություն է խնդրել՝ իրեն այլ սենյակ տեղափոխելու համար։ Քորլը անտեսել է Հենլիի խնդրանքը և նա օգտվելով պահից՝ վերցրել է ատրճանակը և բղավել՝ «Դու շատ հեռուն գնացիր, Դին», հետո այն ուղղել է դեպի Քորլը։ Այնուհետև Քորլը սկսել է առաջ գնալ նրա վրա, ասելով՝ «Սպանիր ինձ, Ուեյն [Հենլիի երկրորդ անունը]։ Դու դա չես անի»։ Հետո Հենլին կրակել է և գնդակը դիպել է Քորլի ճակատին, բայց նա շարունակել է կանգնել։ Այնուհետև Հենլին ևս երկու կրակոց է արձակել և հարվածել Քորլի ձախ ուսին։ Քորլը շրջվել է և դուրս եկել սենյակից, բայց բախվել է միջանցքի պատին։ Հենլին ևս երեք կրակոց է արձակել՝ հարվածելով նրա մեջքի ստորին հատվածին և ուսին, որից հետո Քորլը սահել է հատակին և մահացել՝ դեմքով դեպի պատին պառկած։ Հետագայում Հենլին հիշել է, որ իրավիճակում ամենապարադոքսալն այն էր, որ հենց Քորլն էր սովորեցրել իրեն օգտագործել ինքնաբուխ որոշումներ և գործողություններ, ինչը հանգեցրել է նրան, որ նա կարողացել է կրակել նրա վրա՝ նախքան Քորլը կփորձեր խլել ատրճանակը։

Այնուհետև Հենլին ազատ է արձակել Քերլիին և Ուիլյամսին և առաջարկել նրանց պարզապես գնալ տուն, սակայն Քերլին համոզել է նրան զանգահարել ոստիկանություն։ Առավոտյան ժամը 8:42-ին Վելմա Լայնսի հեռախոսային օպերատորը Հենլին միացրել է Փասադենայի ոստիկանությանը։ Մինչ նրանք սպասում էին ոստիկանությանը՝ նստած տան շքամուտքում, Հենլին մի անգամ կարճ ասել է Քերլիին. «Ես կարող էի քո համար ստանալ 200 դոլար»[2]։

Ճանաչում և զոհերի որոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նա [Հենլին] սկսեց ներս մտնել [նավատուն], բայց հետո նրա դեմքը պարզապես գունատվեց և մթնեց... նա ետ գնաց։ Այդ ժամանակ ես հասկացա, որ գոմում դիակներ կան»։

Ոստիկանությունն ի սկզբանե թերահավատորեն է վերաբերվել Հենլիի խոսքերին՝ նրա պահվածքը վերագրելով շոկի և թմրանյութերի ազդեցությանը։ Ոստիկանները հավատացել են նրան միայն այն ժամանակ, երբ նա տվել է սպանված տղաների մի քանի անուններ (Հիլիգիստ, Ջոնս և Քոբլ) և Քորլի բնակարանի խուզարկությամբ պարզվեցին փաստեր, որոնք ապացուցում էին, որ այնտեղ բռնության գործողություններ են իրականացվել (հայտնաբերվածների թվում ութ զույգ ձեռնաշղթաներ և բազմաթիվ արհեստական առնանդամներ), իսկ տան բակում ոստիկանները հայտնաբերել են մարդու մազերի թելերով տուփ, որը Քորլը օգտագործում էր դիակները տեղափոխելու համար (մազերը պատկանում էին Չարլզ Քոբբլին)։ Քորլի Ford Econoline-ում անցկացված որոնումը ցույց է տվել նաև Հենլիի խոսքերի ճշմարտացիությունը՝ նրա հետևի ապակիները փակված էին անթափանց կապույտ վարագույրներով, իսկ հետևի մասում հայտնաբերվել էր գորգ՝ հողի բծերով և մեկ այլ տուփ, որը նման էր ետնաբակում գտածին։ Նավանոցում ոստիկանները հայտնաբերել են մանկական հեծանիվ, կիսով չափ ապամոնտաժված մեքենա, որը գողացել էին մարտին օգտագործված մեքենաների տարածքից և տուժածներից հագուստի տուփ։ Ընդհանուր առմամբ այդ օրը (դեռ օգոստոսի 8-ն էր) նավանոցում ոստիկանները 8 դիակ են փորել։

