Դեպի երազանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպի երազանք
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1] և կինոկատակերգություն[1]
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորԼի Եոնգ Բոկ
Գլխավոր
դերերում
Կիմ Սու Հյոն, Բե Սու Ջի, Համ Ըն Ջոնգ, IU, Օկ Թեկյոն, Վու Յոնգ, Ան Գիլ Կանգ, Լի Հյե Սուկ, Չոի Ւլ Հվա, Օմ Գի Ջուն, Լի Յուն Ջի, Պակ Ջին Յոնգ, Լի Բյոնգ Ջուն, Լի Յուն Մի և Բե Յոնգ Ջուն
ՊրոդյուսերԲե Յոնգ Ջուն
ՍցենարիստՊակ Հե Ռյոն
Նկարահանման վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհունվարի 3, 2011-ից փետրվարի 28, 2011
ՀեռուստաալիքKBS2
ԸնկերությունKeyEast[2]
JYP Entertainment[3]
CJ Media
ԴիստրիբյուտորԿորեայի հեռարձակման համակարգ
Պատկերի ձևաչափ480i SDTV/1080i HDTV
Ձայնի ձևաչափDolby Digital
DTS Digital Sound
Sony Dynamic Digital Sound
Նախորդքայլում ամբողջ գիշեր
ՀաջորդDetectives in Trouble?
ԿապակցվածԴեպի երազանք 2
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Դեպի երազանք (կորեերեն՝ 드림하이), հարավկորեական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2011 թվականին։ Սերիալում նկարահանվել են miss A խմբի անդամ Բե Սու Ջինը, Կիմ Սու Հյոնը, T-ara խմբի անդամ Համ Եոն Ջոնգը, երգչուհի Լի Ջի Ընը, և 2PM խմբի անդամներ Թեքենը և Ու Յանգը[4][5][6]։

Դրաման հայտնի էր դեռահասների շրջանում, և երկու ամսվա ընթացքում այն ունեցավ 18 - 20 տոկոս վարկանիշ։ Հատուկ սերիան, որում դերասանները անցկացրել են «Դեպի երազանք հատուկ համերգը», Սեուլում, ցուցադրվել է 2011 թվականի մարտի 1- ին[7]։

Սերիալի շարունակությունը, Դեպի երազանք 2 անունով, ցուցադրվել է մեկ տարի անց, բայց արդեն նոր դերասանական անձնակազմով[8]։

Կրկնությունները ցուցադրվել են KBS հեռուստաալիքով, 2013 թվականի օգոստոսի 12- ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 5- ը, ժամը 13։ 00 «KBS News 12» հաղորդումից անմիջապես հետո։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երազել ոչ բոլորն են կարող։ Ստանալ կրթություն, ստեղծել ընտանիք և հանգիստ ապրել քո կյանքով, այսպիսին է դպրոցականների մեծամասնության երազանքը։ Բայց «Դեպի երազանք» հեռուստասերիալի հերոսների երազանքները տարբերվում են իրենց հասակակիցների երազանքներից։ Նրանք իրենց առաջ նպատակ են դրել, դառնալ նոր համաշխարհային ճանաչություն ունեցող կորեացի աստղեր, և նրանք կհասնեն իրենց նպատակին, հաղթահարելով բոլոր փորձությունները, որոնք սպասվում են իրենց նպատակին հասնելու ճանապարհին։

Կիրին դպրոցի վեց աշակերտներ երազում են դառնալ այդոլներ։ Իրենց դպրոցական տարիների ընթացքում, նրանք սովորում են, թե ինչպես ճիշտ երգել, զարգացնում են իրենց կոմպոզիտորական և պարային ունակությունները։ Նրանք նաև անցնում են իրենց անձնական կյանքով և սկսում է զգացմունքներ արթնանալ նրանց մեջ միմյանց հանդեպ:Նրանցից յուրաքանչյուրը ունի իր ուժեղ և թույլ կողմերը, բայց նրանք ձգտում են առաջնաելույթի միմյանց օգնելու և աջակցելու շնորհիվ։

