Դիմիտրի Պուտնիկովիչ
Դիմիտրի Պուտնիկովիչ սերբ.՝ Димитрије Путниковић | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 6, 1859 |
Ծննդավայր | Kasidol, Սերբիայի իշխանություն |
Մահացել է | մայիսի 17, 1910 (51 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ և adult educator |
![]() |
Դիմիտրի Պուտնիկովիչ (սերբ.՝ Димитрије Путниковић, փետրվարի 6, 1859, Kasidol, Սերբիայի իշխանություն - մայիսի 17, 1910, Բելգրադ, Սերբիայի թագավորություն), սերբ մանկավարժ, գրող, Բելգրադի մանկավարժական թանգարանի հիմնադիր[1][2], Սերբիայում հասարակական-քաղաքացիական դպրոցի ստեղծման նախաձեռնող, «Ուսուցիչ» ամսագրի խմբագիր, «Мала Србадија» մանկական հրատարակության հիմնադիր և խմբագիր։ Երեխաների և երիտասարդների համար բազմաթիվ դասագրքերի և գրքերի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է քահանայի որդի, 1875-1880 թվականներին սովորել է Բելգրադի մանկավարժական ուսումնարանում։ Այնուհետև աշխատել է ուսուցիչ, տիրապետել է ռուսերենի, չեխերենի, ֆրանսերենի և գերմաներենի։ Ծանոթացել է եվրոպական երկրների կրթական համակարգին (Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ավստրո-Հունգարիա, Չեխիա) և զբաղվել սերբական կրթական համակարգի բարեփոխմամբ՝ այդ բնագավառի եվրոպական վերջին զարգացումներին համապատասխան։ Նա մեծ նշանակություն է տվել դասագրքերի որակին, հասարակության մեջ աշակերտների ուսուցման և դպրոցական կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։ Հանդես էր գալիս դպրոցներում մարմնական պատիժների վերացման օգտին։ Զգալի ներդրում է ունեցել սերբական կրթական համակարգի բարեփոխման գործում՝ դառնալով Սերբիայում հասարակական քաղաքացիական դպրոցների ստեղծման նախաձեռնողը։
1896 թվականին Պուտնիկովիչի նախաձեռնությամբ Սերբիայի ուսուցիչների միությունը ստեղծեց Բելգրադի մանկավարժական թանգարանը՝ մանկավարժական պատմական արժեք ներկայացնող առարկաների և իրերի հավաքման և պահպանման նպատակով։ Պուտնիկովիչը մանկավարժական թեմաներով մի շարք տեսական աշխատանքների և հոդվածների, ինչպես նաև դասագրքերի ու երեխաների համար գրքերի հեղինակ է։

Ընտրյալ հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Практично предавање (1885)
- Домаћи задаци (1890)
- Школске казне (1894/95)
- Грађанске школе у Србији
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Museum of Pedagogy, History». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Педагошки музеј». Град Београд - Званична интернет презентација | Педагошки музеј (սերբերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Путниковић, Драгољуб М.; (2007). Библиографија радова Димитрија Ј. Путниковића (на језику: (на језику: српски)). Београд: Педагошки музеј. ISBN 978-86-82453-03-1.
- Путниковић, Димитрије Ј.; (1885). Практично предавање (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
- Путниковић, Димитрије Ј.; (октобар 1890). Домаћи задаци (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
- Путниковић, Димитрије Ј.; (септембар 1894). Школске казне (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
- Путниковић, Димитрије Ј.; (1900). Грађанске школе у Србији (на језику: (на језику: српски)). Београд: Издање учитеља Грађанских школа - Штампарија Димитријевић.
- Путниковић, Димитрије Ј.; (12. фебруар 1904). Какав је данас наш патриотизам (на језику: (на језику: српски)). Београд: Трговински галасник - Орган београдске трговачке омладине.
- Максимовић, Миодраг; (2003). Какав је данас наш патриотизам (на језику: (на језику: српски)). Београд: Политика.
- Путниковић, Димитрије Ј.; (септембар 1898). Модерне апсане (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
- Путниковић, Димитрије Ј.; (септембар 1910). Циљ васпитања и наставе (на језику: (на језику: српски)). Београд: Учитељ - Орган учитељског удружења.
- Ручнов, Драго.; (мај—јуни 2009). Претходници - Етика памћења и признања (на језику: (на језику: српски)). Београд: Књижевне Новине - Орган Удружења књижевника Србије.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրի Պուտնիկովիչ» հոդվածին։ |