Այդ օրը երեկոյան Դեյվիդ Բրուքսը հոր ուղեկցությամբ գնացել է Հյուսթոնի ոստիկանական բաժանմունք և ցուցմունք տվել, որում հերքել է իր մասնակցությունը սպանություններին և խոստովանել միայն, որ գիտեր Քորլի երկու սպանությունների մասին, որոնք նա կատարել է 1970 թվաականին։ Հաջորդ օրը Հենլին տվել է ամբողջական հայտարարություն, որում նա լիովին ընդունել է իր մեղսակցությունը և հերքել Բրուքսի հայտարարությունը բացատրելով, որ Քորլի հետ իր համագործակցությունից ի վեր եղել է միայն երեք դեպք, որոնցում Բրուքսը չի ներգրավվել։ Նույն օրը ոստիկանները Հենլիին բերել ենն Սեմ Ռեյբերն ջրամբար։ Քորլի խրճիթում ոստիկանները գտել են երկրորդ խոշտանգման տախտակը, պլասմասե գլանափաթեթներ, շերեփներ և կրաքարի տոպրակ, ինչպես նաև երկու կրաքարով թրջված գերեզմաններ՝ հենց ճանապարհից դուրս։ Օգոստոսի 9-ի երեկոյան նավանոցում պեղվել է ևս 9 դի (այդ թվում՝ Ուոլդրոփ եղբայրները, որոնք նույնականացման քարտերի շնորհիվ անմիջապես ճանաչվել են), որոնցից մեկին կտրել են նրա սեռական օրգանները և թաղել փակ պարկի մեջ՝ կողքին։ Նույն օրը Բրուքսը նոր ցուցմունք է տվել, որտեղ խոստովանել է, որ ինքը ներկա է եղել որոշ սպանություններին, իսկ ավելի ուշ օգնել է թաղել դիերը, նշել է, որ դեպքերից մեկում ինքը Հենլիի հետ միասին վարել է Քորլի ֆուրգոնը, որի ներսում եղել է մեկ այլ զոհի դի Սեմ Ռեյբերնի ջրամբարում՝ մահացածին թաղելու համար, բայց մինչ դա անելը նա և Հենլին մի քանի ժամ անցկացրել են ձկնորսական ափին։ Այնուամենայնիվ չնայած այս խոստովանություններին, Բրուքսը դեռ հերքել է սպանություններին անմիջական մասնակցությունը։ Բրուքսը մեկնաբանել է Քորլի կողմից զոհերի խոշտանգումները՝ «Հենց նրանք տախտակի վրա էին հայտնվում՝ նրանք արդեն մահացած էին, ամեն ինչ ավարտված էր, միայն ճիչ և լաց»:

Օգոստոսի 10-ին Հենլին ոստիկաններին տարել է դեպի ջրամբարի ևս երկու գերեզման (մարմինները թաղված էին 3 մետր խորության վրա), իսկ հետո նա և Բրուքսը ցույց են տվել ևս երկու գերեզմաններ High Island Beach-ում։ Օգոստոսի 13-ին Հենլին և Բրուքսը կրկին գնացել են High Island Beach, որտեղ ևս չորս դի է հայտնաբերվել (ներառյալ Ջոն Սելլերսի մարմինը)։ Ընդհանուր առմամբ, այն ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է 28 դի, ինչը տխուր ռեկորդ է դարձել ԱՄՆ-ում սերիական սպանությունների մեջ, ավելի վաղ՝ 1971 թվականին Խուան Վալեխո Կորոնան ձերբակալվել էր Կալիֆոռնիայում, որը սպանել էր 25 միգրանտ տղամարդկանց։ Սակայն Քորլի ռեկորդը գերազանցվել է 1978 թվականին, երբ Ջոն Ուեյն Գեյսի կրտսերը ձերբակալվել է, նա սպանել է 33 անձի։

Քննչական փորձերից մեկի ժամանակ ոստիկաններին ուղեկցել է Houston KPRC-TV-ի թղթակից Ջեք Կատոն, ով Հենլիին տվել է իր անլար հեռախոսը, որպեսզի կարողանա կապ հաստատել մոր հետ։ Մինչ Կեյտոն նկարահանում էր նրան, Հենլին հակիրճ ասել է, որ՝ «Մայրիկ, ես սպանեցի Դինին»: Այդ պահի կադրերը հեռարձակվել են այդ երեկոյան KPRC-TV-ով, իսկ ավելի ուշ՝ ազգային հեռուստատեսությամբ NBC Nightly News-ով։

