Jump to content

Բե Սու Ջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բե Սու Ջի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն배수지
Ի ծնե անունկորեերեն՝ 배수지
Նաև հայտնի է որպեսՍյուզի
Ծնվել էհոկտեմբերի 10, 1994(1994-10-10)[1] (31 տարեկան)
Գվանջու, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2010–այժմ
ԼեյբլJYP Entertainment և Management SOOP?[2]
ԿրթությունՍեուլի արվեստի ինստիտուտ և Սեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունMiss A
Կապվածmiss A, JYP Entertainment
Պարգևներ
Կայքmsoopent.com/page/page.html?acode=S61703024&mcd=02
Ստորագրություն
Ստորագրություն
 Bae Suzy Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Բե Սու Ջի (հանգըլ՝ 배수지, հոկտեմբերի 10, 1994(1994-10-10)[1], Գվանջու, Հարավային Կորեա), ավելի հայտնի Սյուզի անունով, «Ազգի առաջին սերը», կորեացի երգչուհի, դերասանուհի, մոդել և MC: Հայտնի է դարձել Dream High հեռւստասերիալում կատարած Կո Հո Մի դերի շնորհիվ[3]։ Ինչպես նա նա հարավկորեական գյորլ բենդ miss A-ի անդամ է[4], որի դեբյուտը տեղի ունեցել 2010 թվականին JYP Entertainment լեյբլով։

2013 թվականին Սյուզին հայտնվել է «Աշխարհի ամենագեղեցիկ 100 դեմքեր»-ի ցուցակում՝ հայտնվելով 14-րդ հորիզոնականում։

2014 թվականին Սյուզին զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքեր» ցուցակում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզին ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 10-ին Քվանջուում, Հարավային Կորեա[5]։ Նա ունի ավագ քույր՝ Սու Բին և կրտսեր եղբայր՝ Սան Մուն[6]։ Սովորել է Սեուլի կատարողական արվեստի ավագ դպրոցում[6]։ Մինչև դեբյուտը՝ եղել է օնլայն ամսագրերի համար մոդել[7]։ 2009 թվականին տեղի է ունեցել Mnet K Superstar շոուի ընտրումը և նա անցել է նախնական փուլը, բայց այնուամենայնիվ վերջում հեռացվել է։ Նա գրավել է JYP Entertainment-ի ուշադրությունը և դարձել է ստաժյոր[8]։ Մինչը դեբյուտը նրա ստաժավորումը տևել է 1 տարի։ Այնուհետև JYPe որոշեցին ստեղծել 3 հոգուց բաղկացած խումբ. 2 չինացի՝ Wang Fei Fei ու Meng Jia և 16-ամյա Բե Սու Ջին։ Ինչպես նաև աղջիկները Samsung China-ի հետ պայմանագիր են կնքել և մինչև Samsung Beat Festival-ը ի համար թողարկել «Love Again» երգը։ Երգի տեքստի հեղինակը կորեացի կոմպոզիտոր Super Changddai-ն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Hong Won-ki-ն է[9]։ Պաշտոնական դեբյուտի ժամանակ՝ նրանք ներկայացրել են խմբի վերջին անդամին՝ Lee Min Young-ին։ Այդպիսով նա դարձավ -ի մասը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին տեղի է ունեցել Սյուզիի դեբյուտը, որպես miss A խմբի անդամ, որը ներկայացրել է JYP Entertainment լեյբլը։ Աղջիկները նրանց առաջնաելույթը կատարել են «Bad Girl Good Girl» սինգլով։ «Good Bye Baby»-ից հետո՝ խումբն ուշադրություն է դարձրել իր արտասահմանյան գործունեությանը, այդ թվում չինական դեբյուտին։ Հաջողակ առաջխաղացումից հետո 7 շաբաթվա ընթացքում՝ խումբը վերադարձել է հոկտեմբերին նոր «Breathe» սինգլով և Step Up մինի ալբոմով։ Այնուհետև խումբը վերադարձել է 2011 թվականի հուլիսին և թողարկել իր առաջին լիարժեք ստուդիական «A Class» ալբոմը, որի առաջին երգը «Good Bye Baby»-ն է։ 2012 թվականի փետրվարին խումբը վերադարձել է նոր «Touch» սինգլով և Touch մինի ալբոմով։ 2012 թվականին աղջիկները վերադարձել են նոր «I don’t need a man» սինգլով և «Independent women pt. 3» մինի ալբոմով։ «I don’t need a man»-ից հետո՝ խումբը աշխատել է արտասահմանյան գործունեության վրա (Չինաստան)։