Կո Հե Մին միշտ արհամարհանքով է վերաբերվել նման երազանք ունեցողներին, անվանելով նրանց ճանճեր։ Աղջիկը վստահ էր, որ փոփ երաժշտությունը իր մեջ չունի ոչ մի իմաստ։ Իսկ փոփ երաժիշտներ դառնում են միայն նրանք, ով չունի բավականաչափ տաղանդ և ջանասիրություն, որպեսզի ավելի շատ զբաղվի մշակույթի ավելի արժանի ուղղությամբ։ Իսկ նա շատ լավ է երգում, երկար ժամանակ է, որ սովորում է տաղանդավոր օպերային երգչուհու մոտ, երազելով, ինչպես և նա, ելույթ ունենալ օպերայի բեմում և արժանանալ ծափահարությունների։

Բայց աղջկա երազանքներին վիճակված չէ կատարվել։ Նրա հայրը մեծ գումար է վերցնում վաշխառուից և փախչում է արտասահման։ Խաբված «գործարարը», որոշում է վերադարձնել իր փողերը ամեն գնով, և սկսում է հետևել Կո Հե Միին։ Վաշխառուն ներխուժում է Կո Հե Միի տուն և ամեն ինչ այնտեղ խառնում է, որի արդյունքում աղջիկը ստիպված է ապրել փողոցում փոքրիկ քրոջ հետ։ Երբ աղջկան բռնում են, պարզվում է, որ նա գումար չունի, և նա չի կարող վճարել։ Այդ ժամանակ վաշխառուն որոշում է, նրա «ոսկե ձայնի» միջոցով, Հե Միին դարձնել հայտնի երգչուհի և նրա միջոցով աշխատել միլիոններ։

Միայն թե նա մոռանում է հարցնել Հե Միին։ Եվ ահա նա ստիպված է հաճախել Արվեստի բարձրագույն դպրոց, որը ստեղծում է ապագա աստղերի։ Աղջիկը ստիպված է սովորել այն մարդկանց հետ, ում նա ծաղրում է։ Այդպիսի համառ և ինքնավստահ աղջկան, ինչպիսին է Կո Հե Մին, դժվար է լինելու մեղմացնել իր բնավորությունը։ Բայց նա այլ տարբերակ չունի։ Այդ ճանապարհը, որի վրա նրան ստիպել են կանգնել, Կո Հե Մին պետք է անցնի գլուխը վեր պահած, ինչքան էլ որ դժվար լինի։ Եվ ով գիտի, արդյոք նա կկարողանա գտնել իրեն, չնայած ամեն ինչին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե նա ցանկանում էր դառնալ օպերային երգչուհի, բայց ստիպված է զբաղվել փոփ երաժշտությամբ, որպեսզի կարողանա մարել հոր պարտքերը։

  • Կիմ Սու Հյոն - Սոնգ Սամ Դոնգ

Գյուղացի, ով համարվում է երաժշտական հանճար, հազվադեպ հանդիպող հիվանդությամբ։

  • Թե Քեն - Ջին Գուկ / Հյոն Շի Հյոկ

Նա ունի վիճելի հարաբերություններ իր հոր հետ, ով քաղաքական գործիչ է, և նրան չի ընդունում, որպես որդի։

  • Հահմ Յոն Ջոնգ - Յուն Բեք Հի

Ավելի վաղ նա և Հե Մին լավագույն ընկերուհիներ էին, բայց դառնում են ոխերիմ թշնամիներ, երբ Հե Մին դավաճանում է նրան լսումների ժամանակ։

  • Ջանգ Ու Յանգ - Ջեքսոն

Ամերիկյան արմատներով պարող, ով պատրաստվում է իր առաջնաելույթը կատարել Կորեայում։

Նա շատ հուսահատ էր, քանի որ ամաչկոտ էր և ուներ ավել քաշ։ Բայց նա նաև ուներ պարգև՝ կատարյալ լսողություն։