Մինչև 1974 թվականի ապրիլը բացահայտվել էր 22 զոհի ինքնությունը։ Դիակներից շատերը նույնականացվել են, քանի որ նրանց քայքայված մնացորդների մոտ հայտնաբերվել են սոցիալական ապահովության քարտեր, վարորդական վկայականներ և այլ անձնական իրեր։ Ջիմի Գլասի ընտանիքը կարողացել է ճանաչել նրան միայն այն պատճառով, որ նրա սիրելի կաշվե բաճկոնը կմախքի կողքին էր։ Ռիչարդ Քեփները ճանաչվել է 1983 թվականին, Ուիլարդ Կարմոնա Բրանչը 1985 թվականին, Ռանդել Լի Հարվին 2008 թվականին, Ջոզեֆ Լայլսը 2009 թվականին և Ռոյ Բանթոնը 2011 թվկանին։ Ոստիկանությունը որոշել է Ջոն Սելլարսին Քորլի զոհ չհամարել, ուստի այսօր զոհերի պաշտոնական թիվը կազմում է ընդամենը 27 մարդ։ Քանի որ Դեյվիդ Բրուքսը ցուցմունք է տվել, որ Դին Քորլը միայնակ է կատարել առաջին հայտնի սպանությունները՝ Հյուսթոնի ոստիկանությունը ենթադրել է, որ Քորլի զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ 1968-1970 թվականներին Հյուսթոնի անչափահասների ոստիկանության բաժանմունքում երեխաների և դեռահասների անհետացման վերաբերյալ հազարավոր հաղորդումներ են եղել։ Քորլի այլ հավանական զոհերի գերեզմանները գտնելու համար ոստիկանությունը սպանության հետաքննության ընթացքում պեղել է Քորլի Փասադենայի տան հետնաբակը և խուզարկել հին կոնֆետի գործարանի տարածքը։ Լարի Էրլսը՝ մարդասպանության հետախույզը, որը ներգրավված էր արտաշիրիմման աշխատանքներում, հետագայում հայտարարել է, որ և՛ Հենլին, և՛ Բրուքսը 1973 թվականի օգոստոսին բազմիցս հայտարարել են, որ հավանական է, որ Դին Քորլի զոհերի իրական թիվը անհայտ է և որ կան մի շարք այլ վայրեր, որտեղ Քորլը նախկինում սիրում էր այցելել, որտեղ նրանք կարծում էին, որ կարող էին այլ գերեզմաններ լինել, բայց երբ հայտնաբերված զոհերի թիվը գերազանցել է Միացյալ Նահանգներում զանգվածային սպանությունների ռեկորդը՝ պեղումները դադարեցվել են, քանի որ Հյուսթոնը բացասական արձագանքների էր ենթարկվում լրատվամիջոցներում[3]։

Մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 13-ին մեծ ժյուրին հանդիպել է Հարիս կոմսությունում՝ Հենլիի և Բրուքսի դեմ ապացույցներ լսելու համար՝ առաջին վկաները Ռոնդա Ուիլյամսն ու Թիմ Քերլին էին, երկրորդը՝ Բիլլի Ռայդինգերը, որը պայուսակը գլխին մտել է դատարանի դահլիճ[20]։ Ավելի քան 6 ժամ տևած լսումներից հետո օգոստոսի 14-ին երդվյալ ատենակալները Հենլիին մեղադրանք առաջադրեցին սպանության երեք, իսկ Բրուքսին՝ մեկ հոդվածով։ Յուրաքանչյուրի համար գրավը սահմանվել է 100 հազար դոլար։

Շրջանային դատախազը խնդրել է, որ Հենլին ենթարկվի հոգեբուժական գնահատման՝ պարզելու, թե արդյոք նա իրավասու է դատարանի առաջ կանգնել, սակայն նրա փաստաբան Չարլզ Մելդերը դեմ է արտահայտվել դրան՝ ասելով, որ դա կխախտի Հենլիի սահմանադրական իրավունքները[21]։