Դերասանական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի գործունեության հետ մեկտեղ՝ Սյուզին առաջին խաղն է կատարել Dream High դորամայում։ Այնտեղ նա կատարել է գլխավոր դեր՝ Կո Հեմի։ Դորաման հեռարձակվել է KBS2 ալիքով հունվարի 3-ից փետրվարի 28-ը[10][11]։ Հեռուստասերիալը մի շարք երկրնեում հաջողության է հասել և արժանացել մի քանի միջազգային մրցանակների[12][13]։ 2012 թվականի մարտի 22-ին նա նկարահանվել է Archtecture 101 ֆիլմում՝ երիտաասարդ Սոյոնի դերում։ 2012 թվականի հունիսի 4-ին նա դարձել է Հոն քույրերի կողմից գրված BIG հեռուստասերիալի մասը։ Այդ սերիալում ն կատարել է գիժ, բայց գեղեցկուհի Չան Մարիի դերը։ 2013 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դեր «Գու ընտանիքի գիրքը» պատմական հեռուստասերիալում Դամ Յոուլի դերում։ Հեռուստասերիալը հեռարձակվել է MBC ալիքում 2013 թվականի ապրիլի 8-ից հունիսի 25-ը։ 2015 թվականի օգոստոսին Սյուզին դարձավ 2016 թվականին դուրս եկող Uncontrollably Fond հեռուստասերիալի գլխավոր դերակատար դերասան Կիմ Ու Բինի հետ միասին։ Դա կլինի նրա վերադարձը դրամա 2013 թվականի «Գու ընտանիքի գիրքը» հեռուստասերիալից հետո[14]։ Այն միաժամանակ կհեռարձակվի 11 երկրներում՝ Հարավային Կորեա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Թայվան, Սինգապուր, Թայլանդ, Ֆիլիպիններ, Վիետնամ և Կամբոջա[15]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզին անվանել է շատ դերասանների և այդոլների իր իդեալը՝ Կիմ Սու Հյոն, Ի Մինկի, Ի ԴոնՈւկ, Իեն Սոմերհոլդեր և այլն։ Ներկայումս նրա իդեաը Քան Դոն Վոնն է։ Կասկածներ կային, որ Սյուզին և Կիմ Սու Հյոնը հանդիպում են, բայց իրականում նրանք մոտիկ ընկերներ են, որոնք միասին նկարահանվել են Dream High հեռւստասերիալում և ներկայումս հանդիսանում են «Bean Pole» բրենդի ներկայացուցիչները։ Սյուզին և ՍուՀյոնը հաճախ շփվում են հեռախոսով և հաղորդագրությունների միջոցով իրար օգնում են հարցազրույցներում։ 2013 թվականի աշնանը խոսաքկցություններ էին գնում Սյուզիի և նրա հետ «Գու ընտանիքի գիրքը» հեռուստասերիալում նկարահանվող Սոն Ջունի սիրավեպի մասին։ Հոկտեմբերին համացանցում տեղադրվեցին Սյուզիի և Սոնի նկարները, որտեղ նրանք միասին ուրախ ժամանակ են անց կացնում ճապոնական ռեստորանում։ Սակայն դրա վերաբերյալ ոչ մի փաստ չկա։ Սյուզիի և Սոնի գործակալւթյունները չեղարկեցին խոսակցությունները՝ բացատրելոց, որ նրանք լավ ընկերներ են։ 2015 թվականի մարտի 23-ին Dispatch-ը բացահայտեց Սյուզիի և դերասան Լի Մին Հոյի սիրային հարաբերությունները[16]։ Նրանց գործակալությունները հաստատեցին նրանց հարաբերությունները։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԵրգի անվանումԱլբոմ
2010«This Christmas»JYP Nation Team Play Concert
2011«Winter Child»Dream High OST
«Dream High»
«So Many Tears»Me Too, Flower OST
2012«You’re My Star»[17]Dream High 2 OST
«이 노래가 끝나기 전에»Bounce
«I Still Love You»[18]Big OST
«Come Out If You Love Me»Digital Single
«Classic»Digital Single
«I Won’t Do Bad Things»In The Wind
«Moments»Digital Single

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԴեր
2012Architecture 101[19]երիտասարդ Յան Սոյոն
ՏարիԱնվանումԴերըՀեռուստաալիք
2011Dream HighԿո Հո ՄիKBS2
Human CasinoKBS2
2012Dream High Season 2[20]Ինքն իր դերըKBS2
I Need a Fairy[21][22]Չոն ՆարաKBS2
Big[23][24]Չան ՄարիKBS2
2013Գու ընտանիքի գիրքըԴամ Յո ՈւլMBC