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ահն Գիլ Կանգ - Մա Դու Շիկ
  • Ահն Սոն Յանգ - Կանգ Օհ Սոն (Օհ Հյոկի մեծ քույրը)
  • Ան Սո Հյոն - Գո Հե Սոնգ (Հե Միի փոքրիկ քույրիկը)
  • Լի Հե Սուկ - Սոնգ Նամ Բուն (Սամ Դոնգի մայրիկը)
  • Չոի Իլ Հվա - Հյոն Մու Ջին (Ջին Գուկի հայրիկը)
  • Պակ Հյոկ Կվոն - Գո Բյոնգ Ջիկ (Հե Միի հայրը)
  • Ջանգ Հի Սու - Կանգ Հի Սեոն (Բեք Հիի մայրիկը)
  • Պակ Հվի Սուն - Ջին Գուկի հարևանուհին (սերիա 1-2, 5)

Կիրինի ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ում Կի Ջուն - Կանգ Օհ Հյոկ
  • Լի Յուն Ջի - Շի Կյոնգ Ջին
  • Պակ Ջին Յոնգ - Յանգ Ջին Ման
  • Լի Բյոնգ Ջուն - Գլխավոր Շի Բոմ Սու
  • Լի Յուն Մի - Մաենգ Սեոնգ Հի
  • Բեք Ուն Կիլ - Գոնգ Մին Չոլ
  • Բե Յոնգ Ջուն - նախագահ Ջոնգ Հա Մյոնգ (սերիա 1-4)[9]
  • Ջու Յանգ Հուն - կոմպոզիտորական ուսուցիչ (սերիա 11)

Կիրինի աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեոն Ահ Մին - Ջո Ին Սոնգ (Ջին Գուկի ընկերը)
  • Ջու - Ջոնգ Ահ Ջոնգ
  • Հան Ջի Հու - Պակ Դո Ջուն
  • Յուն Յանգ Ահ - Լի Ռի Ահ
  • Պակ Ջին Սանգ - Ջոն Թե Սան
  • Հան Բո Ռիմ - Հա Սո Հյոն

Կամեոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սումի Ջո - ինքն իրեն (սերիա 1)
  • Կիմ Հյուն Ջունգ ինքն իրեն (սերիա 1)
  • Սոնգ Հե - շոուի հաղորդավար (սերիա 2, 3)
  • Կանգ Յի Սոկ - երիտասարդ Ջին Գուկ (սերիա 2, 5, 10)
  • Լի Ջու Յոն - երիտասարդ Կո Հե Մի (սերիա 2, 5)
  • Բե Նու Ռի - Կիրինի աշակերտ Հան Սո Ռի (սերիա 6, 9, 12-13)
  • Nichkhun - Լի Լիայի CF գործընկեր (սերիա 8)
  • Կու Ջոն Յոփ - ինքն իրեն (սերիա 9, 10)
  • Չան Սոնգ - Օհ Սոնի երևակայական ընկերը (սերիա 12)
  • Լի Թուկ - ինքն իրեն (սերիա 13)
  • Եոն Հյուկ - ինքն իրեն (սերիա 13)
  • miss A և 2AM - ֆլեշմոբի պարողներ (սերիա 16)
  • Դալ Շաբեթ - Բեք Հիի Կիրինի ուսանող (սերիա 16)
  • Պակ Եոն Բին - Հյե Սոնգը 16 տարի անց (սերիա 16)

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Dream High: Original Sound Track
Տարբեր կատարողների Սաունդթրեկ
Թողարկված14 փետրվարի 2011 թվական
ԺանրՍաունդթրեկ
R&B
Թին փոփ
Տևողություն60 րոպե
ԼեյբլLOEN Entertainment
ՊրոդյուսերՊակ Ջին Յանգ
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «드림하이» (Dream High)Թե Քեն, Ջանգ Ու Յանգ, Բե Սու Ջի, Կիմ Սու Հյոն, JOO 3:47
2. «Someday»  IU 3:38
3. «My Valentine» (feat. Պակ Ջի Յանգ)Թե Քեն և Նիք Հուն 4:07
4. «못 잊은 거죠» (If)Պակ Ջին Յանգ 3:55
5. «Maybe»  Sunye 3:01
6. «사랑하면 안될까» (Can't I Love You)Չանգ Մին և Ջին Ուն 3:35
7. «가지마» (Don't Go)Jun.K և Լիմ Ջեոնգ Հի 4:20
8. «어떤이의 꿈» (A Part of This Dream)San E (feat. So Hyang of POS) 3:16
9. «겨울아이» (Winter Child)Բե Սու Ջի 3:39
10. «Dreaming»  Կիմ Սու Հյոն 3:42
11. «못 잊은 거죠 (Inst.)» (If)Պակ Ջին Յանգ 3:55
12. «Maybe (Inst.)»  Sunye 3:01

