Դեյվ Շարմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվ Շարմա
անգլ.՝ Dave Sharma
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1975(1975-12-21) (48 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Ավստրալիա և  Կանադա
ԿրթությունSydney Medical School?, Քեմբրիջի համալսարան, Սիդնեյի համալսարան, Deakin University? և Turramurra High School?
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱվստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ
ԿուսակցությունԼիբերալ կուսակցություն
 Dave Sharma Վիքիպահեստում

Դևանադ Շարմա (անգլ.՝ Devanand Sharma), առավել հայտնի է որպես Դեյվ Շարմա (անգլ.՝ Dave Sharma, դեկտեմբերի 21, 1975(1975-12-21), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), ավստրալիացի դիվանագետ և բիզնեսմեն։

2010-2012 թվականներին եղել է վարչապետի ապարատի միջազգային բաժնի և նախարարների կաբինետի ղեկավարը, իսկ 2012-2013 թվականներին՝ արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալը[1][2]։ 2013-2017 թվականներին զբաղեցրել է Իսրայելում Ավստրալիայի դեսպանի պաշտոնը։ Ի դեպ, նա եղել է ողջ պատմության մեջ Ավստրալիայի ամենաերիտասարդ դեսպանը։ 2018 թվականին հեռացել է դիվանագիտական ծառայությունից և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվ Շարման ծնվել է 1975 թվականին՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Նրա հայրը հնդիկ է, որը Կանադա է տեղափոխվել Տրինիդադ և Տոբագոյից, ուր Շարմայի պապը 1908 թվականին գաղթել էր Հնդկաստանի ներկայիս Ուտար Պրադեշ նահանգի տարածքից։ Մայրը, որը ծագումով Սիդնեյից է, Ավստրալիայի քաղաքացի է։ 1979 թվականին ընտանիքը Կանադայից տեղափոխվել է Ավստրալիա և բնակություն հաստատել Սիդնեյի արվարձաններից մեկում՝ Տուրամուրայում[5]։

1993 թվականին Շարման ավարտել է Turramurra High School պետական դպրոցը՝ ստանալով միջնակարգ կրթության վկայական՝ ընդունելության ամենաբարձր միավորով, և այդ ցուցանիշով զբաղեցրել է առաջին տեղը Նոր Հարավային Ուելս նահանգի պետական միջնակարգ դպրոցների 1993 թվականի բոլոր շրջանավարտների շրջանում[6]։

1994-1997 թվականներին Շարման սովորել է Քեմբրիջի համալսարանում, որտեղ նախ ստացել է բակալավրի, ապա՝ արվեստի մագիստրոսի աստիճան[1]։ Սկզբում նա զբաղվել է բնական գիտությունների ուսումնասիրությամբ, սակայն 1995 թվականին փոխել է ուսման ուղղությունը՝ փոխադրվելով իրավագիտության ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1997 թվականին[3][7][8][9]։

Վերադառնալով Սիդնեյ՝ նա բժշկական կրթություն է ստացել Սիդնեյի բժշկական դպրոցում (այն Սիդնեյի համալսարանի մասն է եղել), իսկ հետո ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ Դիկինի համալսարանում[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Շարման սկսել է աշխատել Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում։ Նրա առաջին արտասահմանյան առաքելությունը Միջազգային մոնիթորինգային խմբի կազմում աշխատելն է եղել՝ Բուգենվիլ կղզու վրա, որտեղից նա ավելի ուշ տեղափոխվել է Պապուա-Նոր Գվինեայում Ավստրալիայի դեսպանատուն՝ զբաղեցնելով երրորդ քարտուղարի պաշտոնը։

2004- 2006 թվականներին նա եղել է արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Դաուների խորհրդականը, որը պատասխանատու է եղել խորհրդարանի հետ իրավական հարցերի և փոխգործակցության համար։ 2006 թվականին որպես խորհրդական գործուղվել է ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանատուն, պայքարել է ահաբեկչության դեմ[1][4][10]։

2010-2012 թվականներին՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո, գլխավորել է Ավստրալիայի վարչապետի և նախարարների կաբինետի աշխատակազմի միջազգային բաժինը։ Պաշտոնավարման ժամանակ Դեյվը մասնակցել է մի շարք խոշոր միջազգային միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի գագաթաժողովներին, Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովներին, Ազգերի Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումներին, ինչպես նաև վարչապետ Ջուլիա Գիլարդի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բանակցություններին, որոնք 2011 թվականին այցելել են Ավստրալիա[4]։

