Դավիդ Լուիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դավիթ Լուիզից)
Ֆուտբոլ

Դավիդ Լուիզ
David Luiz Champions League Final 2012.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Դավիդ Լուիզ Մորեյրա Մարինյո
Քաղաքացիությունը Flag of Brazil.svg Բրազիլիա
Ծննդյան թիվ   ապրիլի 22, 1987 (28 տարեկան)
Ծննդավայր   Սան Պաուլու, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 1.88 սմ
Դիրք ձախ կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ ՊՍԺ
Համար 32
Պատանեկան կարիերա
1996–2001 թթ.
2001–2005 թթ.
Սան Պաուլու
Վիտորիա
Մասնագիտական կարիերա1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2007 թթ.
2007 թ.
2007 - 2011
2011 - 2014
2014 - ներկա
Վիտորիա
Բենֆիկա (վարձով)
Բենֆիկա
Չելսի
ՊՍԺ
26 (1)
10 (0)
72 (4)
81 (6)
9 (0)   
Ազգային հավաքական2
2007 թ.
2010–-ներկա
Բրազիլիա մինչև 20
Բրազիլիա
2 (0)
43 (2)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28 նոյեմբեր, 2014.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 28 նոյեմբեր, 2014.

Դավիթ Լուիզ Մորեյրա Մարինյո (պորտ.՝ David Luiz Moreira Marinho; ապրիլի 22, 1987, Դիադեմա, Սան Պաուլու), բրազիլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ կենտրոնական պաշտպան, ով հանդես է գալիս «ՊՍԺ» ակումբում և Բրազիլիայի ազգային հավաքականում։

Ակումբային Կարիերա[խմբագրել]

Դավիդ Լուիզը ծնվել է Լադիսլաու Մառինոյի և Ռեժինի ընտանիքում։ Դավիդ Լուիզը կարիերան սկսել է «Վիտորիա Սալվադոր» ակումբում։16 տարեկան հասակում նա դառնում է այդ ակումբի անդամ։ Այդտեղ Դավիդ Լուիզը հասնում է մեծ հաջողությունների։

Բենֆիկա[խմբագրել]

2007 թվականի հունվարի 31 ին Դավիդ Լուիզը տեղափոխվում է պորտուգալական «Բենֆիկա» ակումբ։ Դավիդ Լուիզը առաջին անգամ մասնակցել է ՈԻԵՖԱ—ի գավաթի խաղարկությանը «ՊՍԺ» ակումբի հետ։ «Բենֆիկան» պարտվեց 1:2 հաշվով,բայց անցավ հաջորդ փուլ՝ հաղթելով 4:3 հաշվով։

2007 թվականի մարտի 12 ին Դավիդ Լուիզը առաջին անգամ խաղացել է Պորտուգալիայի առաջնությանը «ՈՒնիան Լեյրիա» ակումբի դեմ։ Պորտուգալական ակումբը 500 հազար եվրո է վճարել «Վիտորիային» ֆուտբօլիստի համար։

2009 թվականին ավարտվում է նրա պայմանագիրը «Բենֆիկա» ակումբի հետ։Հետագայում նա ասում է, որ շատ լավ ժամանակներ է անցկացրել այդ ակումբում։ 2010 թվականին ֆուտբոլիստով հետարքրված էին «Ռեալ Մադրիդը», «Բավարիան»,«Չելսին»։

2010 թվականի աշնանը Դավիդ Լուիզով հետարքրված էր «Միլանը», որը պատրաստ էր առաջարկել ֆուտբոլիստի 20 միլիոն ֆունտ սթերլինգ։ Դեկտեմբերին Լոնդոնի «Չելսին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկում է 17 միլիոն ֆունտ սթերլինգ, բայց «Բենֆիկան» հրաժարվում է՝ համարելով այն չնչին գին։

Չելսի[խմբագրել]

2011 թվականի փետովարի 1 ին Դավիդ Լուիզը դառնում է «Չելսի» ակումբի ֆուտբոլիստ,5 տարվա պայմանագրով։ 2011 թվականի փետրվարի 6-ին «Չելսիի» կազմում Դավիդ Լուիզը 73-րդ րոպեին դուրս եկավ «Լիվերպուլի» դեմ։ 2011 թվականի փետրվարի 14-ին Դավիդ Լուիզը առաջին անգամ հանդես եկավ հիմնական կազմում «Ֆուլխեմայի» դեմ։ Խաղը ավարտվեց 0:0 հաշվով։ Մարտի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ 55-րդ րոպեին նա խփում է իր առաջին գոլը «Չելսիի» կազմում։

2011 թվականի հունիսին Դավիդ Լուիզով հետարքրված էր «Բարսելոնա» ակումբը։

«Չելսիի» կազմում Դավիդ Լուիզը դարձել է 5 գոլի հեղինակ, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում իսկ 4-ը՝ Պրեմիեր Լիգայում:

ՊՍԺ[խմբագրել]

2014 թվականի մայիսի 23-ին «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում նշված էր Դավիդ Լուիզի տեղափոխության մասին: Տրանսֆերի գինը կազմում էր 40-50 ֆունտ, որը ֆուտբոլի պատմության մեջ համարվում էր պաշտպանի համար վճարված ամենաթանկ գինը[1]: 2014 թվականի օգոստոսի 7-ից Դավիդ Լուիզը ներկայանում է 32-րդ համարի ներքո:

Ծանոթագրություններ[խմբագրել]