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիայի # Ցուցադրման ամսաթիվ TNMS ratings[10] AGB ratings[11]
Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համազգային Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 3 հունվարի 2011 թվական 11.3 (8th) 14.2 (5th) 10.7 (13th) 11.2 (13th)
2 4 հունվարի 2011 թվական 11.5 (10th) 13.9 (6th) 10.8 (14th) 11.4 (13th)
3 10 հունվարի 2011 թվական 11.7 (8th) 13.8 (5th) 13.1 (7th) 13.3 (7th)
4 11 հունվարի 2011 թվական 13.4 (4th) 15.4 (5th) 13.8 (5th) 14.3 (5th)
5 17 հունվարի 2011 թվական 13.7 (3rd) 15.8 (3rd) 15.5 (3rd) 17.0 (4th)
6 18 հունվարի 2011 թվական 13.1 (4th) 15.9 (4th) 15.8 (4th) 17.1 (4th)
7 24 հունվարի 2011 թվական 15.3 (3rd) 17.5 (3rd) 15.9 (3rd) 17.2 (4th)
8 31 հունվարի 2011 թվական 14.9 (3rd) 17.4 (3rd) 16.3 (4th) 17.7 (5th)
9 1 փետրվարի 2011 թվական 14.9 (3rd) 16.9 (4th) 16.7 (3rd) 18.3 (5th)
10 7 փետրվարի 2011 թվական 16.7 (3rd) 19.2 (3rd) 17.6 (3rd) 19.3 (3rd)
11 8 փետրվարի 2011 թվական 16.6 (3rd) 19.3 (3rd) 17.9 (3rd) 19.3 (3rd)
12 14 փետրվարի 2011 թվական 15.8 (3rd) 17.8 (3rd) 16.7 (3rd) 18.9 (3rd)
13 15 փետրվարի 2011 թվական 17.2 (3rd) 20.1 (3rd) 17.9 (3rd) 20.1 (3rd)
14 21 փետրվարի 2011 թվական 16.4 (3rd) 18.9 (3rd) 17.6 (3rd) 19.3 (3rd)
15 22 փետրվարի 2011 թվական 17.2 (3rd) 19.7 (3rd) 17.9 (3rd) 19.5 (3rd)
16 28 փետրվարի 2011 թվական 18.2 (3rd) 20.7 (3rd) 17.2 (3rd) 18.6 (3rd)
Միջինը 14.9% 17.3% 15.7% 17.0%
Հատուկ 1 մարտի 2011 թվական 12.1 (6th) 14.4 (5th) 12.2 (9th) 13.6 (8th)