Մինչ դատավարության ավարտը՝ Հենլին մեղադրվում էր 6 սպանության մեջ, որոնք կատարվել են 1972 թվականի մարտից մինչև 1973 թվականի հուլիսը, իսկ Բրուքսին՝ չորս սպանության համար, որոնք կատարվել են 1970 թվականի դեկտեմբերից մինչև 1973 թվականի հունիսը։ Դին Քորլի սպանությունը գնահատվել է որպես ինքնապաշտպանություն և չի ներառվել Հենլիի դեմ ներկայացված մեղադրական եզրակացության մեջ[22]։

Դատավարություն և դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմեր Ուեյն Հենլին և Դեյվիդ Օուեն Բրուքսը դատվել են առանձին։ Հենլիի դատավարությունը սկսվել է Սան Անտոնիոյում 1974 թվականի հուլիսի 1-ին։ Քանի որ ոստիկաններն ու դատաբժշկական փորձագետները նկարագրում էին խոշտանգումները և սպանությունները, որոշ զոհերի ծնողներ ստիպված էին լքել դատարանի դահլիճը՝ իրենց հանգստությունը վերականգնելու համար։ Ընդհանուր առմամբ ողջ ընթացքում դատարան է ներկայացվել 82 ապացույց։ Իր պաշտպան Էդ Պեգելոուի խորհրդով Հենլին ցուցմունք չի տվել պատմության իր կողմի հետ։ Նրա համապաշտպանը՝ Ուիլ Գրեյը, հարցաքննել է մի քանի վկաների, սակայն պաշտպանության համար վկաներ կամ փորձագետներ չի կանչել։ Հուլիսի 15-ին երկու կողմերն էլ երդվյալ ատենակալներին ներկայացրել են իրենց վերջնական խոսքը՝ դատախազությունը Հենլիի համար մահապատիժ էր պահանջում, պաշտպանական կողմը՝ արդարացում։ Շրջանի դատախազ Քերոլ Վենսը ներողություն է խնդրել իր եզրափակիչ խոսքում մահապատժի չդիմելու համար՝ հավելելով, որ գործը «մարդու նկատմամբ մարդու դաժանության ամենածայրահեղ օրինակն է», որը նա երբևէ տեսել է։ Դատարանը քննարկել է 92 րոպե, որից հետո հուլիսի 16-ին Էլմեր Հենլին մեղավոր է ճանաչվել բոլոր վեց սպանությունների համար և դատապարտվել 99 տարվա ազատազրկման (ընդհանուր առմամբ 594 տարի)[23]։ Հենլին բողոքարկել է դատավճիռը՝ նշելով, որ դատավարությունը փակված չէ և որ իր փաստաբանների խնդրանքը՝ մամուլը դատարանից հեռացնելու և ցուցումները, որ նախնական դատավարությունը չպետք է կայանար Սան Անտոնիոյում՝ չեն բավարարվել դատավորի կողմից։ Հենլիի բողոքարկումը հաջողվել է և նա նորից դատվել է 1978 թվականի դեկտեմբերին։ 1979 թվականի հունիսի 18-ին սկսվել է նոր դատավարությունը, որը տևել է ինը օր։ Հենլիի փաստաբանները (նույն Փիգելոուն և Գրեյը) փորձել են ապացուցել Հենլիի 1973 թվականի օգոստոսի 9-ի գրավոր ցուցմունքի անընդունելիությունը, քանի որ ըստ նրանց՝ կարծես թե Հենլին դրանք գրել է հենց Դին Քորլի անունից, այլ ոչ թե իր անունից, սակայն դատավոր Նոա Քենեդին դրանք ընդունելի է համարել։ 1979 թվականի հունիսի 27-ին դատարանը, ավելի քան երկու ժամ խորհրդակցելուց հետո անփոփոխ կերպով ուժի մեջ է մտցրել Հենլիի դատավճիռը։

