Դեննիս Բրուտուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեննիս Բրուտուս
Ծնվել էնոյեմբերի 28, 1924(1924-11-28)[1][2]
ԾննդավայրՀարարե, Զիմբաբվե
Վախճանվել էդեկտեմբերի 26, 2009(2009-12-26)[3][4][1][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՔեյփթաուն, ՀԱՀ[5]
Գրական անունJohn Bruin[6][5]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, համալսարանի դասախոս և ակտիվիստ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՈւիտուոտերստրանդի համալսարան (1962)[7] և Ֆորթ Հերի համալսարան (1947)[7]
ԱնդամակցությունAfrican Literature Association?[8], South African Non-Racial Olympic Committee?[9], Anti-Apartheid Movement?[5] և World Social Forum?[5]
ԱշխատավայրՀյուսիսարևմտյան համալսարան[7][5], Փիթսբուրգի համալսարան[7][5] և Դենվերի համալսարան
Պարգևներ
 Dennis Brutus Վիքիպահեստում

Դեննիս Վինսենտ Բրուտուս (անգլ.՝ Dennis Vincent Brutus, կեղծանուն Ջոն Բրեյն, նոյեմբերի 28, 1924(1924-11-28)[1][2], Հարարե, Զիմբաբվե - դեկտեմբերի 26, 2009(2009-12-26)[3][4][1][…], Քեյփթաուն, ՀԱՀ[5]) — Հարավաֆրիկյան հասարակական գործիչ, մանկավարժ, լրագրող և մեկնաբան, հայտնի է ՀԱՀ-ում ապարտեիդի ռեժիմի դեմ իր պայքարով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուտուսի տոհմում եղել են բնիկներ hոտտենտոններ, աֆրիկացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, գերմանացիներ և մալայացիներ։ Երբ չորս տարեկան հասակում ծնողները նրան իրենց հայրենիք՝ ՀԱՀ՝ Պորտ Էլիզաբեթ են բերել, ապարտեիդի ռասայական օրենքներով նա դասակարգվել է որպես «գունավոր»։

Միացել է ապարտեիդի դեմ պայքարին՝ դառնալով տրոցկիստ ակտիվիստ։ 1960 թվականին ձերբակալվել, դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման և փախել Մոզամբիկ, սակայն բռնվել է պորտուգալական գաղտնի ոստիկանության կողմից ՓԻԴԵ և ետ է տարվել ՀԱՀ։ Բանտարկվել է Ռոբեն կղզում գտնվող բանտում՝ Նելսոն Մանդելայի խցի հարևանությամբ։ Ի դեպ, դեռ այնտեղ գտնվելով, նա իմացել է, որ իր գործունեությունը իզուր չի անցել. մասամբ Օլիմպիական խաղերում Հարավային Աֆրիկայի բոյկոտի համար իր արշավի շնորհիվ Հարավաֆրիկյան հավաքականին թույլ չեն տվել մասնակցել 1964 թվականի Տոկիոյի oլիմպիական խաղերին։ Բացի այդ, Նիգերիայում տպագրվեց նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։

1966 թվականին Դենիս Բրուտուսը ստիպված էր լքել Հարավային Աֆրիկան՝ մեկնելով Մեծ Բրիտանիա, իսկ հետո` որպես քաղաքական փախստական, ԱՄՆ։ Նա կարողացել է վերադառնալ հայրենիք միայն 1990 թվականից հետո և ապարտեիդի ապամոնտաժումից հետո։ Վերադառնալուց հետո դասավանդել է Կվազուլու-Նատալի համալսարանում, եղել է Աֆրիկայում ակադեմիական ազատության կոմիտեի հիմնադիրներից մեկը և ակտիվորեն մասնակցել է նեոլիբերալական բարեփոխումների դեմ բողոքներին։

Բրուտուսը հրապարակել է բանաստեղծությունների 12 ժողովածու։

Գրող Օլու Օգիբեն Բրուտուսին անվանել է «Աֆրիկայի խոշորագույն և ամենաազդեցիկ ժամանակակից բանաստեղծը Լեոպոլդ Սենգորից և Քրիստոֆեր Օկիգբոյից հետո»։

Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից իր Քեյփթաունի տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեննիս Բրուտուս» հոդվածին։