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակաբաշխություն Կատեգորիա Ստացող Արդյունք
2011 47th Baeksang Arts Awards Լավագույն նոր տնօրեն (TV) Լի Եոնգ Բոկ Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան (TV) Կիմ Սու Հյոն Առաջադրված
Պակ Ջին Յանգ Առաջադրված
Լավագույն նորեկ դերասանուհի (TV) Բե Սու Ջի Առաջադրված
Հայտնիության մրցանակ, Դերասան (TV) Կիմ Սու Հյոն Առաջադրված
Պակ Ջին Յանգ Առաջադրված
Հայտնիության մրցանակ, Դերասանուհի (TV) Բե Սու Ջի Առաջադրված
IU Առաջադրված
Հահմ Յոն Յոնգ Առաջադրված
4th Korea Drama Awards Լավագույն սցենարիստ Պակ Հե Ռյոն Առաջադրված
Լավագույն երկրորդական դերասան Ում Կի Ջուն Առաջադրված
Լավագույն երկրորդական դերասանուհի Լի Յուն Ջի Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան Կիմ Սու Հյոն Հաղթանակ
Լավագույն նորեկ դերասանուհի Բե Սու Ջի Առաջադրված
Հայտնիության մրցանակ Կիմ Սու Հյոն Հաղթանակ
6th Seoul International Drama Awards Լավագույն մինի սերիալ Դեպի երազանք Առաջադրված
13th Mnet Asian Music Awards Լավագույն OST "Someday" - IU Առաջադրված
SKY PerfecTV! Awards Գլխավոր մրցանակ Դեպի երազանք Հաղթանակ
Hallyu Award Կիմ Սու Հյոն Հաղթանակ
5th Tokyo International Drama Festival Հատուկ մրցանակ արտասահմանյան դրամայի համար Դեպի երազանք Հաղթանակ
3rd Bugs Music Awards Տարվա OST "My Valentine" - Օկ Թե Քեն և Նիք Հուն
feat. Պակ Ջին Յանգ
Հաղթանակ
KBS Drama Awards Գերազանցության մրցանակ, մինի սերիալների դերասանուհի Բե Սու Ջի Առաջադրված
Լավագույն նորեկ դերասան Կիմ Սու Հյոն Հաղթանակ
Պակ Ջին Յանգ Առաջադրված
Լավագույն նորեկ դերասանուհի Բե Սու Ջի Հաղթանակ
IU Առաջադրված
Լավագույն երկրորդական դերասանուհի Լի Յուն Ջի Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասանուհի Ահն Սեո Հյոն Առաջադրված
Հայտնիության մրցանակ Կիմ Սու Հյոն Հաղթանակ
Բե Սու Ջի Առաջադրված
Լավագույն զույգ մրցանակ Կիմ Սու Հյոն և Բե Սու Ջի Հաղթանակ
Թե Քեն և Բե Սու Ջի Առաջադրված
Ու Յանգ և IU Առաջադրված
Cyworld Digital Music Awards Ամսվա երգ (Փետրվար) "Dreaming" - Կիմ Սու Հյոն Հաղթանակ
2012 Rose d'Or Awards Ոսկե վարդ (երեխաներ և դեռահասներ) մրցանակ Դեպի երազանք Հաղթանակ
7th Seoul International Drama Awards Լավագույն կորեական դրամա Դեպի երազանք Առաջադրված
Լավագույն կորեացի դերասանուհի Բե Սու Ջի Առաջադրված
2013 9th UST Students' Choice Awards Լավագույն արտասահմանյան սերիալ Դեպի երազանք Հաղթանակ

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.imdb.com/title/tt1996607/
  2. Hong, Lucia (2010 թ․ ապրիլի 14). «KEYEAST, JYP, CJ Media team up for drama "Dream High"». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Cho, Bum-ja (2010 թ․ օգոստոսի 13). «CJ-JYP-KEYEAST drama "Dream High" to air in January 2011». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. Kwon, Mee-yoo (2010 թ․ դեկտեմբերի 28). «Yonsama-JYP soap to reignite hallyu». The Korea Times.
  5. Lee, Seung-han (2010 թ․ դեկտեմբերի 28). «PREVIEW: KBS TV series "Dream High"». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Sung, So-young (2010 թ․ դեկտեմբերի 30). «Networks announce new season of drama». Korea JoongAng Daily.
  7. «'Dream High' Cast Set for Musical Reunion in Japan». The Chosun Ilbo. 2011 թ․ հունիսի 17.
  8. Kim, Myung-hun (2012 թ․ հունվարի 30). «PREVIEW: KBS TV series "Dream High 2"». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Hong, Lucia (2010 թ․ դեկտեմբերի 8). «Bae Yong-joon takes part in shoot for "Dream High"». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. TNmS Media Korea(կոր.)
  11. AGB Neilson Media Արխիվացված 2015-02-08 Wayback Machine(կոր.)
  12. Kim, Jessica (2011 թ․ հուլիսի 21). «"Dream High" to show on TBS starting July 29». 10Asia.
  13. «Dream High e Talent High School 2, le serie teen in onda su Super!» [Dream High and Talent High School 2, teen series on Super!] (italian). 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «الدراما الكورية "حلم الشباب" قريبا على MBC4» [Korean drama "A Dream of Youth" soon on MBC4] (Arabic). 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպի երազանք» հոդվածին։