Դեյվիդ Բրուքսի դատավարությունը սկսվել է 1975 թվականի փետրվարի 27-ին։ Թեև նրա մեղադրական եզրակացությունը պարունակում էր սպանության չորս կետ, Բրուքսը դատվել է միայն Ուիլյամ Ռեյ Լոուրենսի սպանության համար։ Բրուքսի փաստաբան Ջիմ Սքելթոնը պնդում էր, որ իր պաշտպանյալը չի կատարել սպանությունները և փորձել է ամբողջ մեղքը բարդել Քորլի վրա, իսկ որոշները՝ Հենլիի վրա, սակայն շրջանային դատախազի օգնական Թոմի Դաննը մերժել է նրա բոլոր պնդումները։ Բրուքսի դատավարությունը տևել է մեկ շաբաթից էլ պակաս և մարտի 4-ին երդվյալ ատենակալները 90 րոպե խորհրդակցելուց հետո նրան մեղավոր են ճանաչել Լոուրենսի սպանության մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման։ Բրուքսը ոչ մի զգացմունք չի ցուցաբերել լսումների ժամանակ, սակայն նրա երիտասարդ կինը լաց է եղել։ Բրուքսը նույնպես բողոքարկել է իր դատվածությունը՝ պնդելով, որ ինքը ստորագրել է խոստովանական ցուցմունք, երբ իրեն չեն տեղեկացրել իր օրինական իրավունքների մասին, սակայն նրա բողոքը մերժվել է 1979 թվականի մայիսին։

1980 թվականի հուլիսի 8-ին Էլմեր Հենլին ներկայացրել է վաղաժամկետ ազատման իր առաջին դիմումը, որն ինչպես բոլոր հաջորդները մերժվել են։ Հենլին (TDCJ #00241618) ներկայումս գտնվում է Անդերսոն շրջանի Մարկ Մայքլ բանտում, մինչդեռ Դեյվիդ Բրուքսը պահվում էր Ռոշարոնի մոտ գտնվող Թերել բանտում։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմեր Լուիս Գարսիա

Քորլի մահվան պատճառով 1970 թվականի սեպտեմբերից մինչև 1973 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում սպանված նրա զոհերի ճշգրիտ թիվը, ինչպես և բուն սպանությունների ժամանակաշրջանը, չի կարող ճշգրիտ որոշվել։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 28 դիակ, որոնցից 27-ը պաշտոնապես ճանաչվել են որպես Քորլի զոհեր։ Կար նաև 28-րդ զոհը, որը վերագրվում էր Քորլին, բայց նրա մասունքները այդպես էլ չեն գտնվել։ Այնուամենայնիվ շատ ավելի շատ զոհեր կարող են լինել, քանի որ 1970 թվականից մինչև Քորլի մահը Հյուսթոնում անհետ կորել է ընդհանուր առմամբ 42 տղա (ներառյալ Քորլի պաշտոնապես ճանաչված զոհերը)։ Ենթադրվում է, որ Քորլը կարող էր սկսել սպանել նախքան Բրուքսի և Հենլիի ներգրավվածությունը, կամ կարող էր որոշ սպանություններ կատարել առանց նրանց մասնակցության։

1973 թվականի օգոստոսի 13-ին դիակների որոնումը դադարեցվել է, թեև Էլմեր Հենլին պնդել է, որ ևս երկու տղաներ կան, որոնք թաղվել են High Island Beach-ում՝ 1972 թվականին։ Ենթադրաբար դրանք Ջոզեֆ Լայլսն ու Մարկ Սքոթն էին։ Լայլսի մարմինը պատահաբար հայտնաբերվել է միայն 1983 թվականին, իսկ նույնականացվել միայն 2009 թվականին։ Մարկ Սքոթն այսօր մնում է Քորլի միակ զոհը, ում մարմինը դեռ չի գտնվել, ամենայն հավանականությամբ, երբեք էլ չի գտնվի, քանի որ 2008 թվականի սեպտեմբերին «Այք» փոթորիկը անցել է Հայ կղզով, ինչի հետևանքով այս տարածքն այսօր մնում է հեղեղված։

2012 թվականի փետրվարին Քորլի ենթադրյալ, բայց անհայտ զոհի ջարդված Polaroid-ը, որը գտնվել էր Էլմեր Հենլիի անձնական իրերի մեջ, որոնք նրա ընտանիքը պահել էր նրա ձերբակալությունից հետո՝ հանձնել են լրատվամիջոցներին։ Լուսանկարում պատկերված է մի դեռահաս, ում ձեռքերը ձեռնաշղթաներով կապված են հատակին դրված չտարբերվող սարքին։ Հարիս շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակը տղային հանել է Քորլի բոլոր 27 պաշտոնական զոհերի ցուցակից և միևնույն ժամանակ չի ճանաչել նրան որպես 28-րդ զոհ, ում մարմինը չի հայտնաբերվել։ Երբ Հենլիին ցույց տվեցին լուսանկարը, նա չկարողացավ հիշել այս տղային, բայց հիշեց, որ տեսախցիկը, որով այն արվել է, պատկանում է իրեն և գնվել է իր կողմից 1972 թվականին։ Այսպիսով այս տղան եղել է 1972 կամ 1973 թվականներին սպանվածների թվում։

Կալանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Լուիզիանայի արվեստի դիլերի առաջարկով Էլմեր Հենլին սկսել է նկարել՝ մասամբ որպես հոբբի և մասամբ որպես մորը ֆինանսապես աջակցելու փորձ։ Նրա նկարների թեմաներն են բնանկարները, դիմանկարները, շենքերը կամ ծաղիկները հանգստության մթնոլորտում։ Հենլին միշտ սև-սպիտակ է նկարել մարդկանց դիմանկարները, քանի որ տառապում է դալտոնիզմով, բայց այլ նկարներ նկարում է գունավոր։ 1997 թվականին Հյուսթոնի Մերձավոր թաղամասում գտնվող «Հայդ Փարքի» պատկերասրահում տեղի է ունեցել Հենլիի աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը զայրացրել է որոշ զոհերի հարազատներին։ 1999 թվականին, երբ Հյուսթոնի պաշտոնյաները առաջ են քաշել զոհերի հուշարձան կառուցելու գաղափարը, Հենլին ասել է, որ պատրաստ է գումար նվիրաբերել դրա համար իր նկարների վաճառքից։

1979 թվականից ի վեր Հենլին և Բրուքսը ավելի քան 20 անգամ դիմել են պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն նրանց միշտ մերժել են զոհերի հարազատների հակազդեցության և նրանց հանցագործությունների ծանրության պատճառով։ Բանտում գտնվելու ժամանակ Էլմեր Հենլին տարիների ընթացքում մի քանի հարցազրույց է տվել լրագրողներին։ 2011 թվականին, դրանցից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ իր ձերբակալությունից հետո տասնամյակների ընթացքում միայն մեկ անգամ է փորձել կապ հաստատել Դեյվիդ Բրուքսի հետ և նրան նամակ ուղարկել, բայց չնայած նրան, որ Բրուքսը պատասխանել է նրան, ոչ ինքը, ոչ Հենլին հետագայում ոչ մի կապ չեն ունեցել։ Բանտում գտնվելու տարիներին Դեյվիդ Բրուքսը խուսափում էր հրապարակայնությունից և հարաբերություններ պահպանում միայն ընտանիքի անդամների և մի շարք մտերիմների հետ։ 2006 թվականի դեկտեմբերին նա համաձայնել է առաջին անգամ հարցազրույց ունենալ Շերոն Դերիքի հետ, որը ԴՆԹ-ի թեստավորում էր անցկացնում Հարիս շրջանի դատաբժշկական գիտությունների ինստիտուտում՝ Քորլի անհայտ զոհերի մնացորդների վերաբերյալ։ Հարցազրույցի ընթացքում Բրուքսը ձերբակալությունից հետո 33 տարվա ընթացքում առաջին անգամ քննարկել է իր դերը կոտորածում։ Բրուքսը նաև նշել է, որ իր միակ դուստրը, որը ծնվել է 1973 թվականին ձերբակալությունից անմիջապես հետո, մահացել է ավտովթարից՝ ավագ դպրոցն ավարտելու օրը։ 2015 թվականի հոկտեմբերին Էլմեր Հենլին պայմանական վաղաժամկետ ազատման մեկ այլ դիմում է ներկայացրել, սակայն նրան մերժել են։ Նա կարող է կրկին դիմել 2025 թվականի հոկտեմբերին, երբ կդառնա 69 տարեկան[3][3][24]։ Դեյվիդ Բրուքսը նաև մեկ այլ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատման համար 2018 թվականի փետրվարին, սակայն նրան նմանապես մերժել են և արգելել նմանատիպ դիմումներ ներկայացնել մինչև 2028 թվականը[25], իսկ 2020 թվականի մայիսի 28-ին Դեյվիդ Բրուքսը մահացել է Գալվեսթոնի հիվանդանոցում՝ 65 տարեկան հասակում  կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից[26]։