2012-2013 թվականներին Շարման զբաղեցրել է արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալի պաշտոնը՝ ղեկավարելով Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները[11]։ Այս ընթացքում նա այցելել է մի շարք աֆրիկյան պետություններ։ Մասնավորապես՝ 2012 թվականի նոյեմբերին Նիգերիայում նա բանակցություններ է վարել Նիգերիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության, Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության մի շարք պաշտոնյաների հետ[12]։

2013 թվականի մայիսին Շարման նշանակվել է Իսրայելում Ավստրալիայի դեսպան[13]։ 2013 թվականի օգոստոսի 8-ին կայացել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հավատարմագրերի հանձնման արարողությունը[14][15][16]։

37-ամյա Շարման դարձրել է Ավստրալիայի ամենաերիտասարդ դեսպանն ամբողջ պատմության ընթացքում, ինչպես նաև այդ երկրի երկրորդ դեսպանը, որն ունի հնդկական արմատներ[3][3][5]։

Ավստրալիական ԶԼՄ-ների գնահատումներով՝ Թել Ավիվում Շարմայի պաշտոնավարման տարիները դարձել են ավստրալա-իսրայելական հարաբերությունների առավել դինամիկ և արդյունավետ ժամանակահատվածներից մեկը։ Գլխավորելով դեսպանությունը՝ նա նպաստել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացմանը։ Ընդ որում, Շարման հատուկ ուշադրություն է դարձրել դիվանագիտական առաքելության անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծմանը, որոնք հատուկ արդիականություն են ձեռք բերել իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների կտրուկ սրացման պայմաններում, մասնավորապես՝ Անխորտակելի ժայռ գործողության անցկացման շրջանում։

2017 թվականի հունիսին Շարման հրաժարական է տվել դեսպանի պաշտոնից և լքել դիվանագիտական ծառայությունը։

2018 թվականի հունվարին նա ընդգրկվել է Սիդնեյի Kelly+Partners հոլդինգի տնօրենների խորհրդի կազմում։ Այս կառույցում նա ղեկավարում է նորարարությունների և պետական իշխանության մարմինների հետ փոխգործակցության հարցերը[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարման ամուսնացած է Ռեյչել Լորդի հետ, որը Արտաքին գործերի և առևտրի նախարարության աշխատակից է։ Նրանք ունեն երեք դուստր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ambassador to Israel». Department of Foreign Affairs and Trade (անգլերեն). Australian Government. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. @@AusAmbIsrael (June 19, 2017). «Our new ambassador, Chris Cannan, has hit the ground running» (Թվիթ) (անգլերեն) – via Թվիթթեր.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Indian-origin Australian appointed envoy to Israel». The Times of India (անգլերեն). India. 2013 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին. {{cite news}}: More than one of |work= and |newspaper= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Dave Sharma: Australian Ambassador to Israel» (CV). Tel Aviv, Israel: Australian Embassy in Israel. Department of Foreign Affairs and Trade. 2015 թ․ հունիս. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Direct download Արխիվացված 2016-03-16 Wayback Machine (Word 2003)
  5. 5,0 5,1 5,2 «Australia's youngest Ambassador is of Indian Heritage». Indian Herald (անգլերեն). Australia. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Murray, Oliver (2013 թ․ մայիսի 23). «Building ties and sharing knowledge Dave Sharma Australia's new ambassador to Israel». North Shore Times (անգլերեն). North Shore Region, New South Wales. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «Our man in Tel Aviv». J-Wire (անգլերեն). 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  8. Neena Bhandari (2015 թ․ հունիսի 3). «The 'novelty' of being an Australian diplomat of Indian heritage». The Indian Diaspora (անգլերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «Meet our man in Tel Aviv – progress report». J-Wire (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
  10. 10,0 10,1 Productions, T-bone (2017 թ․ դեկտեմբերի 1). «Government Relations, Incentives & Innovation | Kelly+Partners Chartered Accountants». Kelly+Partners Chartered Accountants (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
  11. Marles, Richard (2012 թ․ հոկտեմբերի 30). «Statements on Indulgence: Australia's Seat on the United Nations Security Council». Hansard (անգլերեն). Canberra: Parliament of Australia. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. «Senior officials visit Abuja» (PDF). Aussie News (անգլերեն). No. 5. Abuja: Australian High Commission in Nigeria. Department of Foreign Affairs and Trade. 2013 թ․ փետրվար. էջ 7. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «Getting to know you...». J-Wire. 2013 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. Carr, Bob (2013 թ․ մայիսի 16). «Ambassador to Israel» (Press release). Australian Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 11-ին.
  15. «Australia appoints new ambassador to Israel». J-Wire. 2013 թ․ մայիսի 16. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  16. Herb, Keinon (2013 թ․ մայիսի 16). «Diplomat Dave Sharma named as new Aussie envoy». The Jerusalem Post. Jerusalem, Israel: Palestine Post Ltd. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.