Երաժշտական տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԵրգիչԴերը
2010This ChristmasJYP NationԻնքն իր դերը
2011Pretty But HatefulSon Ho-youngԳլխավոր դեր
2012Win The DayTeam SIIIԻնքն իր դերը
ClassicSuzy, JYP, Wooyoung, Taecyeonգլխավոր կանացի դեր
ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
20101st allkpop AwardsՀամացանցի լավագույն անձնավորությունԲե ՍյուզիԱռաջադրված
201147th Baeksang Arts AwardsԴրամայի լավագույն նոր դերասանուհիDream HighԱռաջադրված
Դրամայի հայտնի դերասանուհիԱռաջադրված
5th Mnet 20's Choice AwardsHot New StarSuzy BaeՀաղթանակ
Mnet Media AwardsԱմենաքնքուշ լեդիՀաղթանակ
Ամենահայտնի լեդիԱռաջադրված
KBS Drama Awards[25][26]Լավագույն նոր դերասանուհիDream HighՀաղթանակ
KBS Drama AwardsՀամբավի մրցանակԱռաջադրված
Հիանալի դերասանուհիԱռաջադրված
Լավագույն զույգ (Կիմ Սու Հյոնի հետ)Հաղթանակ
201248th Baeksang Arts AwardsԿինոյի լավագույն նոր դերասանուհիArchitecture 101Հաղթանակ
Կինոյի հայտնի դերասանուհիԱռաջադրված
6th Mnet 20's Choice AwardsHot Female Movie StarՀաղթանակ
MTN Broadcast Advertisement FestivalWomen’s CF Model AwardԲե ՍյուզիՀաղթանակ
7th Seoul International Drama AwardsԿորեացի հիանալի դերասանուհիDream HighԱռաջադրված
5th Style Icon AwardsFirst Love FantasiesArchitecture 101Հաղթանակ
17th Busan International Film FestivalԼավագույն զգեստԲե ՍյուզիՀաղթանակ
21st Buil Film AwardsԼավագույն նոր դերասանուհիArchitecture 101Առաջադրված
49th Grand Bell AwardsԼավագույն նոր դերասանուհի[27]Առաջադրված
33rd Blue Dragon Film AwardsԼավագույն նոր դերասանուհիԱռաջադրված
KBS Entertainment AwardsՏարբեր շոուներում լավագույն կին նորեկInvincible Youth Season 2Հաղթանակ
KBS Drama AwardsՀամբավի մրցանակBigՀաղթանակ
Հիանալի դերասանուհիԱռաջադրված
Լավագույն զույգԱռաջադրված
20135th Shorty AwardsՀամացանցի լավագույն երգիչԲե ՍյուզիԱռաջադրված
49th Baeksang Arts AwardsԴրամայի հայտնի դերասանուհիBigԱռաջադրված

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.instagram.com/p/Bv-qFs9HPHk/
  3. http://asianwiki.com/Dream_High_-_Korean_Drama
  4. http://asianwiki.com/Miss_A
  5. http://doramakun.ru/Dorama_and_Live_Action/Cast/1342789954.html
  6. 1 2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  7. http://news.donga.com/3/all/20101217/33347401/6
  8. http://www.hankyung.com/news/app/newsview.php?aid=2012040316747
  9. http://osen.mt.co.kr/article/G1006290189
  10. http://www.allkpop.com/article/2010/11/iu-miss-as-suzy-confirmed-for-dream-high
  11. http://www.allkpop.com/article/2011/01/dream-high-attracts-a-divided-response-after-first-airing
  12. http://www.allkpop.com/article/2011/02/dream-high-valued-more-than-chuno#axzz2fDHkaflt
  13. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  14. http://m.entertain.naver.com/read?oid=076&aid=0002791183
  15. http://m.entertain.naver.com/read?oid=382&aid=0000481671&spi_ref=m_entertain_twitter
  16. http://www.koreaherald.com/view.php?ud=20150323000681
  17. http://www.allkpop.com/article/2012/02/miss-as-suzy-s(չաշխատող հղում) ..
  18. http://news.nate.com/view/20120713n11547?mid=n0107
  19. http://www.hancinema.net/korean_movie_An_Introduction_to_Architecture.php
  20. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  21. http://www.allkpop.com/article/2012/03/esuzy-to-make-a-cameo-appearance-on-kbs2-i-need-a-fairy
  22. http://news.nate.com/view/20120403n09437?mid=e0101
  23. http://www.allkpop.com/article/2012/04/gong-yoo-lee-min-jung-and-miss-as-suzy-confirmed-for-drama-big
  24. http://news.nate.com/view/20120413n07262?mid=e0101
  25. http://www.allkpop.com/article/2011/12/2011-kbs-drama-awards-reveals-list-of-nominees
  26. http://www.allkpop.com/article/2011/12/winners-from-the-2011-kbs-drama-awards
  27. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.