2022 թվականի օգոստոսին 66-ամյա Հենլին պայմանական վաղաժամկետ ազատման հատուկ հայց է ներկայացրել։ Իր միջնորդության մեջ Էլմեր Հենլին խնդրել է իրեն ազատել հետագա քրեական պատիժը կրելուց՝ առողջական խնդիրներում առկա ծանր հիվանդության պատճառով։ Գաղտնիության նկատառումներից ելնելով Հենլիի հիվանդությունների ցանկի մասին տեղեկությունները, ինչպես նաև նրա ընդհանուր առողջության մասին տեղեկությունները չեն բացահայտվել հանրությանը։ Այնուամենայնիվ, պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովն ի վերջո մերժել է նրա խնդրանքը և Հենլին մնացել է բանտում[27]։

Մասսայական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Քորլի հանցագործությունների հետաքննության և Էլմեր Հենլի կրտսերի դատավարության ընթացքում արված կադրերի հատվածները օգտագործվել են «Սպանել Ամերիկան» վավերագրական ֆիլմում[28]։

Էլմեր Ուեյն Հենլի կրտսերը հայտնվում է «Մտքի որսորդները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Էլմերի դերը կատարել է բրիտանացի դերասան Ռոբերտ Արամայոն[29]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Man With The Candy ISBN 978-0-7432-1283-0
  2. 2,0 2,1 «Serial killer Dean Corll's lone female survivor recalls attack». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Texas Monthly.The Lost Boys. April 2011». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. Gibson 2023, էջ. 148
  5. «Office of the Medical Examiner of Harris County: Case 73-3339». 1973 թ․ օգոստոսի 10. էջ 9. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  6. Reinert, Al (1973 թ․ օգոստոսի 13). «Grisly Digging Goes On; Toll at 25». The Pittsburgh Press. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Father of Victims Sees No 'Justice'». Herald-Journal. Associated Press. 1973 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  8. «Father Recalls Vain Search for Son Feared to be Among 27 Slaying Victims in Houston». The New York Times. 1973 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  9. «thepolicenews.net». www.thepolicenews.net. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  10. Rhor, Monica (2008 թ․ հունիսի 8). «Serial Killer Wrestles With His Crimes». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  11. Overton, James L. (1975 թ․ մարտի 17). «Horror Still Haunts Families». Montreal Gazette. United Press International. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. Montgomery, Paul L. (1974 թ․ հուլիսի 9). «Jurors Hear Officers Describe Finding 27 Bodies Near Houston». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. (subscription required)
  13. «Henley vs. State (09/16/82)». 1982 թ․ սեպտեմբերի 16 – via leagle.com.
  14. «Elmer Wayne Henley vs. State of Texas (09/16/82)». 1982 թ․ սեպտեմբերի 16 – via tx.findacase.com.
  15. Keppel & Birnes 2003, էջ. 9
  16. Keppel & Birnes 2003, էջ. 10
  17. Keppel & Birnes 2003, էջ. 20
  18. «Postmortem Examination of the Body of Roy Eugene Bunton». 2014 թ․ դեկտեմբերի 31 – via archive.org.
  19. «DNA Test Confirms Serial Killer Victim's Body Misidentified». ABC 13 Eyewitness News. 2011 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  20. «New Charges Coming in Houston Murders». Reno Gazette-Journal. Associated Press. 1973 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  21. «Jury to Weigh Sentence for Texas Killer of Six». Lakeland Ledger. Associated Press. 1974 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  22. «Texas Criminal Defense Lawyers Association Hall of Fame». tcdla.com. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  23. «Henley Sentenced». The Bulletin. 1974 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  24. «Parole Review Information Name: SID Number: TDCJ Number: HENLEY,ELMER WAYNE JR 01924387 00241618». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  25. «Accomplice to sadistic killer behind Houston Mass Murders again denied parole. February 11, 2018». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  26. «Notorious Houston killer David Owen Brooks dies in Galveston hospital. May 29, 2020».
  27. «Houston serial killer's request to be released from prison denied. August 16, 2022». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  28. «Убивая Америку (1981) Full Cast & Crew».
  29. «Mindhunter (original title).TV Series (2017– )». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Քորլ» հոդվածին։